Ամառային դպրոցներ՝ երեխաների համար

05/05/2008 Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ

Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական այդ փաթեթների շնորհիվ հնարավոր է համատեղել ակտիվ հանգիստը, բարձրորակ ուսումը, ճանապարհորդությունը եւ առողջ ապրելակերպը: Global Bridge ուսումնական կենտրոնն առաջարկում է այս ամառն անցկացնել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ կամ ԱՄՆ-ում գտնվող ուսումնական հաստատություններում:

Հիշում եմ այն օրերը, երբ սրտի թրթիռով սպասում էինք, թե երբ են գալու ամառային արձակուրդները, երբ երկաթուղային կայարանից ծնողներս տեսակ-տեսակ ուտեստներով` տապակած հավով ու մրգերով, համադասարանցիներիս, ընկերներիս ու ինձ ճանապարհ էին գցում հանգստանալու դպրոցական ճամբարում: Հիշում եմ, թե ինչ ոգեւորվածությամբ էինք ծանոթանում մեր ջոկատավարների հետ եւ մեր մանկական չարաճճի կատակներով բարկացնում նրանց: Կազմակերպում էինք արշավներ, տղաներով ֆուտբոլ խաղում ու համոզում հարեւան գյուղի տղաներին, որ թույլ տան իրենց ձին հեծենք: Հավանաբար այս տողերը մեր օրերում այդքան էլ տպավորիչ չեն, եթե ոչ՝ նաիվ: Ասում եմ` նաիվ, որովհետեւ ժամանակակից դպրոցականը հազիվ թե զվարճանա մեր «հին օրերի երգերի» հնչյունների ներքո:

Այսօր, թերեւս, ավելի արդիական են համակարգչային հետաքրքրությունները, որի միջոցով վայրկյանների ընթացքում կարելի է իմանալ ու ճանաչել աշխարհի ցանկացած անկյուն, եւ որի միջոցով մեր երկիր մոլորակը թվում է անսպառ փոքրիկ մի գողտրիկ անկյուն: Չէ՞ որ այսօր մեր երիտասարդների եւ մեր առջեւ բացվել են տեղեկատվության եւ գիտության դարպասները, ուսումն արտերկրում այլեւս առասպելների շարքից գաղափար չէ:

Global Bridge ուսումնական կենտրոնի շնորհիվ ամառային արձակուրդներին Եվրոպայի եւ Ամերիկայի ամառային դպրոցներում սովորելու հնարավորությունը այժմ մեզ` հայաստանցիներիս համար ավելի իրատեսական է եւ հասանելի: Global Bridge-ն առաջարկում է 2008թ. ամառն անցկացնել Շվեցարիայի Սբ. Ջորջի դպրոցում (St. George School), Քեմբրիջ եւ Բոստոն քաղաքներում:

Սբ. Ջորջի դպրոց (St. George School)

Սբ. Ջորջի դպրոցը բրիտանական միջազգային դպրոց է Շվեյցարիայում, որը հիմնադրվել է 1927թ.-ին: Այն ունի ուսումնական գերազանց ծրագիր` մշակված դպրոցահասակ երեխաների համար: Սբ. Ջորջի ամառային դպրոցի ամառային ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկանների համար: Այս տարիքում հատկապես Սբ. Ջորջի դպրոցի առաջարկած ամառային ծրագիրը յուրօրինակ փորձ է, քանզի դպրոցն իր պատերի ներքո հյուրընկալում է ավելի քան 30 ազգություն ներկայացնող աշակերտների` աշխարհի բոլոր անկյուններից: Դպրոցը տեղակայված է Ժնեւ լճի մոտ` Մոնտրեուքս եւ Վեվեյ քաղաքների մոտակայքում: Դպրոցն առանձնանում է իր փայլուն սպորտային հնարավորություններով, եւ դպրոցի շենքը ներառում է թենիսի դաշտեր, բասկետբոլի խաղահրապարակներ:

Սբ. Ջորջի ամառային դպրոցի մանկավարժական կազմը շուրջօրյա իր ծրագրերով հոգ կտանի, որպեսզի իրենց դպրոցի սանը միշտ լինի ուշադրության կենտրոնում, եւ առավելագույնս ստանա Սբ. Ջորջի ամառային դպրոցում անցկացրած օրերից: Այն առաջարկում է հաճելի ժամանցին զուգահեռ՝ արհեստավարժ մանկավարժների օգնությամբ զարգացնել անգլերենի եւ ֆրանսերենի իմացությունը: Շնորհիվ բարձրակարգ համակարգչային աուդիո եւ վիդեո տեխնոլոգիաների, դպրոցը կտրամադրի լեզուների ուսուցման ժամանակակից բոլոր հնարավորությունները: Չնայած, միայն այն հանգամանքը, որ Սբ. Ջորջի ամառային դպրոցի սանը գտնվում է այսպիսի բազմամշակույթ միջավայրում, ուր ուսուցումը կազմակերպվում է անգլալեզու եւ ֆրանսալեզու մանկավարժների կողմից, կարելի է հավատացած լինել, որ ուսումնական լուրջ հաջողությունները երաշխավորված են:

Այնուամենայնիվ, ամառային դպրոցի ուսումնական մասը ձեռքբերումների պարզապես մի մասն է, քանի որ Սբ. Ջորջի ամառային դպրոցի ծրագիրը ենթադրում է ակտիվ հանգստին բնորոշ մի շարք ժամանցային ծրագրեր: Այս ընթացքում դպրոցի սաների համար էքսկուրսիաներ կկազմակերպվեն դեպի Ցյուրիխ եւ Ժնեւ քաղաքներ, թանգարանային ծրագրեր եւ, վերջապես, էքսկուրսիաներ դեպի Շվեյցարիայի հիասքանչ սարերը:

Ցերեկային ժամերին երեխաները մարզիչների ուղեկցությամբ կզբաղվեն վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, բադմինտոն, գոլֆ եւ լող մարզաձեւերով: Բայց սա ամենը չէ` հնարավոր են նաեւ թիավարության մարզումներ եւ լեռնամարզումներ:

Սբ. Ջորջի ամառային դպրոցի սաների համար ապահովվում են հիասքանչ հանրակացարանային պայմաններ, որտեղ ստեղծված են հարմարավետ ապրելու համար բոլոր հնարավորությունները: Սնունդը պատրաստվում է դպրոցի փորձառու խոհարարական թիմի կողմից:

Ամառային դպրոց Քեմբրիջում

Քեմբրիջ կրթահամալիրը ամառային դպրոց է առաջարկում հուլիսի 6-ից օգոստոսի 16-ը: Դպրոցը տեղակայված է Քեմբրիջ քաղաքի հենց սրտում: Երեխաներն այդ ընթացքում կապրեն հանրակացարանում, ուր նրանց կուղեկցեն ավագները: Հանրակացարաններն ապահովում են գերազանց հարմարություններ հանգիստ եւ ուսումնական առումով արդյունավետ ամառային արձակուրդներ անցկացնելու համար: Ամառային դպրոցում կա նաեւ սպորտային մեծ մարզահամալիր եւ լողավազան:

Այնուամենայնիվ, դժվար չէ պատկերացնել, որ կրթության ու գիտության քաղաք Քեմբրիջում անցկացվող ամառային ծրագիրը եւս կունենա իր ամուր եւ կայացած ուսումնական մասը: Այստեղ աշակերտներին առաջարկվում են անգլերենի ընդհանուր եւ խորացված դասընթացներ, որոնք կվարեն տեղի մանկավարժները: Աշակերտների գիտելիքները նախ՝ կգնահատվեն, իսկ հետո, համաձայն նախնական գիտելիքների, աշակերտները կսկսեն իրենց դասընթացները: Դպրոցի սաների համար կկազմակերպվի նաեւ էքսկուրսիաների շարք դեպի Բրիտանիայի եւ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը` Քեմբրիջի համալսարան, Լոնդոն, մի շարք թանգարաններ եւ պատմամշակութային վայրեր:

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոց

Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոցը տեղակայված է Բոստոնի թանգարանային շրջանում եւ շրջապատված է քաղաքային գողտրիկ այգիներով: Այն հատկապես կհետաքրքրի արվեստի սիրահարին, ով կարող է օրեր անցկացնել ժամանակակից թանգարաններում: Հանրակացարանն ունի հարմարավետ կեցության բոլոր հնարավորությունները, որը ամառային դպրոցի սաները կարող են վայելել դպրոցի ավագների ամենօրյա օգնությամբ:

Կլասիկ Բոստոն ամառային դպրոցը հատուկ միջոցներ է ձեռնարկել դպրոցի սաներին շուրջօրյա վերահսկողությամբ ապահովելու համար, ինչը կերաշխավորի երեխաների ապահովությունը եւ հանգիստը: Կլասիկ Բոստոն ամառային դպրոցի բազմամշակույթ մթնոլորտում կարելի է ուսանել ընդհանուր անգլերեն: Դասընթացները նպատակ ունեն զարգացնել անգլերեն լեզվի բանավոր եւ գրավոր խոսքը, ինչին կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ երեխաները գտնվում են անգլալեզու միջավայրում: Դպրոցի հանրակացարանում երեխաներն անհոգ կարող են լինել սնվելու հարցում, քանզի հմուտ խոհարարներն ապահովում են Կլասիկ Բոստոն. ՄասսԱրտ Քոլեջի ամառային դպրոցի սաների օրական երեքանգամյա սնունդը: Դասընթացներին զուգահեռ, աշակերտներին սպասվում է նաեւ արտադասարանային գերազանց ժամանց Բոստոնի տեսարժան վայրերում, թանգարաններում եւ հանգստի գոտիներում: Ձեր երեխաները հնարավորություն կստանան նաեւ այցելել ԱՄՆ-ի լավագույն եւ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Հարվարդի համալսարան:

Եթե Ձեզ հետաքրքրեցին այս հնարավորությունները, ապա կարող եք վերը նշված եւ մի շարք այլ ամառային դպրոցների մասին մանրամասներ իմանալ Global Bridge ուսումնական կենտրոնից:

Global Bridge ուսումնական կենտրոնը պատրաստ է աջակցել ամառային դպրոցների դիմորդներին: Global Bridge-ում կարելի է ճշտել առաջարկված ամառային դպրոցների ծրագրերի մասին մանրամասները, ինչպես նաեւ՝ նախապատրաստվել ամառային դպրոցի համար: Global Bridge-ը նաեւ առաջարկում է անգլերեն լեզվի դասընթացներ, որոնք Ձեզ կօգնեն Քեմբրիջի համալսարանում սովորելու համար անգլերենի պահանջներին համապատասխան բավարար գիտելիքներ ձեռք բերել: Ուսումնական կենտրոնում նաեւ իրականացվում են դասընթացներ TOEFL, IELTS գնահատման համակարգերին համապատասխան: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093505555 բջջային հեռախոսահամարով եւ խոսել Քեմբրիջի համալսարանի սան, Global Bridge ուսումնական կենտրոնի հիմնադիր նախագահ Հայկ Հարությունյանի հետ: Նա կպատասխանի ձեր բոլոր հարցերին: