Վերջին զանգն այս տարի կհնչի հունիսի 10-ին, իսկ ավարտական վկայականների միասնական հանձնման օր է որոշված հունիսի 30-31-ը: Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հանդիպեց մարզերի կրթության վարչության պետերի հետ եւ հորդորեց «Վերջին զանգի» արարողություններն անցկացնել միայն դպրոցների տանիքների ներքո եւ կազմակերպել «բովանդակալից, հավասարակշռված, մեծ ջանքեր եւ ֆինանսական միջոցներ չպահանջող միջոցառումներ»: «Նախարարությունը ոչինչ չի արգելում, եւ խնդրում եմ, որպեսզի ձեր դպրոցների տնօրեններն ու աշխատողներն այլ մեկնաբանություններ չտան»,- վերջին զանգի թեման եզրափակեց նախարարը: Ինչ վերաբերում է ավարտական եւ ընդունելության քննություններին, նախարարը նշեց, որ դրանք եւ բովանդակային, եւ կազմակերպման առումով փոփոխություններ չեն կրել: