Տարիներ առաջ Երեւանի դրամատիկական թատրոնում, Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վիպակի հիման վրա, բեմադրվեց մի ներկայացում, որի անվանումն էր` «Մեծ աշխարհի մեր անկյունը»: Ներկայացումն այնքան հաջողված էր, որ երկար տարիներ համարվում էր այդ թատրոնի այցեքարտերից մեկը: Սակայն այսօր կցանկանայինք խոսել ոչ թե ներկայացման, այլ վերնագրի մասին: Յուրաքանչյուր մարդ իր գիտակցական ողջ կյանքում ձգտում է գտնել իր …
կարդալ ավելին«Մեր բակը» ֆիլմում մի դրվագ կար, որտեղ Աշոտ Ղազարյանի հերոսն անհասկանալի դիրքում պառկած` ասում է, որ «շատ խառն է»: Հիմա Հայաստանը հենց այդ վիճակում է` շատ խառը: Դոլարը լողում է` հայերը «սկում են», «Միասինը» դասախոսների նկարները պատերին է կպցնում` մոռանալով, որ այս երկրում ամենակաշառակերները ուրիշ ոլորտներում են աշխատում (օրինակ, դատաիրավական համակարգում), ռուսներն ու չինացիները վարկերը …
կարդալ ավելինՀայրենի շոու-բիզնեսում իրարանցում է: Մշակույթի նախարարի հրամանի համաձայն, այսուհետեւ արգելվում է համերգների ժամանակ երգել ֆոնոգրամայով: Եվ այդ հրամանը զայրացրել է տեղական «աստղիկներին», որոնք այլեւս զրկվել են «գռդոնի» հնարավորությունից: Իհարկե, ամոթ-աբուռ ունենալու պարագայում այդ զայրույթը «աստղիկները» կարող էին պահել իրենց մեջ: Սակայն վերջիններս այնքան են «հաբռգել», որ հեռուստատեսությամբ եւ մամուլով հայտարարում են իրենց դժգոհությունն առ այն, …
կարդալ ավելինԵրկու օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ԿԲ խորհուրդը որոշել է սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009թ. փոխարժեքի միջին մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Սկսենք նրանից, որ համաձայն նույն ԿԲ տվյալների, Հայաստանում արտարժույթի փոխարժեքը միշտ էլ, …
կարդալ ավելինՌուսական հեռուստաընկերությունների հետ համեմատվող «Հ1»-ի եթերում անցյալ կիրակի օրը, հերթական «Երկու աստղ» հաղորդման ժամանակ, մեր ժամանակների «ամենահանճարեղ ռեժիսոր-տնտեսագետ» Հրաչ Քեշիշյանը մասնակիցներից մեկին խիստ նկատողություն արեց այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ «իրենց համար կարեւոր է ոչ թե ժյուրիի կարծիքը, այլ հեռուստադիտողների, որոնք քվեարկում են իրենց օգտին»: Այդ հայտարարությունից հետո Հ. Քեշիշյանը շատ զայրացած տոնով …
կարդալ ավելինԽորհրդային տարիներին մի մուլտֆիլմ կար` «Ճանապարհորդ գորտը», որտեղ գորտը բադերին համոզում է իրեն էլ տանել տաք երկրներ: Իսկ հետո, երբ բոլորը զարմանում են այդ ճանապարհորդության վրա, գորտը բոլորին պատմում է, թե որքան խելոք է ինքը, որ այդպիսի բան է մտածել: Իհարկե, «էտո յա, յա, յա պրիդումալ վսյո…» արտահայտությունը բերում է նրան, որ գորտն այդպես էլ …
կարդալ ավելինԿյանքը ցույց է տալիս, որ իմ լավատեսությունն անհիմն չէ: Որովհետեւ, եթե անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում են լուսավոր կետեր հայտնվում, ապա, իրոք, դեռ ամեն ինչ չէ անդառնալի կորած: Մի քանի ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը սկսեց «Հատուկ ռեպորտաժների» մի շարք, որի վերջին հաղորդումը նվիրված էր «ռաբիս» երաժշտությանը: Հաղորդման հաջողության գրավականն, ըստ իս, այն էր, որ հեղինակները …
