ԲՈՀ-ը գոհ է իրենից

28/02/2007

«Մենք կարեւորում ենք կրթական համակարգի հատկապես բովանդակային բարեփոխումները, որոնք կտանեն ավելի ստույգ եւ արժեքավոր չափանիշների ստեղծմանը եւ պահպանմանը»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանը: Նրա խոսքերով, կիրառվող չափանիշները պետք է ավելի հստակեցվեն եւ խստացվեն, քանի որ «ժամանակը թելադրում է մրցակցային ավելի խիստ պայմաններ, այդ թվում` գիտության ոլորտում»: Ա. Թռչունյանի հավաստմամբ, այսօրվա մեր չափանիշները համադրելի են տարբեր երկրներում ընդունված չափանիշներին, «բայց սա չի նշանակում, որ այդ երկրներն էլ իրենց չափանիշները չեն բարեփոխում»: ԲՈՀ-ի նախագահը հաստատել է գիտական աստիճանի կամ կոչման վկայագրերի համադրելիությունն օտարերկրյա պետություններում տրվող վկայագրերին: «Չունենք որեւիցե դեպք, երբ մեր վկայագրերը որեւէ խոչընդոտի հանդիպած լինեն որեւէ պետությունում կամ գիտական շրջանակում: Կարծում եմ, սա լավ ցուցանիշ է»,- ասել է Ա. Թռչունյանը: