– Պետք է շատ օգտագործել ծիրան` թարմ եւ չորացրած վիճակում: Ըստ հետազոտությունների` արյունաստեղծման գործում 100 գ ծիրանն ունի նույնչափ նպաստավոր ազդեցություն, որչափ 40 գ երկաթը կամ 250 գ թարմ լյարդը: – Շատ լավ օգնում են անտառային գետնամորու (վայրի ելակի) թարմ պտուղները: Այն կարելի է սառեցնել եւ օգտագործել ձմռանը: 1 Ճաշի գդալ գետնամորու տերեւների վրա ավելացնել …
կարդալ ավելինՍովորաբար արյան ցածր ճնշումն ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Հիպոտոնիան ժողովրդի մեջ ընդունված է «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, որքան թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, …
կարդալ ավելինՁմռանը փողոցում կարելի է մրսել հաշված րոպեների ընթացքում: Առաջարկում ենք միջոցներ, որոնք եւ՛ կտաքացնեն, եւ՛ կկանխեն մրսածությունը: Դրսում եթե շատ ցուրտ է, աշխատեք շնչել դանդաղ, բայց ոչ խորը: Այս վարժությունը հանգստացնում է նյարդային համակարգն ու օրգանիզմին հնարավորություն է տալիս հարմարվել ցրտին: Արագ քայլելով ու այս կերպ շնչելով, դուք կզգաք, թե որքան եք տաքանում: Կարելի է …
կարդալ ավելինՄարդկության մոտ 17 տոկոսն այսօր հրաժարվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Բուսակերների մի ստվար զանգվածն անգամ մեղր չի ուտում` հաշվի առնելով այն փաստը, որ մեղրը կենդանական ծագում ունի: Նրանց մի մասն էլ ռեստորանում կարող է պատվիրել հավի կրծքամսով ուտեստ` վստահեցնելով, որ այն «բուսական» ծագում ունի, այսինքն` դիետիկ սննդամթերք է համարվում: Մարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում, …
կարդալ ավելինԱզգությամբ հնդկուհի Արորա Սանտոշ-Կումարին 1987 թվականից բնակվում է Հայաստանում ու գերազանց տիրապետում է հայերենին: Նրա գործունեության բնագավառները բավականին ընդգրկուն են. բանասիրական գիտությունների թեկնածուն հայ իրականության մեջ կիրառում է հնդկական ժողովրդական բժշկության ավանդույթները, զբաղվում է ֆիտոթերապիայով: «Ես համաձուլված եմ հայ ժողովրդին եւ նրա թույլտվությամբ ինձ համարում եմ նրա մի մասնիկը»,- ասում է հնդկուհին։ Ընդ որում, նրա …
կարդալ ավելինՎերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության մասին շատ է խոսվում ու գրվում, իսկ բնակչության համար այն բնական ու սովորական երեւույթ է դարձել: Իհարկե, այս թեմային նվիրված հեռուստահաղորդումներում քննարկում են խնդրի մի փոքրիկ մասը, որի պատճառով էլ մարդկանց մեծ մասի մոտ թյուր կարծիք է ձեւավորվում, թե պլաստիկ վիրահատությունն ուղղված է արտաքինը գեղեցկացնելուն: Պլաստիկ վիրահատության մեջ էսթետիկական վիրաբուժությանը բաժին …
կարդալ ավելինՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից նոյեմբերին փորձաքննվել է 2 հազար 811 անձ, որից կրկնակի` 1960-ը, առաջնակի` 851-ը. հաշմանդամ է ճանաչվել 2 հազար 686 մարդ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է գործակալության պետ Միշա Վանյանը, բողոքարկման կարգով փորձաքննվել է 5 անձ, բոլոր որոշումները մնացել են անփոփոխ: Նշված ժամանակահատվածում գործակալությունում ստացվել է 35 դիմում, 24-ին ժամանակին տրվել …
կարդալ ավելինԱյս տարվա 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 111 նոր դեպք: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ 1988թ. մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 649 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 484 մարդ (74,6 %), իգական սեռի մոտ արձանագրվել է վարակի …
կարդալ ավելինԽնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը: Երեկ նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները: Նրանք խնձորի մեջ հայտնաբերել են մի բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը եւ բարձրացնում իմունային համակարգի պաշտպանության մակարդակը: Ավելին, կամավորների հետ կատարված փորձերի արդյունքում, որոնք օգտագործել են զգալի …
կարդալ ավելինԱռաջիկա տասը տարում աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը կարող է ավելանալ եւ մինչեւ 2030թ. կրկնապատիկ աճել: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության փորձագետների կարծիքով, այս հիվանդության աճի գլխավոր պատճառներն են վատ սնվելը եւ ավելորդ քաշը: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ այսօր աշխարհում կա շաքարախտով հիվանդ ավելի քան 250 միլիոն մարդ, եւ աշխարհում մահերի 5 …
կարդալ ավելինԼոռու մարզում ինֆեկցիոն հիվանդության մասսայական բռնկումը կասեցված է, եւ հիվանդների հոսք չկա: Երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ ամեն օր հեռախոսով զրուցում է մարզպետի հետ, որն էլ ներկայացնում է իրավիճակը: «Լոռու մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում գրեթե չունենք նոր հիվանդներ, վարակը կանխվել է: …
կարդալ ավելինԱյսպես են գտնում բրիտանացի գիտնականները: Այս հետազոտությանը մասնակցել է 114 գրասենյակային աշխատող: Նրանցից յուրաքանչյուրը 4 շաբաթ աշխատել է 2 տարբեր լուսավորությունների տակ: Փորձի ընթացքում պարզվել է, որ սպիտակաերկնագույն լույսը ոչ միայն նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, այլեւ բարձրացնում է տրամադրությունն ու աշխատունակության մակարդակը:
կարդալ ավելին* Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից: * Ձմռանը օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղալ մսաղացով, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ …
կարդալ ավելինԱնգլիայում եռապատկվել է անորեքսիայով տառապող կանանց ու աղջիկների քանակը: 2007թ. ընթացքում Սննդային խանգարումների կենտրոն է դիմել մոտ 18 հազար մարդ: Սա արդեն նման է համաճարակի: Բայց իրենց կումիրներին կրկնօրինակողներն այնքան էլ չեն հասկանում, թե քանի հիվանդություն են միանգամից ձեռք բերում: Հոգեբանները շարունակում են պնդել, որ ժամանակակից կանանց համատարած նիհարելու ցանկությունը կապված է առաջին հերթին այն …
կարդալ ավելինԴժվար թե այսօր գտնվի մեկը, ում ծանոթ չէ անգինա հիվանդությունը: Բժշկության մեջ այն անվանում են՝ տոնզիլիտ, որը գալիս է լատիներեն «նշիկների բորբոքում» անվանումից: Հիվանդության հիմնական պատճառը A խմբի բետահեմոլիտիկական ստրեպտոկոկի ներթափանցումն է օրգանիզմ: Անգինան պատկանում է սուր ինֆեկցիոն հիվանդությունների թվին: Բացի A խմբի ստրեպտոկոկերից, անգինա կարող են առաջացնել վիրուսները, սնկերը, ստաֆիլակոկերն ու պնեւմոկոկերը: Հիվանդությանը բնորոշ …
կարդալ ավելինՀանրապետությունում յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար այս տարվա 10 ամիսներին սոցիալական անապահովության համակարգում հաշվառված 3460 ընտանիքի տրվել է 300.000 դրամ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը: Ըստ նրա, մինչեւ նոյեմբերի 10-ը կամփոփվի ընտանիքների հերթական ցուցակը: Սոցիալական անապահովության համակարգում այս …
կարդալ ավելինԼոռու մարզում համաճարակային իրավիճակի կայունացում է դիտվում: Մարզի բուժհիմնարկներ աղիքային վարակիչ հիվանդությամբ երեկ նոր մարդ չի ընդունվել: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` երեկ ժամը 16:00-ի դրությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն էր ստանում 25 մարդ: Ալավերդու ԲԿ-ում գտնվող 10 հիվանդից 4-ը երեկ դուրս են գրվել:
կարդալ ավելին– Կարմիր գինին միքստուրա չէ, որը կարելի է ընդունել, երբ կցանկանաք: Իսկ եթե դուք ամեն դեպքում խմում եք գինի, պետք է խմել այնպես, ինչպես ֆրանսիացիները` միայն սննդի հետ: Այն ոչ միայն բացառում է հարբելու տարբերակը, այլեւ գինու մեջ եղած հակաօքսիդանտները հակաթույն են հանդիսանում, հատկապես ճարպոտ սնունդ ընդունելու դեպքում: – Շատ՝ չի նշանակում՝ լավ: Կարմիր գինի …
կարդալ ավելին«Ալկոհոլը բարբարոսության ծնունդն է, որ մարդկությունից խլում է նրա պոտենցիալը, ոտնատակ տալով երիտասարդությունը, ուժն ու էներգիան` կործանում է ողջ մարդկային ցեղը»: Ջեկ Լոնդոն Ինչո՞ւ են այսօր երիտասարդացել ծխելը, ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու խաղամոլությունը, ինչո՞ւ են փոքրիկ աղջնակները տիկնիկով խաղալու փոխարեն՝ որոշում երեխաներ ծնել, ինչո՞ւ է այսքան շատանում անչափահաս հանցագործների թիվը: Ինչուների քանակը շատ-շատ է, իսկ դրանց …
կարդալ ավելինՎիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար: Աշնանը եւ ձմռանն անհրաժեշտ է ընդունել դիետիկ հավելումներ կամ օգտագործել ավելի շատ այնպիսի սննդամթերք, որոնց մեջ վիտամին D-ի պարունակությունը շատ է, հատկապես` …
կարդալ ավելին