կարդալ ավելինՎերջերս շատ ծիծաղելի անեկդոտ լսեցի, որն առաջին հայացքից հայերի մասին չէ, սակայն, իրականում, նման հումոր միայն հայերի մտքով կանցներ: Ավելի ճիշտ՝ դա ոչ թե անեկդոտ է, այլ հումորային ֆրազ. «Ասում են, Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո Ամերիկայի սեւամորթներն իրենց ղարաբաղցու տեղ են դրել»: Այս հումորը հասկանալի է միայն հայաստանցիներին, որովհետեւ, օրինակ, ԱՄՆ-ում գտնվող հայերը լավ …
կարդալ ավելինՄի քանի տարի առաջ, Կասկադի մոտ` Թամանյանի արձանի հետեւի մասում, կար մի սրճարան, որի անունը «Կակադու» էր: Օրերից մի օր «Կակադու» սրճարանի անմիջական հարեւանությամբ բացվեց մեկ ուրիշ սրճարան, որի իսկական անունը չեմ հիշում, քանի որ ժողովուրդն այդ նոր սրճարանն անմիջապես անվանեց «Ինադու»: Այս պատմությունը ես պատահական չհիշեցի, որովհետեւ «Կակադուի ինադուն» հայ իրականության մեջ ոչ թե …
կարդալ ավելինՄենք` հայերս, տաքարյուն ժողովուրդ ենք` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խանդոտ ենք, շուտ բռնկվող, շուտ ոգեւորվող եւ ավելի շուտ հիասթափվող, «լոպազ ենք»: Այդքանով հանդերձ` մեր գենոտիպի բնավորության ամենավտանգավոր գիծն, այնուամենայնիվ, պահի տակ գործելն է: Եթե շարքային քաղաքացու դեպքում բնավորության այդ գիծն ինչ-որ տեղ հասկանալի է (դարերով եկած ազգային առանձնահատկություն է, եւ «դեմն առնելը» շատ դժվար է), …
կարդալ ավելինԿադրերի կարեւորության մասին դեռեւս Վ.Ի.Լենինն ասել է, որ «կադրերն են ամեն ինչ որոշում»: Դժվար է այս հարցում չհամաձայնել բոլշեւիկների առաջնորդի հետ: Հատկապես այսօր, երբ յուրաքանչյուր հայաստանցի իր մաշկի վրա է զգում անհաջող կադրերի «աշխատանքի» հետեւանքները: Եվ նման իրավիճակում անհասկանալի են դառնում հայաստանյան նշանակումների կոալիցիոն սկզբունքները: Փորձենք բացել փակագծերը: Քաղաքակիրթ աշխարհում կոալիցիա ասվածը ընդունված երեւույթ է: …
կարդալ ավելինԱվարտվում է 2008 թվականը: Եվ Նոր տարվա շեմին, ամփոփելով անցնող տարին, կցանկանայի հասկանալ` ի՞նչ տվեց այն մեզ` հայերիս: Քաղաքական առումով տարին բավական լարված էր: Բայց դա բնական է: Ամեն նորի ծնունդ էլ ուղեկցվում է դժվարություններով: Իսկ որոշ դեպքերում՝ նաեւ բարդություններով: Եվ քանի որ Հայաստանն այս տարի ունեցավ նոր նախագահ եւ նոր ընդդիմություն, ապա վերոնշյալ դժվարություններն …
կարդալ ավելինԵրեւի թե յուրաքանչյուր մարդ հիշում է, որ փոքր հասակում իրեն ուղղված առաջին հարցերի շարքում, բացի անիմաստ` «պապայիդ ես շատ սիրո՞ւմ, թե՞ մամայիդ» հարցից, կար նաեւ «Որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցը: Այդ հարցի պատասխանը միաժամանակ նաեւ յուրաքանչյուր անհատի առաջին երազանքներից մեկն է: Իհարկե, այդ տարիքում երեխան ավելի շատ երազում է ունենալ գեղեցիկ տիկնիկ կամ …
կարդալ ավելինՄի հետաքրքիր նկատառում. հայ հասարակությունը սովորություն ունի ավելի շատ կենտրոնանալու իրեն չվերաբերող կամ քիչ վերաբերող խնդիրներին: Իսկ ահա մեր անմիջական պրոբլեմներից մենք հաճախ խուսափում ենք: Այս «խասյաթը» դեռ 60-ականներին նկատել էր մեծն Հրանտ Մաթեւոսյանը, իր` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, երբ մի քանի հայ գյուղացի միլիցիոների հետ միասին սկսում են քննարկել, թե ո՞վ է ավելի …
կարդալ ավելինՎերջին շրջանում մեր իշխանավորները շատ են ասում, որ «մենք փոքր ազգ ենք»: Երկու օր առաջ հինգ հայ տղամարդ ապացուցեցին, որ թեեւ մենք փոքրաթիվ ենք, սակայն փոքր ազգ չենք: Եվ օգտվելով առիթից, մենք էլ ենք ուզում շնորհավորել մեր շախմատիստներին՝ իրենց փառահեղ հաղթանակի առթիվ, եւ մաղթել նորանոր հաջողություններ: Սա այն հազվադեպ իրադարձություններից է, որոնցով ուրախանում են բոլոր …
կարդալ ավելինՆախորդ հինգշաբթի մեր նկարագրած նորօրյա հայ հերոսների շարքն, ինչպես նշել էինք, այդքանով չէր ավարտվում: Նրանց շարքին կարելի է ավելացնել «Անգլուխ ձիավորներին», որոնք մեր օրերում ավելի շատ «Անգլուխ ջիփավոր» են դարձել: Եվ Մարգարիտաներին, որոնք հանուն իրենց «Վարպետների»՝ պատրաստ են անգամ սատանայի հետ գործարք կնքել: Ավելացնենք` «15-ամյա «ջահել» նավապետներին», վաղուց կորած «Ռոբինզոններին», որոնց վերջին շրջանում, չգիտես ինչու, …
կարդալ ավելինԱշխարհի գրեթե բոլոր հայերն անհամբեր սպասում էին ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ընդ որում, տպավորությունն այնպիսին էր, որ այդ ընտրությունների արդյունքներն ավելի շատ էին հետաքրքրում մեզ` հայերիս, քան Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների արդյունքները միասին: Իսկ պատճառը մեկն էր` Բարաք Օբաման խոսք է տվել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ես չափից ավելի լավատես եմ, բայց, այնուամենայնիվ, …
կարդալ ավելինՕրեր առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Էստոնիայի Պյարնու քաղաքի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից: Նշված էր նաեւ, որ նրանք կասկածվում են քաղաքի ճանապարհաշինարարական աշխատանքների մրցույթի հաղթողից կաշառք վերցնելու մեջ: Իսկ հիմա հանգիստ թողնենք «հարիֆ» էստոնացիներին, որոնք ոչ միայն աշխատանքից ազատում են քաղաքապետին, այլեւ պատրաստվում են նրան դատել «կակոյ-նիբուձ» կաշառքի …
կարդալ ավելին1973թ. Չիլիում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ գեներալ Ավգուստո Պինոչետը: Այդ պահից ի վեր նրա անունը ասոցիացվում էր դիկտատուրայի հետ: Որովհետեւ իշխանության գալուց հետո Պինոչետը ցրեց խորհրդարանը, արգելեց բոլոր տեսակի քաղաքական եւ արհմիութենական գործունեությունը, մտցրեց մամուլի տոտալ գրաքննություն: Նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեն, ով ռազմական հեղաշրջումից ընդամենը չորս ամիս առաջ Չիլիի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր …
կարդալ ավելինԴեղին գույնի մասին հիշեցի ոչ այն պատճառով, որ դրսում աշուն է, ոչ էլ Բոտկինի հիվանդության` դեղնախտի նոր համաճարակի պատճառով: Պատճառն ավելի քան տրիվիալ է: Մեր քաղաքական գործիչները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախակի են սկսել օգտագործել «դեղին մամուլ» արտահայտությունը: Ընդ որում, օր օրի վերոնշյալ քաղաքական գործիչներին ու շոու-բիզնեսի «աստղիկներին» ավելի ու ավելի դժվար է դառնում …
կարդալ ավելին