Երեկ երեկոյան ձերբակալվել էին մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը, ինչպես նաեւ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկման արշավի ելած եւս 9 քաղաքական եւ հասարակական գործիչներ: Երեկ այդ առիթով ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը պատասխանելով ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցերին, ասել է, որ «համանման երեւույթների դեմ իրենք միշտ պայքարելու են, եւ որեւէ մեկը թույլ չի …
կարդալ ավելին«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում» Ժողովրդական ասացվածք Անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը հավանություն ստացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովում: Չի բացառվում, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսիի թեթեւ ձեռքով օրինագիծը մինչեւ դեկտեմբերի 1-ն ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում: Հիշեցնեմ, որ անցած շաբաթվա դրությամբ՝ Ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 225-ը (փաստացի մեծամասնությունը) աջակցում …
կարդալ ավելինՔարոզչությունն արվեստ է` ուրիշներին համոզելու մի բանում, ինչին ինքդ չես հավատում Աբբա Էբան Մոտ տասը տարի առաջ Հայաստանում PR բառը շատ քչերն էին լսել, իսկ իմաստը հասկանում էին լավագույն դեպքում` մեկ-երկու տասնյակից ոչ ավելի մարդիկ: Այսօր PR բառն օգտագործում են ամեն քայլափոխի` ով պատահի եւ ինչպես պատահի: Իհարկե, տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, …
կարդալ ավելին«Ժողովրդավարություն» ասելով՝ աշխարհի բոլոր ժողովուրդները պատկերացնում են պայքար ապագայի համար: Եվ միայն մենք ենք ամեն անգամ պայքարում մեր անցյալի դեմ: Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ պայքարում միշտ հաղթող ենք դուրս գալիս: Միխայիլ Զադորնով Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մի պահ թվում էր, թե Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել սանիտարական մաքրում: Որովհետեւ, անկախ նրանից, …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բոլոր հարուստներին հասկացրեց, որ երկրային դրախտում ապրող հայաստանյան օլիգարխների համար դժոխքը շատ արագ կարող է եւ դաժան իրականություն դառնալ: Իսկ մեր օլիգարխները մինչ այժմ միամտաբար կարծում էին, թե դժոխքն ընդամենը հեքիաթ է (Քանի որ նրանց մեծ մասը պատգամավոր է, երեւի մտածում էին, որ մանդատն իրենց հեռու կպահի …
կարդալ ավելինԶգուշացեք պատահական կապերից: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպություն Արդեն մոտ երեսուն տարի է, ինչ աշխարհի բժիշկների եւ գիտնականների ուշադրության կենտրոնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը: Եվ որքան էլ այդ կապակցությամբ տարբեր պետությունների իշխանություններ տարեցտարի ավելացնում են այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված ծրագրերի բյուջեները, այնուամենայնիվ, մարդկանց շատ դժվար է հետ պահել պատահական կապերի գայթակղությունից: Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաների …
կարդալ ավելին«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» Հայկական ժողովրդական ասացվածք Հայկական գյուղատնտեսության հերն անիծվեց դեռ 1991-ին, երբ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանը չնախապատրաստված սեփականաշնորհեց գյուղատնտեսական հողատարածքները: Ամենեւին էլ կողմ չլինելով «կոլխոզներին եւ սովխոզներին», պետք է փաստեմ, որ հենց այդ պահից ի վեր հայ գյուղացին դարձավ, բառիս բուն իմաստով` անտեր: Որովհետեւ այդ ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե …
կարդալ ավելինՀայաստանում տուրիզմը զարգացնելու նպատակով մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունները որոշեցին գովազդային տեսահոլովակ նկարահանել եւ ցուցադրել հանրահայտ CNN ամերիկյան հեռուստաալիքով: Դա մոտավորապես նույն բանն է, եթե, օրինակ, այսօր հայաստանյան հեռուստաալիքներով սկսեն ցուցադրել «ՄաքԴոնալդսի» գովազդային տեսահոլովակը, այսինքն՝ այն, ինչ Հայաստանում պարզապես գոյություն չունի: Մերոնք դեռ չեն հասկացել, որ գովազդը տուրիզմի զարգացման աշխատանքների շղթայում վերջին օղակներից մեկն է: …
կարդալ ավելինՈչ բոլոր փայլող իրերն են ոսկի: Ոչ բոլոր «Ժառանգություն»-ներն են նոտարով հաստատված Անհայտ ժողովրդի ասացվածք Այն, որ հայաստանյան ընդդիմությունը դառնալու է անեկդոտի թեմա (հերոսին ընտրեք ինքներդ` Պոլոզ Մուկուչ, շպիոն Օնիկ, Շտիռլից, ապարանցի եւ այլն), պարզ էր դեռեւս մայիսի 12-ից անմիջապես հետո: Սակայն ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ: Այս մասին թերեւս ամենալավը …
կարդալ ավելին«Մեր կյանքի էպիզոդները» շարքը որոշեցի սկսել այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում մենք փորձում ենք քննարկել գրեթե ամեն ինչ` սկսած Բուշի իրաքյան վարվող քաղաքականությունից, վերջացրած Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրով` միեւնույն ժամանակ չնկատելով մեզ անմիջականորեն առնչվող, առաջին հայացքից մանր թվացող խնդիրները: Այսօր, երբ մեր գլոբալիզացվող աշխարհում անգամ ամեն ինչ բաղկացած է բազմաթիվ մանրուքներից, չնկատել եւ հաշվի …
կարդալ ավելինԱյս տարվա նախատոնական օրերը, քաղաքական առումով, սկզբունքորեն տարբերվում են նախորդներից, քանի որ՝ ա) նախընտրական տարի է, բ) արեւմտյան տարբեր ուժերի բնութագրմամբ՝ «հարմար» տարի է ԼՂՀ հիմնախնդիրը լուծելու համար, գ) hունվարի 1-ից թանկանում է գազի գինը, ինչը միանգամից կարող է սրել հանրապետության համեմատաբար կայունացող սոցիալական վիճակը: Անցնող տարվա վերջին հոդվածը կարելի է համարել խաղի միաժամանակյա սեանս, …
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան կարելի էր ենթադրել: Եվ եթե իշխանական ճամբարում հակասություններն առայժմ չեն վերաճել կոնկրետ գործողությունների (կոալիցիայի ոչ մի կողմ դեռ չի հայտարարել այդ միավորումից դուրս գալու մասին), ապա ընդդիմության ճամբարում առաջին քայլերն արդեն արված են` Ստեփան Դեմիրճյանը այլեւս չի մասնակցի հանրահավաքներին եւ դեռ չստեղծված, սակայն արդեն քանիցս չարչրկված, …
կարդալ ավելինՍահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցեց ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Բայցեւ պետք է նշել, որ դրան հաջորդած քաղաքական ընդդիմադիր գործիչների միտինգներին եւս շատ-շատերը չմասնակցեցին: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը չի վստահում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը: Դա իր հերթին նշանակում է, որ ժողովուրդը քաղաքական դաշտում նոր դեմքեր է ուզում տեսնել: Իսկ նոր դեմքերը հենց այնպես չեն ծնվում: Փորձը …
կարդալ ավելինՍահմանադրական բարեփոխումների մասին այսօր չի կարելի խոսել՝ ոչ լավ, ոչ վատ: Իսկ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխություններից հետո, դառնալու են ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը: Հենց այդ պատճառով փորձենք այսօր խաղալ մի պարտիա, ուր մրցակիցները կլինեն այսօրվա խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները եւ ուժերը: Ինչո՞ւ հենց այս թեման եւ ինչո՞ւ հենց այսօր: Որովհետեւ մենք սովոր ենք, երբ …
կարդալ ավելինԻնչպես շախմատում, այնպես էլ քաղաքանության մեջ լինում են փորձառու եւ սկսնակ խաղացողներ, տաղանդավորներ եւ միջակություններ: Բայց երկու դեպքում էլ թե խոստումնալից սկսնակները, եւ թե ապաշնորհ միջակությունները ձգտում են խաղալ բարձր կատեգորիա ունեցող մրցաշարերում: Այդ մրցաշարերում մեծաթիվ անվանի գրոսմայստերներ են խաղում: Գրոսմայստերների հետ խաղալով մի մասն ուզում է բարձրացնել խաղային իր մակարդակը, իսկ մյուս մասը, երեւալով …
կարդալ ավելինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Իսրայելում կայացած աշխարհի թիմային առաջնությունում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականներին: Շնորհավորում ենք մեր տղաներին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: Սա այն քիչ դեպքերից է, երբ հայերը կարողացան թիմով հասնել հաջողության (Արարատ-73, ԽԹծ (ՈՒՀԱ)-ի երկու թիմերը եւ տղամարդկանց ու կանանց շախմատի հավաքականները): Ի դեպ, նույն պատկերն է քաղաքականության մեջ: …
կարդալ ավելինՆախ, սրտանց շնորհավորում եմ շախմատի մեր հավաքականի տղաներին, ովքեր այս օրերին անցկացվող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում, 2,5:1,5 հաշվով հաղթելով շախմատի օլիմպիադայի եւ աշխարհի գործող չեմպիոն Ուկրաինայի հավաքականին, վաստակեցին 7,5 միավոր եւ առայժմ զիջում են միայն Ռուսաստանի հավաքականին, որը վաստակել է 8 միավոր: Երեկ մեր տղաները պետք է խաղային ԱՄՆ հավաքականի հետ: Ի դեպ, մինչ …
կարդալ ավելինՇարունակելով շախմատային թեման, մենք այսօր կփորձենք վերլուծել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պարտիան: Ելնելով այս օրերին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից, հստակ կարելի է ասել, որ այս մրցաշարում խաղում են աշխարհաքաղաքական գրոսմայստերներ՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Այս պարտիան մեզ հետաքրքիր է այնքանով, որ նույն մրցաշարի հաջորդ պարտիան Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Եվ, բնականաբար, գրոսմայստերները պետք է …
կարդալ ավելինՄարդկության կողմից երբեւէ ստեղծված խաղերից ամենահինը, ամենաբարդը եւ, միեւնույն ժամանակ, ամենահետաքրքիրը՝ շախմատն է: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ այս խաղը շատ նման է մեր կյանքին, որտեղ «պեշկան» («զինվորը») շատ արագ կարող է դառնալ թագուհի կամ փիղ, իսկ թագավորը թվացյալ ամենաթույլ ֆիգուրն է: Ինչո՞ւ թվացյալ, որովհետեւ որքան էլ թագավորը թույլ լինի, նա մնում է …
կարդալ ավելինԵրբ նայում եմ շուրջս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բոլորը մանկական խաղեր են խաղում: Թե մեր հասարակության մի ստվար զանգված մանկություն չի ունեցել: Եվ հիմա, երբ նրանք արդեն մեծացել են, փորձում են այդ բացը լրացնել: Բայց քանի որ խոսքը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է լինելու, փորձենք կռահել, թե ինչ «խաղեր են տալու» մերոնք …
կարդալ ավելին