Պետք է հիշել, որ ամեն դեղ օգտագործելու իր կարգն ունի: Հանքային ջրով կարելի է խմել սուլֆանիլամիդային հիմք ունեցող դեղորայքը` բիսեպտոլ, սուլֆադիմետոքսին, սուլֆադիմեզին: Թուլացնող միջոցները պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ջրով: Մեծ նշանակություն ունի ջրի քանակը: Եթե ասվում է, որ փրփրուն ասպիրինը կամ պոլիվիտամինը պետք է լուծել 1 բաժակ ջրում, ուրեմն նշանակում է` նման խտությունն է անհրաժեշտ օրգանիզմի համար: Պատիճներով դեղերը պետք է խմել մեծ քանակությամբ ջրով, որպեսզի չկպչեն մարսողական ուղու պատերին: Հակախոցային պատրաստուկները պետք է խմել ջրով: Կաթի կամ թեյի հետ խմելիս դրանց ազդեցությունը նվազում է: Ընդունելուց 10 րոպե հետո միայն կարելի է թեյ կամ կաթ խմել: Ստամոքսի լորձաթաղանթը շատ հեշտ կարող է գրգռվել ասպիրինի ազդեցությունից, իսկ այն մեղմել կարող է կաթը: Առհասարակ թեյը խանգարում է երկաթի յուրացմանը: Պետք չէ դրանով ազոտ պարունակող դեղորայք` պապավերին, սրտային պրեպարատներ խմել: Գազավորված ջրով պետք չէ դեղորայք ընդունել: Դրանց մեջ շաքարը փոխարինում է ֆենինալին պարունակող նյութերին եւ արգելակում արյան մեջ դեղահաբերի բաղադրամասերի թափանցումը: