Երեկ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ելույթ ունենալով՝ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը խոստովանեց, որ անցնող տարին եղել է իր կյանքի ամենադժվար տարին: «Ես չէի կարողանում մարդավարի ապրել»,- ասաց Ֆադեյ Տաճատիչը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, «ովքեր իրենց տղամարդավարի պահեցին» անցած տարվա ծանր ու դժվարին օրերին: