Առողջապահություն

Անքնությունը եւ դրա հետեւանքները

15.02.2008

Առողջ քունն այսօր շատերի համար է դարձել երազանք: Ավելացել է քրոնիկական անքնությամբ տառապողների քանակը: Իսկ որպեսզի վերականգնի քունը, մարդը սկսում է օգտագործել քնաբեր պրեպարատներ, որոնց արդյունքում վրա հասած խորը քնից արթնանում է սարսափելի գլխացավով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը քնի վերջին 2 ժամում փորձում է ազատվել քիմիական տարրերից, եւ այդ ժամանակ է, որ …

կարդալ ավելին

Փորկապությունը եւ այն ամենը, ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

08.02.2008

Բժիշկ-գաստրոէնտերոլոգների տվյալներով, աշխարհում մարդկանց մեծ մասը տառապում է այս կամ այն տիպի փորկապությամբ: Շատերն այս հիվանդությանը լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ այն շատ վատ հիվանդություն է եւ պահանջում է լուրջ ու համալիր բուժում: Չէ՞որ երկարատեւ ու քրոնիկական փորկապությունները կարող են պատճառ դառնալ այլ հիվանդությունների: Իսկ այսօր այլ գիտնականներ էլ ուղիղ կապ են տեսնում փորկապության ու …

կարդալ ավելին

«Խաշ-խորովածի» չարաշահումը եւ նյութափոխանակության խանգարումը

04.02.2008

Մետաբոլիզմը (նյութափոխանակությունը) այն հաճախականությունն է, որով մեր օրգանիզմը սննդի միջոցով ստացված նյութերը վերածում է կալորիաների: Կարեւոր է պահպանել ստացված եւ ծախսված էներգիայի հավասարակշռությունը` խախտման դեպքում է, որ տեղի է ունենում նյութափոխանակության խանգարում: Մարդիկ, որոնց մոտ նյութափոխանակությունն ավելի արագ է ընթանում, իրենց կալորիաները ծախսում են ավելի արագ, եւ ինչ-որ տեղ նրանց քաշի ավելացում քիչ է սպառնում: …

կարդալ ավելին

Ձմեռային դիմակներ մաշկի համար

27.01.2008

Ձմեռը շատ հարմար եղանակ է մաշկի խնամքի համար: Ցուրտը մաշկի համար շատ օգտակար է, քանի որ օդն այդ ժամանակ հարուստ է թթվածնով: Իսկ մաքուր ձյունն էլ հիանալի միջոց է մաշկը խնամելու համար: Մաքուր ձյունը հավաքել անձեռոցիկի մեջ եւ դնել դեմքի տարբեր մասերին, մինչեւ որ դեմքը լավ սառչի: Պրոցեդուրան պետք է տեւի գոնե 10 րոպե: Այսպիսի …

կարդալ ավելին

Ակնո՞ց, թե՞ լազերային վիրահատություն

27.01.2008

Օպտիկական ակնոցների իսրայելական շուկայում շրջանառության մեջ է դրվում տարեկան 200 մլն շեկելեյ (իսրայելական տարադրամն է) արժողությամբ ակնոց, 300 մլն շեկելեյի`կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ), չմոռանանք նաեւ տեսողության լավացման նպատակով կատարվող միլիոնավոր լազերային վիրահատությունների մասին: Այս ամենի մեջ դժվար է կողմնորոշվել` ի՞նչն է ավելի արդյունավետ, ի՞նչը` ոչ: Ակնոցների հիմնական առավելությունը նրանց հարմարավետությունն է: Դրանք կարելի է ցանկացած րոպեին …

կարդալ ավելին

«Առողջության օրեր» Երեւանում

23.01.2008

Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը հայտնեց, որ 2008 թվին ՀՀ առողջապահական ոլորտին պետբյուջեով հատկացվել է 54 մլրդ 482 մլն 700.000 դրամ: «Այս տարի առաջնային օղակին ավելի շատ գումար է տրամադրվում, քան ստացիոնար համակարգին: Սա այն քաղաքական գիծն է, որը մեր պետությունը հետեւողականորեն տանում …

կարդալ ավելին

Դեռ վաղ է մարդու վրա փորձարկել

18.01.2008

Մինեսոտայի նահանգի բժշկական կենտրոնի գիտնականներին երկարատեւ աշխատանքներից հետո հաջողվել է մահացած սրտին ստիպել կրկին աշխատել: Ինչպես հաղորդել է Մեծ Բրիտանիայի «Բի բի սի» ռադիոընկերությունը, հետազոտությունը կատարվել է առնետի սրտի վրա: Գիտնականները սրտից հանել են բոլոր մկանային բջիջներն՝ ըստ որում, թողնելով անոթներն ու կափույրները: Մահացած մկանային բջիջների փոխարեն տեղադրվել են ցողունային բջիջներ եւ խթանվել է դրանց …

կարդալ ավելին

Հոգու հայելին

18.01.2008

Ակնաբույժի մոտ գնացող հիվանդը հազվադեպ է դիմում բժշկի` բուժվելու ակնկալիքով: Նշանակելով ակնոցներ` ակնաբույժն ընդամենը թեթեւացնում է մեր ամենօրյա հոգսը: Հիվանդն էլ, իր հերթին, չի էլ սպասում, որ ինքը դրանով ապաքինվելու է: Մի՞թե հնարավոր չէ վերականգնել տեսողությունը: Ցավոք, դեռ 100 տարի առաջ, այսպիսի եզրահանգման է եկել ամերիկացի ակնաբույժ Ուիլիամ Բետսը: Եվ այսօր էլ կարելի է ասել, …

կարդալ ավելին

Ինչպիսի՞ սնունդ է անհրաժեշտ աչքերին

18.01.2008

Մոսկվայի Հելմգոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտի հոմեոպատիայի եւ ռեֆլեքսոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Մաթեւոսովան գտնում է, որ տեսողության պահպանման առաջին պայմանը ճիշտ սնվելն է, հետեւելով մի քանի սկզբունքների` չափավորել սնունդի քանակը, օգտագործել հեշտամարս, միմյանց զուգակցվող եւ զանազան ուտելիքներ: Կերակրացանկը պետք է համալրել A, E, C վիտամիններով հարուստ կերակրատեսակներով: Վիտամինային դեֆիցիտը մեր օրերում հատուկ է շատ կանանց: Վիտամին …

կարդալ ավելին

Կարող եք համոզվել՝ ձեր աչքերը մոգական ուժ ունե՞ն, թե՞ ոչ

18.01.2008

Բաց շագանակագույն աչքերով մարդիկ պարզ ու մաքուր անձնավորություններ են: Նրանք շատ դրական հատկանիշներով են օժտված, բայց այս ամենից մոգական ուժը հեռու է: Շագանակագույնի ավելի մուգ երանգ ունեցող աչքերով մարդիկ իրենց մեջ ինչ-որ գաղտնի ուժ ունեն: Հաճախ նրանց ցանկություններն ու մտքերը իրականություն են դառնում: Կանաչ բծերով շագանակագույն աչքերով մարդիկ օժտված են բնատուր ընդունակություններով, որ պետք է …

կարդալ ավելին

Եթե աչքերը հոգնել են համակարգչից

18.01.2008

Ժամանակակից կյանքը իր կանոններն է պարտադրում, եւ երբեմն ստիպված ենք լինում համակարգչի մոտ անցկացնել բավականին երկար ժամանակ: Ինչ անել, որ գոնե մեր աչքերը մեզ երկար ծառայեն: Առաջին հերթին պետք է օգտագործել բարձր թույլատվությամբ մոնիտորներ: Մարդկանց մեծ մասը սկսելով աշխատել նման մոնիտորներով, այլեւս չի բողոքում հոգնածությունից: Համակարգչի դիրքը տանը կամ գրասենյակում պետք է ճիշտ լինի: Պետք …

կարդալ ավելին

Ստվերից դուրս պետք է լինի նաեւ առողջապահությունը

25.12.2007

– Պարոն Քուշկյան, մի քանի տարի առաջ ՀՀ նախագահին առընթեր Հակակոռուպցիոն վարչությունը պարզել էր, որ Հայաստանում առավել կոռումպացված ոլորտները առողջապահությունն ու կրթությունն է: Այդ գնահատականն այսօր, ըստ ձեզ, ուժի մե՞ջ է: – Կոռումպացված արտահայտությունն առհասարակ բժշկության հետ չեմ կարող համատեղել, որովհետեւ բժշկությունն ինքը շատ մարդասիրական է, ու «կոռուպցիա» խոսքն այնքան էլ չի սազում: Բայց, ցավոք, …

կարդալ ավելին

Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից

21.12.2007

Երբ եղանակը ցրտում է, պետք է քիչ օգտագործել խմորեղեն ու կաթնամթերք, քանի որ այս մթերքները նպաստում են օրգանիզմում լորձի առաջացմանը, իսկ մրսածությունը հենց ինքը՝ լորձն է: Կաթն ընդհանրապես ամենաշատ լորձ առաջացնող մթերքն է: Շատ լավ օգնում է կոճապղպեղի կամ, ինչպես ընդունված է ասել, իմբիրի թեյը: 1 բաժակ ջրի համար վերցնել 1 թեյի գդալ իմբիր, մի …

կարդալ ավելին

Բանջարեղենային դիմակներ դեմքի մաշկի համար

21.12.2007

– Բանջարեղենով թարմացնող դիմակն օգտակար է ցանկացած տիպի մաշկի համար: Քերիչով անցկացրած բազուկը դնել դեմքին ու պարանոցին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով: – Գազարի հյութը կամ քերուկը խառնել կրախմալին եւ քսել դեմքին: Շատ լավ մաքրում է յուղոտ մաշկը: Խորհուրդ է տրվում պահել 15 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով: – Սմբուկով դիմակը շատ օգտակար …

կարդալ ավելին

Երբեմն առողջական խնդիրների հիմքում ընկած են հոգեբանական պրոբլեմները

21.12.2007

Ինչպիսի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ սթրեսները Շատ բան է կախված մարդու հոգետիպից: Յուրաքանչյուրի մոտ տարբեր դրսեւորումների պատճառ կարող է դառնալ սթրեսը` դեպրեսիայի, վախի կամ ներքին օրգանների որեւիցե հիվանդության: Խոլերիկների մոտ հաճախ սթրեսը քողարկվում է սիրտ-անոթային հիվանդություններով, ինչպիսիք են հիպերտոնիան, կաթվածներն ու տասներկումատնյա աղիի խոցը: Մելանխոլիկների դեպրեսիան հիմնականում արտահայտվում է ստամոքսի խոցի ու մաշկային հիվանդությունների …

կարդալ ավելին

Կանաչ թեյն` ընդդեմ քաղցկեղի

21.12.2007

Օրական հինգ գավաթ կանաչ թեյը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների համար կիսով չափ կրճատում է այդ հիվանդության զարգացման տեմպերը: Այս մասին են վկայում այն զննության արդյունքները, որը 12 տարվա ընթացքում կատարել է Ճապոնիայի Առողջապահության եւ աշխատանքի նախարարության հետազոտական խումբը: Բժիշկները եզրակացրել են, որ շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդը որքան շատ է խմում կանաչ թեյ, այնքան քիչ է նրա …

կարդալ ավելին

Դիմավորենք ձմեռը՝ որպես իսկական գեղեցկուհիներ

14.12.2007

Ձմեռվա ցրտի հետ կանանցից շատերի դեմքի մաշկը չորանում է, դառնում շատ զգայուն: Նման դեպքերում դեմքի մաշկը պահանջում է հատուկ խնամք: Մաշկի համար գլխավոր ձմեռային պրոբլեմը ջրազրկումն է, որի պատճառով էլ այն կորցնում է իր էլաստիկությունը: Սովորաբար նման դեպքերում յուղոտ մաշկը դառնում է չոր, իսկ չոր մաշկը` գերզգայուն: Նախ՝ ցանկալի է ձմռանը, լվացվելու փոխարեն, դեմքը մաքրել …

կարդալ ավելին

Սիրտն ամենօրյա հոգատարություն է պահանջում

14.12.2007

Վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների զգալի աճ: Եվ որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի շատ է մարդկանց սպառնում այս չարիքը: Օրինակ, ԱՄՆ-ի նման հարուստ երկրում նման հիվանդություններով տառապում է շուրջ 22 մլն մարդ, որից առնվազն 1մլն-ը տարեկան մահանում է: Սրտաբանները գտնում են, որ այս հիվանդությունների պատճառը ոչ ճիշտ, հետեւաբար՝ ոչ առողջ ապրելակերպն է: …

կարդալ ավելին

«Փոխարինող մայրերի» պահանջարկ կա

08.12.2007

Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Օկոեւն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում, այսպես կոչված, «փոխարինող մայրերի» միջոցով երեխա ունենալու եղանակը բավականին պահանջարկ ունի: Դա այն է, երբ կինն անհաջող ծննդաբերությունների հետեւանքով կամ ի ծնե չունի արգանդ, սակայն ունի ձվարան, եւ բժշկական համապատասխան միջամտության շնորհիվ հնարավոր է, որ հիվանդ …

կարդալ ավելին

Շաքարային դիաբետ է ախտորոշված 580 երեխայի մոտ

16.11.2007

Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի այն նշվում է «Դիաբետը երեխաների եւ դեռահասների մոտ» խորագրով: Հայաստանում այսօր հաշվառված է 7100 ինսուլինակախյալ եւ 30 հազարից ավելի դեղորայքով ապրող հիվանդ: Հանրապետությունում շաքարային դիաբետ է ախտորոշված 580 երեխայի մոտ, որոնցից 495-ն ինսուլինակախյալ են: Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդներին պետպատվերի շրջանակներում հատկացվում …

կարդալ ավելին