«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում» Նապոլեոն I Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես է: Եվ հավատացնում եմ ընթերցողին, որ իմ այս մտքերն անկեղծ են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 8-ի վերջին ուղերձի խոսքում ինձ ամենաշատը զարմացրին հետեւյալ խոսքերը. «…Ներողություն եմ խնդրում …
կարդալ ավելինԲազմիցս է նշվել, որ Հայաստանում, ինչպեսեւ ամենուր, տնտեսությունը կապված է քաղաքականության հետ: Այսօր արդեն հասկանալի է, որ այն ոչ միայն կապված է, այլեւ կախված է այդ քաղաքականությունից, քաղաքական գործընթացներից: Այսօր այնպիսի տպավորություն է, կարծես թե ինչ-որ մեկը Հայաստանի տնտեսության «ստոպ-կռանը» քաշել է: Ամեն ինչ կանգնած է: Բոլորը սպասողական վիճակում են: Պարզապես մի մասը «նա ստարտ» …
կարդալ ավելին«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում է այն դեպքում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը: Ես տնտեսագետ չեմ, այդ իսկ պատճառով կփորձեմ դեֆիցիտ հասկացողությունը դիտարկել ոչ տնտեսագիտական տեսակետից: Մարտի 1-ից ի վեր ողջ հայ հասարակությունը բոլոր լրատվամիջոցներով քննարկում է այն …
կարդալ ավելինՔսան օր է անցել այն ողբերգական օրվանից, որից հետո մեր հասարակությունը հայտնվեց «պատային» վիճակում: Եվ քանի որ ես ամենեւին էլ հակված չեմ աջ ու ձախ մեղավորներ փնտրել անցածի համար, ապա ավելի ճիշտ կլինի մտածել ապագայի, այլ ոչ թե անցյալի սխալների մասին: Խոսքս իրավիճակի մասին է: Որովհետեւ զոհերի համար, անկախ ամեն ինչից, մեղավորներ կան, եւ նրանք …
կարդալ ավելինԵրեկ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն է: Փաստորեն առաջին անգամ պարոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ այս ամենը հեղափոխություն է, ինչի մասին շատերը խոսում էին դեռեւս այն պահից սկսած, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Կարծում եմ, որ նա փոքր-ինչ անկեղծ չէ` սա նման …
կարդալ ավելինՆախագահական ընտրությունները, որի մասին այդքան երկար խոսում էր գրեթե ողջ ժողովուրդը, վերջապես ավարտվեցին: Հերթական անգամ, մի քանի ամիս շարունակ, եւ ամեն օր ՀՀ նախագահի 9 թեկնածուներն ու նրանց շտաբների ներկայացուցիչներն ու կողմնակիցները ՀՀ քաղաքացիներին համոզում էին իրենց թեկնածուների «իդեալական» կամ «սուրբ» լինելու մեջ: Բայց ի՞նչ մեզ տվեց այս ընտրությունները: Միանգամից դժվար է պատասխանել այս հարցին: …
կարդալ ավելինՏասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ապրում է անկախ երկրում, բավական է, որպեսզի կարողանանք գնահատել անկախությունն ու պետականությունը: Սակայն, ինչպես բազմիցս նշվել է, մենք դեռ չենք սովորել հարգել դիմացինին, եւ, առաջին հերթին` ինքներս …
կարդալ ավելինՍովորաբար նմանատիպ բոլոր սյուժեներում` իրավիճակը գնալով թեժանում է, իսկ ինտրիգները` զարգանում են: «Մաֆիա» խաղն ունի դեդեկտիվ սյուժե, հետեւաբար, բնական է, որ այդ խաղի սյուժեի հանգուցալուծումը միշտ վերջին պահին է լինում: Հիշեցնեմ, որ խաղը լքել էին չորս խաղացողներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը: Վերջին շրջանում նմանատիպ բոլոր նախագծերում ընդունված է խաղը լքածներից …
կարդալ ավելինԳնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը: ՀՀ նախագահի 9 թեկնածուներից առնվազն 6-ը պնդում են, թե հենց իրենք են հաղթելու: Նման հայտարարություններն, իհարկե, արվում են առաջին հերթին իրենց թիմակիցների համար` հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով: Սակայն կան նաեւ թեկնածուներից չկախված …
կարդալ ավելինՈրքան շատ հիմարություններ եմ ես անում, այնքան ավելի հանրահայտ ու սիրված եմ դառնում: Ջոն Քենեդի Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Սակայն սա պարզապես պաշտոնական մեկնարկն էր: Բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն սկսվել էր դեռ 2007թ. սեպտեմբերին: Նմանատիպ սխեմայով էր անցնում նաեւ մեր թերթում տպագրվող «Մաֆիա» խաղը, որի մասնակիցները ՀՀ …
կարդալ ավելինԵթե դուք ուզում եք երջանիկ կյանք ապրել, ապա պետք է կապված լինեք ոչ թե մարդկանց կամ իրերին, այլ նպատակին: Ալբերտ Էյնշտեյն Նախընտրական այս փուլում ակամայից հիշեցի «6 հրեաների» մասին առակը. եկավ Մովսեսը եւ ասաց, որ ամեն ինչ գալիս է վերեւից (Աստծուց): Հետո եկավ Սողոմոնն ու ասաց, որ ամեն ինչ խելքից է: Հետո եկավ Քրիստոսն ու …
կարդալ ավելինԻնչպես եւ յուրաքանչյուր խաղ, առավել եւս՝ դեդեկտիվ սյուժեով, «Մաֆիան» եւս ժամանակի ընթացքում է հետաքրքրանում: Եվ եթե հիշում եք` մենք կանգ էինք առել այն պահին, երբ վարողը հայտարարել էր գիշեր: Ռոբերտ Քոչարյան – Գիշեր: Մաֆիան դուրս է գալիս որսի եւ անցնում Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի, Արման Մելիքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Սերժ …
կարդալ ավելինԿարծում եմ, որ մենք պետք է ասենք ճշմարտությունը, կամ գոնե այն, ինչ մտածում ենք: Յուրի Լուժկով Անցյալ շաբաթ տպագրված «Բոլորս մաֆիա ենք խաղում» հոդվածից հետո բազմաթիվ արձագանքներ եղան, ինչից հետո որոշեցինք շարունակել այդ թեման, առավել եւս, որ ՀՀ նախագահի թեկնածուների քանակը հենց դա է հուշում: Եվ այսպես, սկսվում է մեծ եւ շատ հետաքրքիր խաղ, որի …
կարդալ ավելին«Ձեր երեխաներին սովորեցրեք լռել: Խոսել նրանք ինքնուրույն էլ կսովորեն»: Բենջամին Ֆրանկլին Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտել մի շատ հետաքրքիր խաղ, որի անունն է՝ «Մաֆիա»: Եվ եթե մի քանի տարի առաջ այդ խաղը գիտեին շատ քչերը, ապա այսօր այն լայն ճանաչում ունի հայ հասարակության շրջանում, այդ թվում՝ քաղաքական եւ բիզնես էլիտայի շրջանում: Այսօր` նախագահական ընտրությունների …
կարդալ ավելինԵս ատում նրանց, ովքեր ինձ հակաճառում են: Եվ արհամարհում եմ նրանց, ովքեր ինձ ծառայում են: Ռուսաստանի կայսր Նիկոլայ I։ Թերարժեքության բարդույթն առաջ է գալիս բազմաթիվ սխալների եւ անհաջողությունների արդյունքում եւ հետագայում մեծ ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա: Գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը, ով առաջինը ուսումնասիրեց եւ նկարագրեց անլիարժեքության բարդույթը, գրում էր, որ այդ բարդույթով տառապող …
կարդալ ավելինԵրկրում տիրող իրավիճակը չի պահանջում այսքան խորը ճգնաժամ: Գրիգորի Յավլինսկի Քանի որ հոդվածի վերնագիրն այսօր բաղկացած է միայն հապավումներից, հետեւաբար ստիպված ենք 40-50 տարեկան հասակում բուհն ավարտած մեր պետական գործիչների համար փոքրիկ պարզաբանում մտցնել. IQ-ն նշանակում է՝ ինտելեկտի գործակից, իսկ ՕԳԳ-ն` օգտակար գործողության գործակից: Երկու գործակիցներն էլ ունեն տոկոսային արտահայտություն: Վերոնշյալ գործիչների համար նաեւ նշեմ, …
կարդալ ավելինՆախագահական ընտրությունների թեման օր օրի ավելի ակտուալ է դառնում հայաստանյան հասարակության համար: Եվ մինչ նախագահի թեկնածուներն ու նրանց թիմերը մտել են անհաշտ պայքարի մեջ, որն արդեն շատ դեպքերում անցնում է թույլատրելի չնշված սահմանները, մենք կփորձենք վերլուծել ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հասարակական տեսանկյունից: Եթե փորձենք կենցաղային մակարդակով բացատրել ընտրությունների իմաստը, ապա կարելի է փաստել, որ, …
կարդալ ավելինՄոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բելգիա կատարած այցի ժամանակ հայտարարեց` եթե ինքը փող ունենար, ապա կներդներ միայն Հայաստանում: Քանի որ, վերջին շրջանում, մեր քաղաքական գործիչները (թե իշխանական, թե ընդդիմադիր) սկսել են մեղադրել լրագրողներին կողմնակալության կամ, ասենք, իրենց արտահայտած մտքերը հատվածաբար (մոնտաժված) մեկնաբանելու մեջ, ապա տվյալ դեպքում մենք կգործենք լրագրողական էթիկայի միջազգային նորմերին …
կարդալ ավելինԱմերիկայի ժողովուրդն ասաց իր խոսքը: Սակայն որպեսզի հասկանաս, թե նա ի՞նչ ասաց, որոշ ժամանակ է հարկավոր: Բիլ Քլինթոն Նոյեմբերի 6-ին մամուլի ակումբներից մեկում մամլո ասուլիս էր հրավիրել ընտրական տեխնոլոգիաների մասնագետ ներկայացած Արմեն Բադալյանը: Մեր բոլոր փորձերը՝ ճշելու, թե մինչ օրս ո՞ր ընտրություններում եւ ո՞ր քաղաքական ուժի հետ է աշխատել պարոն Բադալյանը` պսակվեցին անհաջողությամբ: Հայաստանյան լրագրողներից, …
կարդալ ավելինՆախընտրական պայքարը սկսված է: Եվ արդեն այսօր կարելի է արձանագրել մեկ փաստ` լինելու է կոմպրոմատների եւ օրիգինալ քայլերի պայքար, որը համեմված է լինելու աշխարհաքաղաքական երանգներով: Եվ թվում էր, թե կոմպրոմատային կոշտ պայքարի պարագայում, որը բխում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ելույթից եւ կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդման պատասխանից, չպետք է լինի ոչ մի զիջում եւ, առավել …
կարդալ ավելին