Երբեւէ մտածե՞լ էիք ուսում ստանալ աշխարհի ամենահին եւ հեղինակավոր Քեմբրիջի համալսարանում, որի հսկայական գրադարանում, այդ հին ու նոր գրքերի լաբիրինթոսում, դարեր առաջ Լորդ Բայրոնը սեղանի վրա փորագրում էր իր անվան առաջին տառերը:
Քեմբրիջի համալսարանը ամառային դասընթացներ է առաջարկում հայաստանցիներին` հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների տարբեր ոլորտների համար: Դասընթացները տեւում են 1-6 շաբաթ:
Դժվար է ներկայացնել Քեմբրիջի համալսարանը (Cambridge University): Նման համալսարանական կենտրոնի մասին խոսելը դյուրին գործ չէ: Բարդ է պատմել այն կրթական կենտրոնի մասին, որն աշխարհում հայտնի է որպես լավագույն համալսարաններից մեկը, եւ որի անունն ինքնին բավարար երաշխիք է իր շրջանավարտների փայլուն ապագայի համար: Մի համալսարան, որի սաներն են եղել բազմաթիվ թագավորներ, կայսրեր, նախագահներ, վարչապետներ եւ նախարարներ, որի շրջանավարտների ցանկը զարդարում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Իսահակ Նյուտոնը, Ջոն Հարվարդը, Ջոն Միլթոնը, հայ ժողովրդի մեծ բարեկամ Լորդ Բայրոնը եւ ուրիշներ:
Քեմբրիջի համալսարանը դարեր ի վեր աչքի է ընկել նաեւ իր բազում գիտական հետազոտություններով ու հայտնագործություններով, որոնք իրենց օրհասական նշանակությունն են ունեցել մարդկային քաղաքակրթության վրա: Գիտության զարգացմանն իր բազում հետազոտություններով նպաստելը մինչ օրս Քեմբրիջի համալսարանի առաքելություններից է: Հենց Քեմբրիջի համալսարանի գիտական հետազոտության պտուղներից է ատոմի ճեղքման մասին հայտնագործությունը եւ ԴՆԹ-ի համակարգի մշակումը: Քեմբրիջի համալսարանն առանձնակի ուշադրություն է առանձնացնում ոչ միայն ուսուցմանը, այլեւ գիտական հետազոտություններին, թե՛ ճշգրիտ եւ թե՛ հումանիտար գիտությունների ոլորտում: Այս համալսարանը բացարձակ առաջատար է Նոբելյան մրցանակի մրցանակակիր իր շրջանավարտներով, որոնք ընդհանուր հաշվով 81-ն են:
Քեմբրիջի համալսարանը 1923 թվականից ձեռնամուխ է եղել իր կարճաժամկետ ամառային դասընթացների կազմակերպմանը: Ամառային դպրոցի ստեղծման գաղափարի հիմքում կարճ ժամանակահատվածում համալսարանի ուսանողներին, կայացած մասնագետներին եւ նույնիսկ գիտական գործունեությամբ զբաղվողներին, գիտելիքները տարբեր ոլորտներում զարգացնելու հնարավորության ընձեռումն է: Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցը տարբերվում է նաեւ իր աշակերտների տարիքային, մշակութային եւ մասնագիտական մեծ բազմազանությամբ: Այժմ Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցը բավականին կայացած է եւ արժանանում է ամբողջ աշխարհի ավելի քան 1000 ուսանողների ուշադրությանը: 1-6 շաբաթ տեւողությամբ ամառային այս դպրոցում այսօր դասավանդում են Քեմբրիջի համալսարանի դասախոսներ, ինչպես նաեւ՝ տվյալ ոլորտում համաշխարհային հռչակ ունեցող արհեստավարժ մասնագետներ` հրավիրված աշխարհի ամենատարբեր պատվավոր համալսարաններից, ովքեր իրենց փորձը եւ գիտելիքները փոխանցում են ամառային դպրոցի սաներին:
Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցի ուսումնական ծրագրի սահմաններում առաջարկվում է խորացնել Ձեր գիտելիքները հետեւյալ ոլորտներում.
– ժամանակակից համաշխարհային քաղաքականություն,
– համաշխարհային քաղաքակրթության պատմություն,
– արվեստաբանություն,
– միջնադարի պատմություն,
– ժամանակակից պատմություն,
– բրիտանական պատմություն,
– գրականություն
– տնտեսագիտություն
– ակադեմիական անգլերեն
– շեքսպիրագիտություն, եւ այլն:
Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցի դասընթացների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Քեմբրիջի համալսարանի հայաստանյան ներկայացուցչություն` Global Bridge ուսումնական կենտրոն:
Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցը ենթադրում է, որ ամառային դպրոցի սաները կարող են ուսման ընթացքում ապրել համալսարանի պատմաճարտարապետական արժեք հանդիսացող կացարաններում, որտեղ ուսանողները կդառնան համալսարանական կյանքի լիարժեք անդամները, կունենան Քեմբրիջի համալսարանի գրադարանից, ժամանակակից տեխնիկայից օգտվելու բացարձակ հնարավորություն:
Հայկ Հարությունյանը, ով Քեմբրիջի համալսարանի հայաստանյան ներկայացուցչության` Global Bridge ուսումնական կենտրոնի հիմնադիր նախագահն է, այժմ իր ուսումը շարունակում է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում: «Քեմբրիջի համալսարանը լեգենդ չէ, որ համապատասխանի իրականությանը, սա հենց այն իրականությունն է, ինչի մասին մենք խոսում ենք որպես լեգենդ: Քեմբրիջի համալսարանի հռչակը չէ, որ երաշխավորում է իր շրջանավարտների հետագա հաջողությունը: Ընդհակառակը, Քեմբրիջի համալսարանի կրթության անթերի որակն է համալսարանի հռչակի եւ իր շրջանավարտների հաջողության երաշխիքը,- ասաց Հ. Հարությունյանը: -Ես շատ կցանկանայի, որ ավելի ու ավելի շատ հայաստանցիներ կարողանային ուսում ստանալ արտերկրում եւ, մասնավորապես, բրիտանական ուսումնական հաստատություններում: Հենց դա էլ խթան հանդիսացավ, որ ես փորձեցի համագործակցության համաձայնություն գտնել Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցի հետ»:
Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոց ընդունվելու համար կան մի շարք նախապայմաններ, այդ թվում` անգլերեն լեզվի լավ իմացություն, ինչում եւ Global Bridge ուսումնական կենտրոնը պատրաստ է աջակցել Քեմբրիջի համալսարանի ապագա դիմորդներին: Global Bridge ուսումնական կենտրոնում կարելի է նաեւ պատրաստվել ամառային դպրոցում սովորելու համար: Global Bridge ուսումնական կենտրոնը նաեւ առաջարկում է անգլերեն լեզվի դասընթացներ, որոնք Ձեզ կօգնեն բավարարելու Քեմբրիջի համալսարանում սովորելու համար անգլերենի պահանջները` TOEFL, IELTS գնահատման համակարգերին համապատասխան:
Եթե Դուք հետաքրքրված եք Ձեր ամառը նվիրել Ձեր ուսմանը եւ մասնագիտական վերելքին, ուրեմն Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցում սովորելու հնարավորության նկատմամբ Դուք պարզապես անտարբեր լինել չեք կարող: Լորդ Բայրոնի եւ Իսահակ Նյուտոնի ուսանողական սեղանին նստելը չի կարող չհրապուրել սեփական կրթությամբ եւ որակավորումները զարգացնել ցանկացողին: Մանրամասների համար կարող եք դիմել Global Bridge ուսումնական կենտրոն, որը գտնվում է Նալբանդյան 49, բ. 8 հասցեում, կամ պարզապես զանգահարեք 093 50 55 55 եւ խոսեք Քեմբրիջի սան Հայկի հետ:
Մինչ նոր հանդիպում Քեմբրիջի համալսարանում: