Առողջապահություն

Մերսման մասին

23.12.2006

Դեմքի մերսումը բարելավում է մաշկի արտաքին տեսքը եւ հանգստություն ու աշխուժություն է պարգեւում: Մերսման տեսակը պետք է համապատասխան լինի մարդու ֆիզիկական եւ հոգեկան պահանջներին, որոնք բնութագրվում են «մաշկի անալիզի» ժամանակ: Դեմքի մերսման օգուտները – Մերսման ժամանակ թուլանում եւ թափվում են դեմքի եղջերավոր շերտի մեռած բջիջները, որի հետեւանքով բարելավվում է մաշկի տեսքը: – Լավանում է արյան …

կարդալ ավելին

Առաջնային բուժօգնությունը կրկին անվճար կլինի

22.12.2006

Երեւանի քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի հյուրը քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն էր: Ինչպես այս տարի, այնպես էլ 2007 թվականին առաջնային բուժօգնությունը քաղաքացիների համար անվճար է լինելու: Ա. Սողոյանը վկայեց, որ այս տարի իրենք քաղաքացիներից բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի համար բողոքներ են ստացել, սակայն, դրա հետ մեկտեղ, ավելի շատ լավ բուժսպասարկման …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար է պետպատվերը

16.12.2006

ԱԺ կողմից հաստատված 2007թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթով առողջապահության ոլորտի հատկացումներն ավելացել են 20.7 %-ով, որտեղ հիվանդանոցային բուժօգնության աճը կազմում է 15.3 %. շեշտադրումն արված է մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքի բարձրացմանը: Դժվարանում ես հավատալ, որ բյուջեի «նպատակային ավելացումներին» զուգահեռ` պետպատվեր իրականացնողները կդադարեն գանգատվելուց, թե գումարը չի բավականացնում անվճար ծառայություն մատուցելու, այսինքն` ամբողջովին չեն …

կարդալ ավելին

Ծնողները պակասում են, ծնելիության խթանման միջոցներն՝ ավելանում

16.12.2006

Մի առիթով «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել էր, որ Հայաստանը կարող է հայտնվել անհետացող ազգերի շարքում, քանի որ վերջին 15-20 տարիների ընթացքում ծնելիության գործակիցը նվազել է 5 անգամ: Այդ կանխատեսումները չափազանցված չեն. պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ծնվել է 27 հազար 362 երեխա: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ծնելիության …

կարդալ ավելին

Ինչպիսի՞ն է ձեր մաշկը

16.12.2006

Շատ խոնավ մաշկ Շատ խոնավ մաշկը միշտ թաց է երեւում, ինչն էլ չափից ավելի քրտնելու հետեւանք է: Էսթետիսիանը չի կարող կարգավորել այս հարցը, համապատասխան մասնագետի պետք է դիմել, քանի որ դրա պատճառը ֆիզիկական ներքին, ինչպես հորմոնային կամ մետաբոլիկ, խախտումներն են: Այսպիսի մաշկ ունեցողները պետք է օգտվեն թեթեւ մաքրող նյութերից, բարձր տոկոսով սպիրտ պարունակող մաշկը մաքրող …

կարդալ ավելին

«Ինչպես ապրում ենք, այնպես էլ հիվանդանում ենք»

13.12.2006

Նշված բանաձեւն արդեն իր արտացոլումն է գտել շատ զարգացած հասարակարգերում, որտեղ սպառողների անվտանգության հստակեցված կանոններից ելնելով` սննդամթերքի վրա պարտադիր դաջված է լինում նրա լիարժեք անձնագիրը: «Ես շեշտը դնում եմ սննդամթերքի վրա, որովհետեւ անմիջականորեն մարդու առողջության, կյանքի երկարակեցության վրա հենց սննդամթերքն է ազդում: Մեզ մոտ այդ անձնագրի տարրերն են միայն պահպանվում»,- «Սպառողական շարժումը Հայաստանում 15 տարեկան …

կարդալ ավելին

Կեղծված դեղերը՝ ահաբեկչության միջոց

13.12.2006

2003 թվականից Հայաստանում դեղերի ցանցի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Մինչ այդ նշված լիազորությունը վերապահված էր «Դեղգործակալություն» ՓԲԸ-ին: 1996- 2003թթ. նրանք տեղական շուկայում հայտնաբերել են 150 անուն կեղծված դեղեր: Ի դեպ, ԱՊՀ տարածքում առաջինը Հայաստանում է 1996թ. հայտնաբերվել կեղծված դեղ: Միջազգային վիճակագրության համաձայն` դեղերի կեղծման 52 տոկոսը բաժին է ընկնում հակաբիոտիկներին: Դիտարկումների համաձայն, առավել …

կարդալ ավելին

«Աստված օգնում է Հայաստանին՝ իր մասին մտահոգվող մարդկանց միջոցով»- ասում է բժիշկ Կիմ Հարցները

13.12.2006

Կիմ Հարցների կապը Հայաստանի հետ սկիզբ է առել 1980թ.-ից, երբ նա առաջին անգամ մեր երկիր էր այցելել որպես զբոսաշրջիկ: Այն ժամանակ նա չէր կարծում, որ հետագայում ետ կվերադառնա` ղեկավարելու օգնության լայնածավալ աշխատանքներ եւ աննախադեպ ջատագովության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հաշմանդամ երեխաների կյանքը բարելավելուն: 1991-ին Կիմ Հարցները եւ իր հայրը` Ռենեն, իրենց հայրենի Դանիայում հիմնադրեցին «Առաքելություն …

կարդալ ավելին

Ինչպիսի՞ն ՝ ձեր մաշկը

13.12.2006

Անկախ այն բանից՝ մաշկը յուղո՞տ է, թե՞ չոր, այն նաեւ կարող է լինել զգայուն, ջրազրկված, շատ խոնավ կամ այտուցված: Զգայուն մաշկ Հաճախ (բայց ոչ միշտ) զգայուն է լինում չոր մաշկը: Զգայուն մաշկը լինում է. – Կարմրած – Այտերին կարող են մազանոթներ երեւալ – Հպվելիս այն տաք է – Կարող է թեփոտվել – Լվացվելուց կամ մաքրելուց …

կարդալ ավելին

«ՄԻԱՎ-ը կարող է ախտահարել բոլորին»- ասում է Սամվել Գրիգորյանը

10.12.2006

«45 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու չափահաս երեխա: Ամուսինս սկզբնական շրջանում թմրամիջոց էր օգտագործում: Իմ ՄԻԱՎ դրական (ՄԻԱՎ վարակակիր է,-Ն.Մ.) լինելու մասին իմացել եմ աղջկաս ծնվելուց հետո: Գրեթե բոլոր բարեկամներս նորմալ են վերաբերվում ինձ. նույն մտերմությունը շարունակվում է: Միայն մեկն է, որ սխալ տեղեկություններ է տալիս ուրիշներին, եւ ինքն էլ խուսափում է ինձ հետ …

կարդալ ավելին

“ՄԻԱՎ-ը կարող է ախտահարել բոլորին”- ասում է Սամվել Գրիգորյանը

08.12.2006

«45 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու չափահաս երեխա: Ամուսինս սկզբնական շրջանում թմրամիջոց էր օգտագործում: Իմ ՄԻԱՎ դրական (ՄԻԱՎ վարակակիր է,-Ն.Մ.) լինելու մասին իմացել եմ աղջկաս ծնվելուց հետո: Գրեթե բոլոր բարեկամներս նորմալ են վերաբերվում ինձ. նույն մտերմությունը շարունակվում է: Միայն մեկն է, որ սխալ տեղեկություններ է տալիս ուրիշներին, եւ ինքն էլ խուսափում է ինձ հետ …

կարդալ ավելին

Մաշկի տեսակները եւ առանձնահատկությունները

08.12.2006

Յուղոտ մաշկ Յուղոտ մաշկ ունեցող անձանց մոտ ճարպագեղձերը շատ ակտիվանում են հատկապես արբունքի շրջանում։ Մինչեւ շուրջ 20 տարեկանը պետք է կարգավորվեն այս գեղձերի գործունեությունը, հակառակ դեպքում պետք է գտնել ճարպագեղձերի ակտիվացման պատճառները եւ բուժել դրանք։ Յուղոտ մաշկի առանձնահատկություններն են`– ծակոտիները լայնացած են – մաշկը հաստ ու կոպիտ է – գույնը դեղնած կամ մթագնած է եւ …

կարդալ ավելին

Գրիպն՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

27.11.2006

Տարեսկզբին բռնկված թռչնագրիպային «իրարանցումներն» արդեն մոռացվել են, եւ ազգաբնակչությունն այլեւս առանց վարանելու թռչնամիս եւ ձու է ճաշակում (եթե չասենք, որ հայրենական ձվերի գներն էլ բավականին թանկացել են): Թռչնագրիպից դեռեւս վախենալու ահազանգեր չկան, սակայն գրիպի եւ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների (ՍՇՎՀ) սեզոնն արդեն սկսվել է: Ամեն տարի ՀՀ Առողջապահության նախարարությունն (ԱՆ), ի դեմս Պետական հիգիենիկ եւ …

կարդալ ավելին

Մաշկի տեսակները

24.11.2006

«Էստետիսիանը», որն առողջապահական ոլորտի մասնագետ է, յուրաքանչյուր դիմողի պետք է կարողանա այնպիսի խորհուրդներ տալ, որոնց կիրառմամբ մաշկը կդառնա ավելի առողջ եւ գեղեցիկ։ Այս մասնագետը խորհրդակցության միջոցով պետք է կարողանա վերլուծել տվյալ մաշկի առանձնահատկությունները եւ ըստ դրա ծրագրել մաքրման, մաշկի հատուկ բուժումների եւ տնային խնամքի գործընթաց։ Մաշկի հիմնական կառուցվածքը բոլոր մարդկանց մոտ նույնն է։ Սակայն մաշկի …

կարդալ ավելին

Որո՞նք են մածկին սպառնացող արտաքին վտանգները

18.11.2006

«168 Ժամ»-ի նախորդ հինգշաբթի օրվա համարում թվարկեցինք մաշկին սպառնացող ներքին վտանգները։ Այս անգամ պետք է խոսենք արտաքին վտանգների մասին։ Պետք է ուշադրություն դարձնել մաշկի վրա ազդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներին։ – Առողջ մաշկի բնականոն ընթացքի հետեւանքով մաշկի մակերեսի վրա չորանում է ճարպագեղձերի եւ քրտնագեղձերի արտադրությունը։ Մաշկի բնական ճարպը փակում է մազարմատի եւ քրտնագեղձերի …

կարդալ ավելին

Լազերային բժշկությունը վտանգավոր չէ՞

18.11.2006

«Լազերը ճառագայթային բժշկության հետ ոչ մի կապ չունի: Այն ուղղակի ինտենսիվ լույս է: Գոյություն ունեն կանաչ, կարմիր, կապույտ, դեղին հատուկ սպեկտրի լույսեր: Մենք օգտագործում ենք միայն կարմիր լույսը: Մինչեւ բուժման կուրս սկսելը բոլոր հիվանդները պարտադիր հետազոտության են ենթարկվում: Մեր մեթոդիկայի համար առաջին հակացուցումը նորագոյացություններն են: Ովքեր հաճախում են կամ գոնե մի անգամ անցել են դրա …

կարդալ ավելին

Որո՞նք են մաշկին սպառնացող վտանգները

17.11.2006

Յուրաքանչյուր ասպարեզում ձեռք բերված գիտական նվաճումները մեզ տալիս են ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ ավելի լավ արդյունքների հասնելու հնարավորություն։ Ներկա դարում մաշկի առողջապահությունը եւս մեծ ձեռքբերումների է հասել, որոնց մասին պետք է իմանալ: Առաջացել են նոր եւ գիտական հիմքերի վրա դրված մոտեցումներ, որոնց միջոցով հերքվում են բազմաթիվ հին ու մաշված կարգախոսներ։ Նույն պատճառով, մաշկի խնամքով զբաղվող …

կարդալ ավելին

Գովազդե՞լ թե՞ չգովազդել դեղերը

10.11.2006

Ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի բնակչությունը դեղորայքի գնումների ժամանակ մոտ 70% դեպքերում ուղղորդվում է հարեւանների եւ բարեկամների խորհրդով: Ընդամենը 15%-ն է, որ դեղորայքը գնում է բժիշկների նշանակումով, իսկ մնացած 15%-ը` գովազդի կամ այլ գովազդային ակցիաների շնորհիվ: Մասնագետների կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ առանց բժշկի նշանակման դեղերը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ սպառում …

կարդալ ավելին

21-րդ դարը՝ շաքարախտի պանդեմիայի դար

03.11.2006

Շաքարախտը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Այսօր աշխարհում այս հիվանդությամբ տառապում է մոտ 250 մլն մարդ: Մասնագետների կանխատեսումների համաձայն, 2025 թվին նրանց թիվը կհասնի 300 մլն-ի, որը 150 տոկոսով կգերազանցի 1990թ. եղած հիվանդների թվաքանակը: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տեղի է ունենում շաքարախտների միջազգային կոնգրես, որն այս տարվա դեկտեմբերի սկզբներին կգումարվի Քեյփթաունում: 2006թ. սեպտեմբերի սկզբին Դանիայում …

կարդալ ավելին

Հեռուստաբժշկության անակնկալները տիեզերքում

29.10.2006

«Երկրագնդի վրա հեռուստաբժշկությունը սկիզբ է առել այն օրվանից, երբ բժիշկը խորհրդատվության նպատակով վերցրել է հեռախոսն ու զանգահարել իր կոլեգային»,- ասում է «Դիագնոստիկա» կենտրոնի հեռուստաբժշկություն ծառայության ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Հարություն Մուրադյանը: Նրա ներկայացմամբ, ժամանակակից հեռուստաբժշկությունը բաժանված է երկու հիմնական ուղղությունների` ներքին, որը գործում է տվյալ երկրի ներսում, եւ միջազգային հեռուստաբժշկություն, այսինքն` երկրից երկիր: Միջազգային հեռուստաբժշկության ամենամեծ օրինակը …

կարդալ ավելին