Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Վիտիլիգոյի ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու: Այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Վիտիլիգոն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց՝ ոչ …
կարդալ ավելինՆորություն չէ, որ մարդիկ հաճախ են հիվանդանում այնպիսի հիվանդություններով, որոնցով սովորաբար տառապում են կենդանիները: Սակայն վերջերս նման դեպքերը շատացել են` կենդանիներից մարդուն են փոխանցվում վիրուսներ ու բակտերիաներ, իսկ ավելի հաճախ՝ մակաբույծներ: Այն հիվանդությունները, որոնք մարդուն փոխանցվում են կենդանիներից, կոչվում են զոոանտրոպոնոզներ: Երկրագնդի վրա գոյություն ունի նման հիվանդությունների մի քանի տասնյակ` տարբեր տեսակի գելմինտոզեր, լեպտոսպիրոզ, տոկսոպլազմոզ, …
կարդալ ավելինԱմերիկայի մի խումբ գիտնականներ ուսումնասիրելով շաքարի փոխարինիչի (րՈւՈՐՌվ) բոլոր հատկությունները, պարզել են, որ դրանից ավելի շատ կարելի է գիրանալ, քան հենց շաքարից: Փորձը կատարվել է առնետների վրա: Կրծողներին բաժանել են 2 մասի` մի մասին կերակրել են յոգուրտով, որի մեջ կար գլյուկոզա, մյուս մասին` յոգուրտով, որի բաղադրության մեջ սախարին էր: Մի քանի օր հետո երկրորդ խմբի …
կարդալ ավելինԹունավորումն օրգանիզմի կենսագործունեության խանգարման արդյունքում առաջացող հիվանդություն է, որն էլ, իր հերթին, առաջանում է օրգանիզմ ներթափանցած տարբեր թույների ու տոքսինների պատճառով: Բժշկության մեջ թունավորումն անվանում են ինտոքսիկացիա: Տոքսիկ նյութերի ազդեցությունները օրգանիզմի վրա լինում են մի քանի բնույթի` սուր, ենթասուր, գերսուր եւ քրոնիկական բնույթի թունավորումներ: Սուր թունավորումն օրգանիզմի ախտաբանական վիճակն է, որի արդյունքը միանգամայն կարճաժամկետ ազդեցությունն …
կարդալ ավելինՊետք է հիշել, որ ամեն դեղ օգտագործելու իր կարգն ունի: Հանքային ջրով կարելի է խմել սուլֆանիլամիդային հիմք ունեցող դեղորայքը` բիսեպտոլ, սուլֆադիմետոքսին, սուլֆադիմեզին: Թուլացնող միջոցները պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ջրով: Մեծ նշանակություն ունի ջրի քանակը: Եթե ասվում է, որ փրփրուն ասպիրինը կամ պոլիվիտամինը պետք է լուծել 1 բաժակ ջրում, ուրեմն նշանակում է` նման խտությունն է …
կարդալ ավելինԲերանի լորձաթաղանթն օրգանիզմի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ սերտ կապված է ներքին օրգան-համակարգերի հետ: Այն օգնում է մարսողության ընթացքին, շնչառությանը, խոսելու ակտին, կարգավորում է բերանի համար անհրաժեշտ միջավայր: Լորձաթաղանթի հիվանդությունները կարող են առաջանալ. 1. Ինֆեկցիաներից, այդ թվում եւ՝ սնկային։ 2. Ալերգիկ ռեակցիաների հետեւանքով։ 3. Այլ օրգան-համակարգերի հիվանդության պատճառով (արյան, լյարդի)։ 4. Սուր ինֆեկցիոն հիվանդությունների …
կարդալ ավելինՊարոդոնտա հիվանդությունները դասվում են ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդությունների շարքին եւ հանդիպում են երեխաների 80 տոկոսի ու գրեթե բոլոր մեծերի մոտ: Եվ այս հիվանդությունների մասին ավելին իմանալու համար զրուցեցինք «Լիդեր» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Ժանետա Գրիգորյանի հետ: Նա մանրամասն խոսեց այդ հիվանդությունների հնարավոր բարդությունների մասին: Պարոդոնտա հիվանդությունների առաջացմանը նպաստում են վնասվածքները, ատամնափառը, ատամնաքարերը, անհաջող պլոմբներն ու պրոտեզները, բերանի …
կարդալ ավելինԹարմ կարմիր լոլիկը եւ դրա օգտագործմամբ եփված կերակուրներն ԱՄՆ-ում սալմոնելոզի բռնկման պատճառ են դարձել, ինչի հետեւանքով արդեն 17 մարդ է հոսպիտալացվել: Այդ մասին ասված է ԱՄՆ Պարենի եւ բուժպատրաստուկների վերահսկողության վարչության հաղորդագրության մեջ: Համաճարակաբաններն առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչու հենց լոլիկն է դարձել սալմոնելայի ոչ տիպական մանրէի կրողը, որն անվանում են «Սեյնտփոլ»: Հետաքննությունը շարունակվում …
կարդալ ավելինԱմբողջ մարդկությունը ծանոթ է «գլխացավ» կոչվող խնդրին: Գլխացավը ոչ թե հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Գոյություն ունեն գլխացավի առաջացման շատ պատճառներ: Քանի որ ցավն ընդունող նյարդային վերջավորություններն ուղեղում տեղակայված են հավասարաչափ, ապա առաջացած գլխացավն էլ կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով. մեխանիկական` որն առաջանում է հարվածի ժամանակ, թերմոցավեր, որը կախված է մարմնի ջերմաստիճանից, …
կարդալ ավելինՀարգելի «168 Ժամ», Ողջունելով «Մամուլի ազատության մասին» ՀՀ օրենքի սահմաններում հանրությանը լիարժեք տեղեկատվություն հաղորդելու` թերթի կողմից ծավալված բանավեճը` ուզում եմ պատմել ֆիզիկոս դոկտոր Աշքարի մեթոդի` անձիս վրա կատարած փորձի մասին: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը, քանզի պատմության արժանահավատության երաշխավորը հենց ինքս եմ: Անցյալ տարի, պրն Աշքարի տեսանյութը դիտելուց հետո, ես եւ դուստրս որոշեցինք փորձարկել այն: …
կարդալ ավելին1. Մի մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների: Երբ դու տխուր ես, բարկացած, ճնշված ու լաց ես լինում կամ նյարդայնանում, քո օրգանիզմը սկսում է թույներ արտադրել: Իսկ երբ ուրախ ես ու երջանիկ, լինում է հակառակ պատկերը` օրգանիզմում սկսում է արտադրվել բուժիչ հեղուկ: Գաղտնիք չէ, որ այսօր մենք …
կարդալ ավելինԿանայք շատ են սիրում խանութներում կոշիկներ փորձել, եթե նույնիսկ չեն պատրաստվում գնել այն: Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ հենց կոշիկից կարելի է սնկային հիվանդություն ստանալ: Սնկային հիվանդությունը կոշիկից հեշտությամբ փոխանցվում է մարդուն: Վիճակագրական տվյալներով` յուրաքանչյուր հինգերորդը տառապում է սնկային հիվանդությամբ, իսկ տարիքի հետ աճում է նաեւ հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, կոշիկն այդ բակտերիայի միակ կրողը …
կարդալ ավելինԱմերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ թե բժշկական տեսանկյունից, այլեւ քիմիական, քանի որ «հիվանդությունն առաջանում է քիմիական միացության» հետեւանքով: «Հիվանդության պատճառը բակտերիան է, իսկ վնասված բջիջը` հետեւանքը: Եթե բակտերիան մաքրենք, հիվանդը կբուժվի, իսկ …
կարդալ ավելինԸստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական (արթրոզներ) բնույթի փոփոխություններով: Իրենց հերթին՝ հոդաբորբերը կարող են լինել հիվանդության հիմնական ու գլխավոր արտահայտությունը կամ դառնալ ախտանիշ: Հոդային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ վարակային կամ ալերգիկ գործոնները, մի այլ …
կարդալ ավելինԵրեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը` նշելով, որ վերջին տուժածը բուժօգնություն էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որն արդեն դուրս է գրվել: Նրա վիճակն արդեն բավական ժամանակ …
կարդալ ավելինՆախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների պատերին: Այս թեմայի մասին շատ է խոսվել մամուլում, բայց խնդրի վերաբերյալ ահազանգերն ու բողոքները շարունակվում են: «Panorama.am»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում …
կարդալ ավելինՏիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, կապված են կենսական հիմքի` լորձի քանակի, խանգարումների հետ: Այս համակարգը «պատասխանատու» է հիմնական նյութափոխանակության համար, կարգավորում է հորմոնալ համակարգը եւ այլն: «Լորձի» համակարգն ուղիղ կապի մեջ է մարսողության հետ: Դրա խանգարումների հիմնական պատճառը ստամոքսի մարսողական կարողությունների նվազեցումն …
կարդալ ավելինԲջջային սարքերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս մասին «The Inquirer» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Նյու Յորքի համալսարաններից մեկի վիրաբույժ Թոդ Ռեզենգարդը: Նա վստահեցրել է, որ դյուրակիր փլեերների եւ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսային ճառագայթները նրբազգաց մաշկով մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում: Դրանք կարող են ցան առաջացնել եւ խորացնել ալերգիան: Բժիշկը նաեւ ընդգծել է, որ …
կարդալ ավելին«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է՝ «հանգույց, փքվածություն»: Երակների լայնացումը երակների փոփոխված ձեւերից մեկն է, որն արտահայտվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Այն հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիի եւ հազվադեպ՝ մարսողության համակարգի երակների շրջանում: Վիճակագրության տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի են հիվանդանում, քան տղամարդիկ: Երակների լայնացման …
կարդալ ավելինՎաղը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հանրապետության գլխավոր համաճարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն «Արմենպրեսին» հավաստիացրել է, որ արդյունավետ պայքարի շնորհիվ՝ վերջին տարիներին Հայաստանում մալարիայի դեպքեր չեն գրանցվել: Ըստ նրա` եղանակների տաքացմանը զուգահեռ՝ հանրապետության սանիտարական ծառայությունը ստուգումներ է իրականացնում այն ջրամբարներում, որոնց շրջակայքում կուտակվում են մալարիան տարածող մոծակները: Նշված ջրամբարները մասնագետների կողմից խիստ …
կարդալ ավելին