Առողջապահություն

Ալկոհոլը փոքրացնում է մարդու ուղեղը

23.10.2008

Սպիրտային խմիչքների օգտագործումը կրճատում է ուղեղի չափը: Բժիշկները զգուշացնում են, որ չարժե տարվել ալկոհոլով, հատկապես թունդ խմիչքներով, քանի որ նման խմիչքների բաղադրությունը խնդիրներ է ստեղծում մտածելու, սովորելու, հիշելու հետ կապված: Գլխուղեղի ծավալը տարիքի հետ փոքրանում է` 10 տարվա ընթացքում` 1,9 տոկոսով. հաշվել են գիտնականները: Բարձր կալորիականությամբ սնունդը եւս շարքից հանում է ուղեղը, եթե նույնիսկ չի …

կարդալ ավելին

«Տղամարդկանց երկրերդ սիրտը»՝ շագանակագեղձը (պրոստատա)

23.10.2008

Այս «թեւավոր խոսքը» հաճախ կարելի է լսել հիվանդներից, բայց ոչ երբեք` բժիշկներից: Ըստ վերջին 20 տարիների վիճակագրության, պրոստատիտով հիվանդների քանակն աճել է մոտ 2 անգամ, իսկ այսօր այս հիվանդությամբ տառապում է մոլորակի 20-50 տարեկան տղամարդկանց մոտ կեսը: Իսկ ո՞րն է պատճառը։ Մասնագետներն այս հիվանդության առաջացման պատճառների 2 խումբ են առանձնացնում: Առաջինը` բիոլոգիական պատճառներն են: Աղտոտված …

կարդալ ավելին

Այս միջոցներով կարելի է թեթեւացնել ձեր ինքնազգացողությունը

23.10.2008

– Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը: – Շագանակագեղձի բորբոքման դեպքում իրար խառնել հավասար քանակությամբ նեխուրի հյութ եւ մեղր: Ընդունել 1 ճաշի գդալ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: – Դդմի հում …

կարդալ ավելին

Մաստոպատիա, լակտոստազ եւ մաստիտ

17.10.2008

Մաստոպատիան կաթնագեղձերի հիվանդություն է, որի հիմքում ընկած են հիմնականում հորմոնալ խանգարումները: Կանանց գրեթե 80 տոկոսը ծանոթ են մաստոպատիայի սիմպտոմներին` դրանք կրծքի շրջանում անհանգստացնող ավերն են: Կաթնագեղձերի շրջանում ցավերը հիմնականում առաջանում են դաշտանային ցիկլից առաջ եւ հանգստանում դաշտանի սկսվելու հետ մեկտեղ: Սա եւս մաստոպատիայի նախանշան է, բայց շատ կանայք այսպես ապրում են երկար տարիներ` չմտածելով, որ …

կարդալ ավելին

«Քարաբուժությունը» կարգավորում է արյան ճնշումը

10.10.2008

Քարերի վրա բոբիկ քայլելն առողջության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, քանի որ իջեցնում է արյան ճնշումը: Այս կարծիքին են ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի հետազոտական ինստիտուտի դասախոս Ջոն Ֆիշերն ու իր ընկերները: Լինելով Չինաստանում` նա տեսել էր, որ այնտեղ մարդկանց մեծ մասը բոբիկ քայլում են գետաքարերի վրայով: Նա գալով նահանգներ՝ սկսում է իր քառամսյա հետազոտությունը 100 կամավորի …

կարդալ ավելին

Մազաթափություն

10.10.2008

Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է համարվում: Իհարկե, չարժե շատ անհանգստանալ, որովհետեւ հիմնականում այդ խնդիրները լուծելի են: Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետեւանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում …

կարդալ ավելին

Մերսման տեսակները

02.10.2008

Մերսում սիրել են դեռեւս հին հույները: Հենց նրանք են այս պրոցեդուրան անվանել «մերսում», որովհետեւ հունարեն այն նշանակում է՝ «տրորել, ճմրթել, շոյել»: Մերսման տեսակները շատ են, իսկ դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը: Թայվանական մերսում Թայվանական բժշկության տեսության համաձայն` մարդու մեջ շրջանառվում է կենսական էներգիա: Այն ընթանում է հատուկ էներգետիկական հոսանքով, որը կապված է բոլոր օրգանների ու …

կարդալ ավելին

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ

02.10.2008

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, եւ նկատվում է նաեւ այդ հիվանդության «երիտասարդացում»: Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկանալու, նաեւ այդ հիվանդություններից խուսափելու համար զրուցեցինք բժիշկ-սրտաբան Ինեսա Ադամյանի հետ: – Սրտային հիվանդությունները, ինչպես նաեւ շատ այլ նենգ …

կարդալ ավելին

Ի՞նչ անել միգրենի դեպքում

28.09.2008

– Վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, թթվիճ, առյուծագի: 3 Ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր: Թրմել թերմոսում ամբողջ գիշեր: Առավոտյան քամել, ընդունել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ: – Ջրիկ, բայց մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով եւ թողնել 5-6 ժամ (մաքուր մեղրն ամբողջությամբ ներծծվում է մաշկի մեջ): Հետո մազերը …

կարդալ ավելին

Կրծքով կերակրվելը բարձրացնում է երեխաների ինտելեկտը

28.09.2008

Երեխաների մտավոր ընդունակությունների վրա դրական ազդեցություն է ունենում իրենց կյանքի առաջին ամիսների ընթացքում բացառապես կրծքի կաթով կերակրվելը: Այսպիսի եզրակացության են եկել Մակ Գիլլ համալսարանի կանադացի բժիշկները` հետեւելով մոտ 14.000 երեխաների: Երեխաների վերջնական հետազոտությունները կատարվել են 6 տարեկանում: Պարզվել է, որ անցկացված թեստային հարցումներում կրծքի կաթով կերակրվող երեխաները 7-7,5 բալ ավելի են հավաքել: Բացի այդ, այս …

կարդալ ավելին

Կծու պղպեղը սպանում է ուռուցքածին բջիջները

28.09.2008

Պղպեղը, ավելի ճիշտ՝ այն նյութերը, որ ապահովում են պղպեղի կծու ու գրգռող համը, ընդունակ են հիմնովին վերացնելու ուռուցքածին բջիջները, իսկ պրոստատայի ուռուցքի առկայության դեպքում նպաստում են դրա փոքրացմանը:

կարդալ ավելին

Նռան օգտակարության մասին

28.09.2008

Նուռն իր այս անունը ստացել է թանկարժեք նռնաքարին նմանության համար: Նռան լատիներեն անվանումն է «Punica granatum», որը բառացիորեն թարգմանվում է՝ «փյունիկյան հատիկավոր»: Նռենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռենու պտուղները, կճեպը, արմատը, ծաղիկները: Նռան չորացրած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների …

կարդալ ավելին

Պարացետամոլը երեխաներին դարձնում է ալերգիկ

28.09.2008

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նորածին ու մսուրային տարիքի երեխաներին, ում ցավազրկելու կամ ջերմությունն իջեցնելու նպատակով պարացետամոլ էին տվել, ավելի մեծ շանսեր ունեն դպրոցահասակ տարիքում ասթմայով ու էկզեմայով հիվանդանալու: «Երեխաներն, ում հաճախ են տվել այս դեղամիջոցը, 3 անգամ ավելի են պատկանում այն ռիսկային խմբին, որ կարող են հիվանդանալ ասթմայով ու տարբեր ալերգիկ ռեակցիաներ …

կարդալ ավելին

Քրոնիկական հոգնածության ախտանիշ

28.09.2008

Հոգնածությունը, իհարկե, բոլորին ծանոթ վիճակ է: Բայց երբ այն շարունակական բնույթ է կրում եւ ուղեկցվում է քնկոտությամբ, գլխացավով ու մկանային թուլությամբ` չի բացառվում, որ դուք տառապում եք քրոնիկական հոգնածության սինդրոմով: Այն բավականին վերջերս բացահայտված ու շատ քիչ ուսումնասիրված սինդրոմ է: Կարելի է ասել` «դարի նոր հիվանդությունն» է, որն արդյունք է քրոնիկական սթրեսների ու գերհոգնածության: Այս …

կարդալ ավելին

Բերանի պիրսինգը վտանգավոր է առողջությանը

22.09.2008

Թելավիվի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ դեռահասին, ով պիրսինգ ունի բերանի մեջ, լեզվի վրա, սպառնում են լնդերի կամ ատամների լուրջ հիվանդություններ: Մասնագետները պնդում են, որ նույնիսկ զարդը հանելուց հետո հիվանդանալու հավանականությունը չի պակասում: Պատճառն այն է, որ նրանք անընդհատ լեզվով կամ ատամով փորձում են խաղալ իրենց բերանի զարդի հետ` առանց մտածելու սեփական …

կարդալ ավելին

Ճիշտ սնվել՝ չի նշանակում՝ դիետա

22.09.2008

Շատ բան է կախված այն փաստից, թե ինչպես ենք մենք սնվում: Այնպես որ` պետք է վերջ տալ օրգանիզմը քայքայող դիետաներին կամ խելքից դուրս շատակերությանը: Մի բան պետք է լավ հասկանալ, որ ի տարբերություն սնվելու ճիշտ համակարգի` դիետաները կարճաժամկետ են, որովհետեւ միայն ջրով կամ բանջարեղենով մարդը երկար չի կարող դիմանալ: Այդ դիետաներով մարդը ոչ թե կնիհարի, …

կարդալ ավելին

Դիսբակտերիոզ

22.09.2008

Դիսբակտերիոզն աղիներում տեղ գտած տարբեր միկրոբների քանակի ոչ ճիշտ հարաբերակցությունն է կամ դրանց պակասը: Գիտնականները հաշվարկել են, որ յուրաքանչյուր մարդու աղիներում գտնվող ամբողջ միկրոբներն ընդհանուր առմամբ կշռում են երկու կիլոգրամ: Հասկանալի է, որ չի կարելի դրանց հետ հաշվի չնստել: Օգտակար միկրոբներն են բիֆիդոբակտերիաները, լակտոբակտերիաները, բակտերոիդներն ու աղիքային ցուպիկները: Բիֆիդո եւ լակտոբակտերիաները հանդիսանում են մեր աղիների …

կարդալ ավելին

Խորհուրդներ հազի, մրսածության ու գրիպի դեպքում

13.09.2008

– Հազի դեպքում վերցնել հավասարաչափ տատրակի տերեւներ, գնարբուկի եւ կղմուղի արմատներ: Մեկ ճաշի գդալին` 1 բաժակ եռջուր: Եռացնել մոտ 5 րոպե: Թրմել 10-15 րոպե, քամել եւ ըմպել կում-կում` օրվա ընթացքում։ – Հազի դեպքում շատ է օգնում հետեւյալը. եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (0,5 բաժակ հյութին՝ 1 թեյի գդալի հարաբերությամբ) ու խմել ողջ …

կարդալ ավելին

Ինչ խնամք է պահանջում մաշկն աշնանը

13.09.2008

Մաշկի գեղեցկությունը կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից: Ամռանը հանգստացած ու թարմացած դեմքի մաշկը կօգնեն պահպանել աշնանային դիմակները: Նախ պետք է դիմակներ օգտագործելու ճիշտ հաճախականություն իմանալ: Այն օգտակար է, եթե օգտագործում եք շաբաթվա մեջ 1 անգամ: Եթե դիմակը ճիշտ ու խնամքով է պատրաստված, դրա ազդեցությունը կարող է տեւել 3-4 օր: Եվ նաեւ դիմակն օգտագործելուց առաջ պետք …

կարդալ ավելին

Ի՞նչ է ժառանգականությունը

13.09.2008

Ինչո՞ւ ենք մենք արտաքինով ու բնավորությամբ նման մեր ծնողներին, կամ որտեղի՞ց են ինչ-որ հիվանդություններ դառնում, այսպես ասած` ընտանեկան, հատկապես մեր ո՞ր հատկանիշներն են ժառանգաբար անցնում մեր երեխաներին: Զարմանալի է, բայց մարդկային կյանքի գաղտնիքն ամփոփվում է մի բանի մեջ, որը մասնագետներն անվանում են ԴՆԹ` դեզօքսիռիբոնուկլեինաթթու: Հենց այստեղ են թաքնված ընտանեկան փոքր ու մեծ գաղտնիքները: Բույսերի եւ …

կարդալ ավելին