Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները, այդ թվում` սրտամկանի սուր ինֆարկտը եւ ինսուլտը, աշխարհում համարվում են մահացության հիմնական պատճառներ` տարեկան խլելով շուրջ 17,5 մլն մարդու կյանք: Այդ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը ծխախոտի գործածությունն ու օրգանիզմում խոլեստերինի աճն է, մասնավորապես` պայմանավորված գիրությամբ. ԱՀԿ տվյալներով` աշխարհում 155 մլն երեխա է տառապում գիրությամբ: Վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, մեր երկրի առողջապահական համակարգում ընթացքի մեջ է ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման գործընթացը: Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ այդ գործընթացն իրականացվում է հասարակության զգալի մասի կատարյալ անտեղյակության պայմաններում եւ մեծապես հենց դրա պատճառով բնակիչների կողմից իրենց ընտանեկան բժիշկներին ընտրելու գործընթացը վերածվել է շիլաշփոթի եւ ուղեկցվում է ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին …
կարդալ ավելինԱյս օրերին մեր երկիրը գտնվում է ընտրական թոհուբոհի մեջ: Ու, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, մեր երկրում ընտրական պրոցեսներն ուղեկցվում են ընտրակաշառքներով, ստորագրություններ կեղծելով, անձնագրեր հավաքելով, իրար հետ թշնամանալով, «իրար տակ փորելով» ու բազմաթիվ այլ նմանօրինակ ոչ այնքան հաճելի բաներով: Տվյալ դեպքում խոսքը բնակիչների կողմից իրենց ընտանեկան բժիշկներին ընտրելու գործընթացի մասին է: Մեր երկրի առողջապահական …
կարդալ ավելինՄի շարք հիվանդությունների շարքում 21-րդ դարը բժիշկները «հռչակել» են նաեւ որպես ալերգիաների դար: Մասնագետները տարեցտարի արձանագրում են ալերգիկ հիվանդությունների աղետալի բարձր ցուցանիշներ: Այսօր շատերն են գանգատվում անհասկանալի ցանից, քորից, երկարատեւ փռշտոցներից եւ ալերգիայի տարբեր դրսեւորումներից: Ըստ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Վիլիս Մկրտչյանի, ամբողջ աշխարհում է նկատվում ալերգիկ ռեակցիաների աննախադեպ աճ, հատկապես դրանք …
կարդալ ավելինԱյս տարի ՀՀ բնակիչների համար կենտրոնացված գնումներով կգնվի 1 մլրդ 416 մլն դրամի դեղորայք: Նշենք, որ դեղորայքի համար նախատեսված գումարի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 300 մլն դրամով: Հիշեցնենք նաեւ, որ նախատեսված պետական միջոցները ծախսվում են եռամսյակային համամասնությամբ: Որքան էլ առողջապահության բյուջեն տարեցտարի ավելանա (օրինակ, այս տարի միայն բուժօգնության առաջին օղակի հատկացումների բաժինը …
կարդալ ավելին– Դուք գործուն դեր ունեք Հայաստանում Երկրորդ միջազգային բժշկական համագումարի իրականացման գործում: Ինչո՞ւ է Հայաստանի զարգացման տվյալ փուլում այս համագումարի իրականացումը կարեւոր: – Այս ամենն իրականացվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բժիշկների շարունակական մասնագիտական աճի ապահովմանը նպաստելու նպատակով: Սա խիստ կարեւոր հարց է, հաշվի առնելով այն փաստը, որ երկու հանրապետություններն էլ դեռեւս միջոցներ չունեն բժիշկներին, …
կարդալ ավելինՀայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) հիմնադրվել է 1992թ. ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Եվ հենց ՀԱՆ-ի նախաձեռնությամբ էլ հունիսի 26-27-ը Երեւանում տեղի ունեցավ 10-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Ամեն տարի համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանում ամերիկացի եւ ամերիկահայ ակնաբույժներ` իրենց փորձով կիսվելու տեղի բժիշկների հետ: Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով` փորձի փոխանակումը միակողմանի …
կարդալ ավելինՆորք-Մարաշ մանկական սրտաբանական կլինիկա այցելության պահին, կլինիկայի պատասխանատու, բժիշկ Կարեն Կուրդովը հետազոտում էր մոտ 2 տարեկան մի փոքրիկ աղջնակի: «Իմ հիվանդի բալիկն է: Նրա հայրն էլ իմ հիվանդն է եղել: Հիմա նա մոտ 30 տարեկան տղամարդ է եւ վերջին` երրորդ վիրահատական միջամտությունից հետո թույլատրել եմ ամուսնանալ»,- հընթացս պատմում է բժիշկը: «Ձեր բալիկը բացարձակ առողջ է …
կարդալ ավելինԵրեկ պատահաբար տեղեկացանք, որ մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ նաեւ «168 Ժամ» թերթի դեմ դատական հայց է նախապատրաստվում Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր (ՀՀՏԴ) ՓԲԸ-ի տնօրեն Մարինե Սաֆարյանի կողմից: Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանից ծանուցագրի ստացումը, նշենք, որ դատական վեճ հարուցելու առիթը լրատվամիջոցների այն հրապարակումներն են, որոնք անդրադարձել են դիսպանսերում տեղի ունեցող խառնաշփոթին: Ընթերցողներին …
կարդալ ավելինՔաղաքակիրթ առողջապահական համակարգում թիվ մեկ գործոնը բուժծառայությունների որակն է: Դժբախտաբար, այդ գաղափարը Հայաստանում երբեւէ լուրջ չի քննարկվել: Ըստ Բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի, բժշկական ծառայությունների որակի վերահսկման բացակայության պատճառով ծնվում են տարբեր մասնավոր խնդիրներ, դատական գործեր, ասեկոսեներ, եւ, ի վերջո, այնպիսի արատավոր ու անդառնալի երեւույթ, ինչպիսին բնակչության կողմից բժիշկների հանդեպ վստահության կանխավարկածի կորուստն է: …
կարդալ ավելինՎերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «168 Ժամը», հաղորդագրություններ են ստացել տուբերկուլյոզի խնդրի նկատմամբ հետաքրքրված մի խումբ մարդկանց անունից: Նամակում, որը վերնագրված է՝ «Վտանգավոր փոփոխություններ Երեւանի տուբերկուլյոզի բնագավառում», նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Երեւանում տուբերկուլյոզով հիվանդների թիվն աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ: Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնում, թե ՀՀ ղեկավարությունը փորձում …
կարդալ ավելինՔաղցկե՞ղ, թե՞ պաշտպանական ռեակցիա Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ Սամվել Գալստյանի հավաստմամբ, հանրապետության ամբողջ տարածքն աղտոտված է էլեկտրամագնիսական դաշտերով: Մենք ներկայումս գտնվում ենք գերբարձր հաճախականության (1մմ-ից մինչեւ 1մ երկարությամբ ալիքները) դաշտի ազդեցության ներքո: Միկրոալիքներն օգտագործվում են բջջային հեռախոսներում (նկատենք, որ Հայաստանի բնակչության 1/3-ը, այսինքն` 1 մլն-ը բջջային հեռախոսակապի բաժանորդ …
կարդալ ավելինԽորհրդային տարիներից մինչ օրս մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ նաեւ հեպատիտ C-ն, չեն ենթարկվում պետական վիճակագրական հաշվառման: Սա պայմանավորված է եղել նրանով, որ նախկինում այդ հիվանդությունները բնորոշ չեն եղել մեր երկրին ու իրենցից մեծ վտանգ չեն ներկայացրել: ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ քանի որ տարիների …
կարդալ ավելինԸնդլայնվել են ՀՀ-ում պետպատվերով կամ արտոնյալ պայմաններում դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը: Ներկայումս մշակվում է դրանց տրամադրման կարգը: «Արմենպրեսի» փոխանցմամբ, անվճար դեղեր ձեռք բերելու իրավունք ունեն նաեւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները (նախկինում` մինչեւ 16 տարեկան), մինչեւ 7 տարեկանները (նախկինում` մինչեւ 3 տարեկան), ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների …
կարդալ ավելինԱյս տարվա փետրվարի 8-ին Հայաստանում ծնվել է արտամարմնային ոչ դասական բեղմնավորման եղանակով առաջին երեխան: 3 կգ 530 գրամ կշռող տղան լույս աշխարհ է եկել Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատանը` կեսարյան հատման ճանապարհով: Փոքրիկի մայրը 25 տարեկան է, հայրը` 30, ընդ որում՝ ամուսնական զույգը 5 տարի տառապել է չբերությամբ: «Գոյություն ունի չբերության …
կարդալ ավելինԱռողջապահության նախարարությունը (ԱՆ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), Հազարամյակի հայ մանուկների պատվաստման հիմնադրամը (MACVF) եւ «VivaCell» ընկերության ներկայացուցիչները «Գոլդեն Թյուլիպ Երեւան» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Պաշտպանեք երեխաներին կարմրուկից՝ միացեք մեր կոչին» կարգախոսով եւ կրծքներին կրելով վարդերով ներարկիչներ, երեկ ազդարարեցին Հայաստանում կարմրուկի վերացման ռազմավարական ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: «VivaCell»-ը 40 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) …
կարդալ ավելինԱյրվածքային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանը 2003թ. հունիսից մինչ օրս ՀՀ Առողջապահության նախարարն է: Թեեւ Ն. Դավիդյանը միշտ գերազանց գնահատականներով է սովորել դպրոցական, ապա Բժշկական ինստիտուտում ուսանելու տարիներին, ու ներկայումս նրա ղեկավարած համակարգում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, արդեն մի քանի տարի շարունակ, ԱՆ տարեկան հաշվետվության ժամանակ, առողջապահության ոլորտն արժանանում է բավարար գնահատականի: Համաձա՞յն է …
կարդալ ավելինԸնդունված ավանդույթի համաձայն, 2006թ. վերջին ամփոփիչ ասուլիսով հանդես չեկավ ՀՀ Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Սակայն նախարարն արդեն հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Ա. Մարգարյանին եւ արժանացել բավարար գնահատականի: Մեր տրամադրության տակ է Առողջապահության նախարարի հունվարի 22-ին ներկայացրած հաշվետվության սեղմագիրը, որտեղ նշված է, որ 2006թ. աչքի է ընկել համակարգի որոշակի ձեռքբերումներով, մասնավորապես` բուժօգնության որակի եւ մատչելիության բարելավմամբ: …
կարդալ ավելինՏարիներ առաջ անցկացված ընտրանքային հետազոտությունները վկայում են, որ հայկական պոպուլյացիայում կանանց չբերությունը կազմում է 31,9 տոկոս, որից առաջնային չբերությունը 3,4 % է, իսկ երկրորդայինը` 28,5%: Առողջապահության նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը կարծում է, որ մեր երկրում չբերության ճշգրիտ պատկերը ստանալու համար, անհրաժեշտ է նոր հետազոտություն իրականացնել, որովհետեւ վերջին հետազոտության արդյունքներում առկա …
կարդալ ավելինՄիջազգային փորձագետների հաշվարկներով ազգաբնակչության վերարտադրության առկա տեմպերի պահպանման դեպքում (պաշտոնապես ծնելիության գործակիցը կազմում է 11-12 պրոմիլ, այսինքն` 1000 բնակչի հաշվով ծնվում է 11-12 մարդ) 50 տարի անց Հայաստանի ազգաբնակչության թիվը կիջնի մինչեւ 1,5 մլն-ի: Արդեն մի քանի տարի է, ինչ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը տարբեր ատյաններում ահազանգում է այս մասին, սակայն նրա ահազանգը համապատասխան արձագանքի չի …
կարդալ ավելին