Ըստ Սերգո Երիցյանի` այս տարի 70 դիմորդ հնարավորություն ունի սովորելու ՌԴ բուհերում: Նախորդ տարիներին մեր դիմորդներն այս հնարավորությունից օգտվել են կիսով չափ՝ կամ տեղեկացված չեն եղել այս մասին, կամ անհրաժեշտ կրթական որակ չեն ապահովել: Դիմորդների հայտերը կընդունվեն մայիսի 1-15-ը, որից հետո կսկսվեն ընդունելության քննությունները: Նախարարի հավաստմամբ՝ դրանք կանցկացվեն նույն չափանիշներով, ինչ մեզ մոտ է: Դիմորդներն առայժմ հնարավորություն ունեն սովորելու ավելի շատ ՌԴ-ի Ռոստով, Վոլգոգրադ, Կրասնոդար քաղաքներում. կենտրոնական քաղաքներում ընձեռված հնարավորությունները շատ սուղ են: