Մեր տեղեկություններով` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանն իր կամքով դիմում է գրել` ազատվելու ռեկտորի պաշտոնից: Մեր հարցին ի պատասխան` ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ռեկտորը դիմել է խնդրանքով, որպեսզի իրեն ազատեն ռեկտորի պաշտոնից, սակայն հաշվի առնելով համալսարանի զարգացման համար շատ կարեւոր ծրագրերի իրականացման ու կոորդինացման անհրաժեշտությունը, թողնեն ռեկտորի պաշտոնակատարի կարգավիճակում: