կրթություն

10 գիտնական որտեղի՞ց գտնենք

30.06.2009

Ինովացիոն տնտեսությունը գլոբալ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Նման եզրակացության են եկել «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին՝ ռազմավարություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին ներկա գիտնականները: Գիտաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին, եւ կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, «Գլոբելիկս-Ռե իննովատիկայի ակադեմիա» գիտահետազոտական կազմակերպությունը (ՌԴ), Սարատովի պետական տեխնիկական համալսարանը: «Հայաստանին պետք են 10 գիտնականներ …

կարդալ ավելին

«Այբ». սա սկիզբն է

30.06.2009

– Դավի՛թ, միջնակարգ կրթական համակարգը Հայաստանում իրատեսները գնահատում են որպես աղետալի: Սա, թերեւս, այն եզակի ոլորտն է, որի շուրջ լավատեսական դիտարկումներ համառորեն չեն հնչում: Դպրոցի տված գիտելիքներով եւ ուսուցչական այն կազմով, որ այսօր ունենք, դժվար է լուրջ կրթություն ստանալ: Այս թերի համակարգը շտկելո՞ւ փորձ են «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերը: – «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է …

կարդալ ավելին

Միասնական քննությունների թվային «էսքիզները»

30.06.2009

Քննական մարաթոնի վազքուղին հուլիսի 4-ից տրամադրվելու է նրանց, ովքեր բացակայել են քննություններից, այն էլ` հարգելի պատճառներով: Լրացուցիչ քննությունների համար դիմում-հայտերն ընդունվում են հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Ընդ որում` լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել նրանք, ովքեր միասնական քննություններին հիվանդության պատճառով չեն կարողացել ներկայանալ, նրանք, ովքեր միասնական քնությունների առաջին փուլի համար չեն հայտագրվել, ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած …

կարդալ ավելին

Իսկ ինչպե՞ս էր նորածինը $1 մլն-ի հովանավորչություն անում

25.06.2009

Ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո բացվեց «Լույս» հիմնադրամը: Երեկ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում հավաքված ուսանողներին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց հիմնադրամի նպատակները: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հենց Տիգրան Սարգսյանի բնակարանի վրա էլ գրանցված է այս հիմնադրամը: «Լույս» հիմնադրամը զբաղվելու է մշակութային, գիտական եւ կրթական խնդիրներով: Սա մասնավոր …

կարդալ ավելին

Բարձր գներ՝ ցածր միավորներով

20.06.2009

Ընդամենը երեք օրից կավարտվի քննական մարաթոնը: Այս տարի այն ոչ միայն աղմկահարույց է, այլեւ վիճահարույց: Կրքերը հատկապես բորբոքվեցին հայոց լեզվի քննությունից հետո: Ու մինչ շատ դիմորդներ դեպրեսիվ վիճակում տնից դուրս չէին գալիս, հանդիսատես-ծնողները սկսեցին ակտիվորեն պայքարել: Այդ ընթացքում ոմանք փորձում էին հաշվել «անվանի» ու մեծահարուստ մարդկանց երեխաների բարձր գնահատականները, ոմանք էլ վերլուծում էին թեստը: Դրան …

կարդալ ավելին

Փոփոխություններ

18.06.2009

«Հայոց լեզու, գրականություն» միասնական քննական թեստի Ա-45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող լուծման տարբերակը եւս համարվել է ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը որպես ճիշտ պատասխան նշած դիմորդների գնահատականը կբարձրացվի 0,25 միավորով: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ այս առարկայից կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ մասնագետներն առաջարկել էին …

կարդալ ավելին

«Միայն հարուստների երեխաներն են բարձր ստանում»

14.06.2009

Այս տարի ընդունելության քննությունները չեն դադարում սկանդալային լինելուց: Շատերի գնահատմամբ` երբեւէ այնքան անօրինականություններ չեն եղել ընդունելության քննությունների ժամանակ, որքան այս տարի է: Դասախոսներից շատերի գնահատմամբ էլ` իրավիճակն այս տարի իսկապես սարսափելի է, քանի որ եթե անցած տարիների ընթացքում այս կամ այն պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխային մի կերպ 18-20 բալ են նշանակել, ապա դրան զուգահեռ՝ նույն …

կարդալ ավելին

Դժգոհություններ քննություններից

09.06.2009

Մեծարգո Նախագահ, Ձեզ ենք դիմում որպես` – Հայաստանի Հանրապետության պետականության եւ երկրի ապագայի համար մտահոգ քաղաքացիներ, – իրենց զավակների հոգեկան եւ ֆիզիկական առողջության, նրանց գոյության, ներկայի ու ապագայի համար ծնողական զգացմունքի ու խղճի, Աստծո եւ Հայոց պետության Սահմանադրության առջեւ պատասխանատու հայ ծնող, – հայոց լեզվի, գրականության, մշակույթի կենդանի կրող ու փոխանցող հայ մարդ։ Ելնելով մեր …

կարդալ ավելին

Քննական մարաթոնի թվային մրցուղին

09.06.2009

Հունիսի 2-ից հանրապետությունում մեկնարկել են միասնական եւ ավարտական քննությունները: 37.731 շրջանավարտ արդեն հանձնել է աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, կենսաբանություն եւ հայոց լեզու ու գրականություն առարկաներից քննություններ: Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն դիմել է 19.165 դիմորդ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մանկավարժական համալսարանի դիմորդները, որոնց հայտերը կազմում են 5298, այսինքն` ՀՀ պետական բուհերի դիմորդների թիվը կազմում է …

կարդալ ավելին

Քննական «զագարը»՝ ԵՊՏՀ-ի բակում

06.06.2009

Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) բակում հավաքված ծնողներին հազիվ թե հետաքրքրեր, որ 15 րոպեից ավելի չի կարելի արեւայրուք ընդունել: Շուրջ 3 ժամ նրանք շրջապատել էին ԵՊՏՀ-ի այն մասնաճյուղը, որի սենյակներից մեկում գտնվում էին իրենց երեխաները, ովքեր հայոց լեզվի միասնական քննություն էին հանձնում: Հենց բակում էլ զրուցեցինք ծնողների հետ: Նրանցից շատերի կարծիքով՝ գիտելիք ունեցողի համար …

կարդալ ավելին

Լավ է քիչ, բայց լավ

25.05.2009

Նա փիլիսոփայական գիտությունների եւ սոցիոլոգիայի դոկտոր է, պրոֆեսոր, միջազգային 9 ակադեմիաների ակադեմիկոս, երկու հարյուրից ավելի գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ: Խրուշչովյան ձնհալից հետո երեւանցի մի խումբ երիտասարդների օրինակով նա մեկնեց Մոսկվա, ավարտեց ավիացիոն ինստիտուտը եւ իրեն նվիրեց գիտությանը, դարձավ ճանաչված դեմք միութենական մասշտաբով: 1994 թվին հիմնեց բիզնեսի եւ իրավունքի մասնավոր ինստիտուտը, որը իր հաստատուն տեղն …

կարդալ ավելին

Մասնավոր հիմնադրամների կյանքից

30.04.2009

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ փորձել է պարզել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան ի պատասխան նշել է, որ 2009թ. իրականացվելիք կրթական ծրագրի համար կհատկացվի մոտ 1 մլն 200 հազ. դոլար: Վարչապետը մեկ անգամ եւս պարզաբանել է, որ հիմնադրամի ստեղծումը մասնավոր նախաձեռնություն է եւ բացարձակապես չի առնչվում պետական ֆինանսների հետ: Հավաքագրվում …

կարդալ ավելին

Եվրոպական կրթության ծրագրի ու անդամատոմսերի մասին

23.04.2009

Այս թեմային երրորդ անգամ եմ անդրադառնում: Առաջինը` ՀՀ կառավարության որոշման առիթով էր: Մեր իշխանությունները 7-8 ամիս առաջ հայտարարեցին իրենց նոր ու փայլուն ծրագրի մասին: Ծրագիր, որը պիտի աջակցեր արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին եւ շնորհալիներին հնարավորություն տար սովորելու այդ բուհերում: Առաջին հոդվածում ենթադրել էինք, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են պետական բյուջեի հաշվին կազմակերպել իրենց սիրասուն …

կարդալ ավելին

Հաղթել է գյումրեցի երիտասարդը

09.04.2009

2008թ. մարտին աշխարհի 10 երկրներից ժամանած 56 երիտասարդ ուսանողներ մասնակցել են Սոֆիայում կայացած «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթին, որն իրականացվել է Բրիթիշ Քաունսիլի եւ Եվրոպայի «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից։ Հայաստանից մրցույթին մասնակցում էին Գյումրու պետական տեխնիկական քոլեջի սաներ Նարինե Բալոյանը, Հովհաննես Մկրտչյանը, Անժելա Սարգսյանը, Հայկ Հարությունյանը եւ Աննա Սարգսյանը։ Վերջինս էլ հավաքական միջազգային թիմի կազմում արժանացել …

կարդալ ավելին

Նախկին տնօրենը հաղթեց թաղապետարանի աշխատակցին

31.03.2009

Թեեւ մարտի 28-ին Երեւանի Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցում դասեր չկային, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչներից ոմանք հավաքվել էին դպրոցում: Պատճառը դպրոցի տնօրենի ընտրությունն էր: Դեռ նոյեմբերի 13-ից դպրոցը մնացել էր առանց տնօրենի, ավելի ճիշտ` վերջինիս պաշտոնակատարի հույսին: Մինչ տնօրենների մրցույթը կմեկնարկեր՝ դպրոցի բակում հավաքված ծնողները հանձնաժողովից արդարություն էին պահանջում: Իհարկե, հանձնաժողովն այս մասին չիմացավ, քանի որ …

կարդալ ավելին

Եվ նորից տոն է Մաշտոցյան

26.03.2009

Երրորդ հազարամյակի առաջին տարիների համեմատ՝ այսօր որոշակիորեն աճել է Հայաստանում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը: Այս նոր սերունդն արդեն դպրոցում ոչ տասը, եւ ոչ էլ տասնմեկ, այլ տասներկու տարի է սովորելու: Ժամանակի ընթացքում ի հայտ կգան նոր ուսումնակարգի առավելություններն ու թերությունները, սակայն այս օրերին այբբենական հանդիսություններով ապրող մանուկներն, անշուշտ, ավելի կարեւոր գործեր ունեն, քան իրենց …

կարդալ ավելին

Մրցույթ է հայտարարվել

17.03.2009

ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2009-2010 ուսումնական տարում Սլովակիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կամ դոկտորանտի (ասպիրանտ) կրթական աստիճան ստանալու համար: Նախարարությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ Հայաստանի ուսանողների համար հատկացվել է մեկ կրթաթոշակ: Մագիստրոսական կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող՝ 18-ից մինչեւ 26, իսկ դոկտորանտական կրթաթոշակին` մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 23-ից մինչեւ 35 …

կարդալ ավելին

Ժամանակին համաքայլ

17.03.2009

Ժամանակը թելադրում է իր պահանջներն, ու հետզհետե ավելի կարեւոր է դառնում կրթության կազմակերպումը նոր տեխնոլոգիաների միջոցով եւ համացանցի օգտագործումը այդ նպատակների համար: «Microsoft» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կրթական ծրագրերն այդ նպատակին են ուղղված: Ընկերությունը ամբողջ աշխարհում իրականացնում է «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ աջակցել նորարարական մեթոդների օգտագործմանը, դպրոցներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով ու գործիքներով, նպաստել …

կարդալ ավելին

Կոռուպցիայի դեմ զրպարտությամբ չեն պայքարում

14.03.2009

Դեռ երեքշաբթի երեկոյան Երեւանի մի շարք փողոցներում լուսանկարների անվճար «ցուցահանդես» էր բացվել: Ու թեպետ լուսանկարներն աղոտ ու խամրած էին, բայց այցելուների թիվը քիչ չէր: Սրա պատճառն անգամ լուսանկարների վրա պատկերված բրոնզե նկարակալները չէին, այլ հայկական մի քանի բուհերի դասախոսներ, որոնց կաշառակեր են համարել «Միասին» երիտասարդական շարժման անդամները` իբրեւ թե իրենց էլեկտրոնային հասցեին ստացած նամակների արդյունքում: …

կարդալ ավելին

Կոռումպացված շոո՞ւ, թե՞ շոու՝ կոռուպցիային վերջ տալու համար

14.03.2009

Չորեքշաբթի առավոտյան Հանրապետության հրապարակի մետրոյի աշխատակիցները զբաղված էին կաշառակեր դասախոսների լուսանկարների հետքերի մաքրմամբ, որոնք պատերին էին փակցրել «Միասին» երիտասարդական շարժման անդամները: Նրանք մաքրում էին պատերն ու զարմանում լուսանկարները փակցնողների վրա։ «Գիտեն, թե էս ակցիաներով կաշառակերությո՞ւնն են վերացնում, բա ամոթ չէ՞»,- ասաց աշխատակիցներից մեկը: Անցորդների արձագանքները` լուսանկարները նայելիս, գրեթե նույնն էին` ծիծաղում էին ու արագ հեռանում: …

կարդալ ավելին