Նվեր «Սինոպսիսից»

27/09/2005

«Սինոպսիս Արմենիա» ընկերության ուսուցման կենտրոնը Հայաստանի պետական
ճարտարագիտական համալսարանին ապահովում է 20.000 դոլարից ավելի
արժողությամբ «Հեռահար ուսուցման լսարանով», որն ապահովված է 17
համակարգիչներով: «Սինոպսիսն» ապահովում է ժամանակակից լսարանով,
լավագույն համակարգիչներով, սարքավորումներով եւ ծրագրային գործիքային
միջոցներով: «Սինոպսիսը» նաեւ վճարում է ուսուցման գործընթացի հետ կապված
բոլոր ծախսերը: «Սինոպսիս» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային
ավտոմատացված նախագծման, ինչպես նաեւ` կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների
նախագծման ոլորտների համաշխարհային առաջատարը: 2003 թ. «Սինոպսիսը» դարձավ
էլեկտրոնային նախագծման ավտոմատացման բնագավառի աշխարհի ամենահզոր
ընկերությունը՝ 1 մլդ դոլարից ավելի տարեկան եկամտով եւ աշխարհի ավելի քան
60 երկրներում իր մասնաճյուղերով:

Սեփ.լր.