Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը: Երեկ նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները: Նրանք խնձորի մեջ հայտնաբերել են մի բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը եւ բարձրացնում իմունային համակարգի պաշտպանության մակարդակը: Ավելին, կամավորների հետ կատարված փորձերի արդյունքում, որոնք օգտագործել են զգալի քանակությամբ խնձորի հյութ, մասնագետները պարզել են, որ նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ամբողջությամբ վերցված օրգանիզմը երիտասարդացել է առնվազն 17 տարով: Ըստ բրիտանական մամուլի` էպիկատեխին պոլիֆենոլի առավել մեծ խտություն հանդիպում է վայրի խնձորներում: