Երեկ իրանական աղբյուրները հաղորդեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Քորդանը խոստովանել է, որ իր ունեցած Օքսֆորդի համալսարանի դիպլոմը կեղծ է: Մոտ օրերս Իրանի կառավարությունը կքննարկի նախարարի հրաժարականի հարցը: Իսկ հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, երբ պարզվի, որ հայաստանյան որեւէ պաշտոնյա ունի բարձրագույն հաստատության կեղծ դիպլոմ… Ոչ մի բան: Որովհետեւ հայաստանյան այսօրվա պաշտոնյաների …
կարդալ ավելինԵթե ներքաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում անհամեմատ կայունացել է, ապա նույնը չի կարելի ասել արտաքին քաղաքական մարտահրավերների մասին: Վրաց-ռուսական հակամարտությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների «քաղցրացումը», ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահող երկիր դառնալը, ԱՄՆ-Իրան եւ Իսրայել-Իրան լարված հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում գազի եւ նավթի նոր տարանցիկ ուղիներ փնտրելը ենթադրում են արտաքին քաղաքականության չափազանց ճկուն քայլեր: Եվ եթե ընդդիմությունն …
կարդալ ավելինԵրկրում կապի ծառայությունների մատչելիության խնդիրը խոստանում է լուծել ռուսական խոշոր «ԿՈՍՄԱՐՏ-ՕՏՍ» օպերատորը` հայկական իր «ԿՈՌՆԵՏ-ԱՄ» դուստր-ձեռնարկության հետ համատեղ: Նրանք ավարտին են հասցրել Հայաստանում WIMAX անթել հեռախոսակապի գերժամանակակից ցանցի ստեղծման առաջին փուլը: «Թվային անհավասարության» խնդիրը շատ հարմար է բացատրել Հայաստանի օրինակով. ահա Երեւան քաղաքը, որտեղ յուրաքանչյուր ընտանիքում կա բջջային հեռախոս, բնակարանների եւ օֆիսների մեծ մասը ապոհովված …
կարդալ ավելինԿուսակցությունից դուրս գալը կամ մի կուսակցությունից մյուս կուսակցություն «սահուն» անցումը Հայաստանում սովորական երեւույթ է: Այնքան սովորական, որ, եթե սկսենք հիշատակել նման «տրանսֆերների» ենթարկված հայ քաղաքական գործիչների, ապա մի ողջ թերթ չի բավարարի: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Տիգրան Թորոսյանի ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը մեծ աղմուկ առաջացրեց լրագրողական եւ քաղաքական «էլիտայում» (հասարակության լայն զանգվածներին նմանատիպ …
կարդալ ավելինՎերջին շրջանում մեր` հայերիս լեքսիկոնում կտրուկ ավելացել է մոդայիկ օտարածին բառերի քանակը: Մարկետինգ, մենեջմենթ, գլամուր, կրեդիտ-քարտ, Այ-Թի տեխնոլոգիաներ, մեյլ, մեսիջ, դեդ-լայն, օն-լայն եւ շատ այլ բառեր վաղուց արդեն լայն տարածում են գտել մեր իրականության մեջ: Համոզված եմ, որ բառերն օգտագործողների զգալի մասը պատկերացում անգամ չունի նրանց նշանակության մասին: Եվ քանի որ ես չգիտեմ բոլոր այդ …
կարդալ ավելինԵրկու օր հետո կկայանա երկար սպասված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Որպես հայ երկրպագու, ես, բնականաբար, ցանկանում եմ մեր տղաներին միայն հաղթանակ: Եվ այդ հաղթանակին սպասում եմ այնքան, որքան կսպասեի, ասենք, Հայաստան-Իսպանիա կամ Հայաստան-Ռուսաստան խաղերի ժամանակ: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ Ծիծեռնակաբերդն այստեղ կապ չունի: Ինչքան էլ պնդեն, որ արդի սպորտը քաղաքականություն է (ամենեւին մտադիր չեմ վիճել …
կարդալ ավելինԵրկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, ապա կարելի է փաստել, որ 15-ամյա ընդմիջումից հետո վերսկսվեց աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձեւումը: Մեր սերունդն իր «մաշկի վրա է» զգացել, որ դա բավականին ցավոտ պրոցես է: Առավել եւս, երբ …
կարդալ ավելինՅուրաքանչյուր հաճույքի վատ հետեւանքները մարդը զգում է շատ ավելի ուշ: Եվ հաճախ այդ հետեւանքները կամ կործանարար են լինում, կամ էլ անդառնալի վնասներ են հասցնում հաճույքից օգտվողին: Որպես մոլի ծխող՝ կարող եմ փաստել, որ երբ ուսանող տարիքում սկսեցի ծխել, դա, իմ կարծիքով, ընդամենը ժամանակավոր հաճույք էր: Այսօր ես հասկանում եմ, թե ինչպիսի վնաս է տալիս իմ …
կարդալ ավելինՄեր տարածաշրջանը կրկին գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Հարավային Օսեթիայում պատերազմ է, որտեղ վրացիներն ու օսեթները, որքան էլ դաժան հնչի, ընդամենը «թնդանոթային մսի» դեր են կատարում գերտերությունների տարածաշրջանային շահերի համար: Սակայն, եթե մի կողմ թողնենք գլոբալ խնդիրները (առանց մեզ էլ այդ խնդիրներով զբաղվողների թիվը չափազանց մեծ է), ապա մի բան այս պատմության մեջ գրեթե …
կարդալ ավելինՀուլիսի 4-ին (ի դեպ, ԱՄՆ Անկախության օրը) հայաստանյան ընդդիմությունը պատրաստվում է անցկացնել մարտիմեկյան դեպքերից հետո իր երկրորդ հանրահավաքը: «Փոքրիկ երեւանցի» օպերացիայի տապալումից հետո անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները կրկին փաստացի չարտոնեցին ընդդիմության հանրահավաքը` այս անգամ ընտրության հնարավորություն տալով երեւանյան երկու մարզադաշտերի միջեւ: Այնպիսի տպավորություն է` կարծես ընդդիմության ամառային հանրահավաքների «հովանավորը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Իրականում …
կարդալ ավելինՎերջին օրերին Երեւանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԱՄՆ-ը, արդեն երկու տարի է, Հայաստանում անգամ դեսպան չունի, ապա Կոնդոլիզա Ռայսի տեղակալի այցը Հայաստան, ինչպես կասեին հայկական հեռուստահաղորդավարները, աննախադեպ էր: Եվ հենց այդ նույն Դեյվիդ Կրամերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման …
կարդալ ավելինԵրբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «բիլակի ուժը» պարզելու համար, երբ պետավտոտեսուչները ոչ միայն սկսեցին կանգնեցնել, այլեւ սկսեցին տուգանել մգեցված ապակիներով եւ «գոլդ» համարանիշերով ջիփերին, երբ Մաքսային ծառայության աշխատակիցները սկսեցին հասկանալ, որ այդ հիմնարկությունը ոչ թե իրենց «հոր բոստանն է», այլ ՀՀ բյուջեի մուտքային մասն ապահովող երկու կազմակերպություններից …
կարդալ ավելինՄենք այն ազգն ենք, որ շատ ենք սիրում հպարտանալ մեր անվանի հայրենակիցներով, մեր պատմությունով, մեր հազարամյա թատրոնով եւ բարոյական հաղթանակներով: Վերջին արտահայտությունը հատկապես ակտուալ է, քանզի այլ հաղթանակներ մենք շատ ավելի քիչ ենք ունեցել, իսկ բարոյական` ինչքան ասես: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ հպարտությունից առանձնապես բան չենք շահում, որովհետեւ հպարտանալուց բացի, այլ քայլեր …
կարդալ ավելինՔաղաքակիրթ աշխարհում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Այս առումով մենք հետ չենք մնում քաղաքակիրթ աշխարհից: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Որովհետեւ ողջ աշխարհում քաղաքական համակարգը վաղուց արդեն կայացած ինստիտուտ է, իսկ մեզ մոտ «քաղաքական դաշտ» ասվածն ընդամենը գեղեցիկ ֆրազ է: Եվ սա է նաեւ պատճառը, որ հայաստանյան կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն կառավարություններում հաճախ հայտնվում են …
կարդալ ավելինՄարդկային գրված եւ չգրված օրենքներով, յուրաքանչյուր անձ, անկախ ռասայական, ազգային եւ կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, սեռից եւ տարիքից՝ ունի իրավունքներ եւ պարտականություններ: Պարզապես, կախված իրենց զբաղեցրած դիրքից (հասարակության եւ պետության մեջ, ընտանիքում, աշխատանքում եւ այլուր), այդ իրավունքների եւ պարտականությունների շրջանակը լինում է տարբեր: Քաղաքակիրթ աշխարհում, սովորաբար, անձի իրավունքն ու պարտականությունն ուղիղ համեմատական են լինում: Այսինքն` …
կարդալ ավելինՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «… Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները, եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ»,- ասել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ծառայողական …
կարդալ ավելինՄեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, որ ոչ թե «թացը չորի հետ վառվեց», այլ ընդհակառակը` «թացը չորից» վերջնականապես զատվեց: Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ: 90-ականների սկզբում, երբ Հայաստանում դեռ նոր-նոր էր ուզում ձեւավորվել քաղաքական դաշտը (որը, …
կարդալ ավելինԱնցյալ տարի, երբ պարզ դարձավ, որ 2008թ. ՀՀ բյուջեն պետք է կազմի 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, ՀՀ ԱԺ-ն «Պարզեցված հարկի» մասին օրենքում ամրագրեց մի քանի փոփոխություններ, ինչով փաստացի վերացրեց այդ հարկատեսակը: Զուտ տնտեսական առումով այդ փոփոխությունները լուրջ բանավեճի առիթ դարձան: Մի մասը պնդում էր, որ սույն օրենքը կբերի փոքր եւ միջին բիզնեսի իսպառ վերացմանը, իսկ …
կարդալ ավելինԲարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն աշխարհում վաղուց արդեն առաջատար դիրքեր են գրավում: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները դեռեւս 2000 թվականից հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Առանց ինտերնետի, էլեկտրոնային փոստի, համակարգիչների, բջջային կապի եւ ՏՏ ոլորտի այլ ժամանակակից նվաճումների, գրեթե անհնար է պատկերացնել կյանքը արդի աշխարհում, այդ թվում` Հայաստանում: Բայց գաղտնիք չէ, որ մենք` հայերս, չափազանց ծայրահեղական …
կարդալ ավելինԱվելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ… Նիկոլո Մաքիավելի ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին կարելի է հասկանալ, որովհետեւ սա, թերեւս, փոփոխությունների այն առաջին քայլը պետք է լինի, որի մասին մի քանի անգամ բավականին անթաքույց արտահայտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (այդ թվում …
կարդալ ավելին