Առողջապահություն

«Գարնանային» ախտանիշ

27.02.2009

Երբեմն թվում է, թե երեխան, գարունն ու դեպրեսիան անհամատեղելի հասկացություններ են: Եվ վերջապես, մեր փոքրիկներն ինչո՞ւ պետք է տխրեն, չէ՞ որ դրսում արեւ է, օրերն էլ երկարել են… Բայց իրականությունը փոքր-ինչ այլ է: Գարնան շեմին երեխայի մոտ սկսում ենք նկատել հոգնածություն, ծուլություն ու քնկոտություն: Նման դեպքերում, եթե բժիշկը հավաստում է, որ երեխան ֆիզիկապես առողջ է …

կարդալ ավելին

Հեռուստացույց դիտելու վնասները

20.02.2009

«Հեռուստացույց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտավոր ունակությունների զարգացման վրա»,- գտնում են ամերիկյան հետազոտողները: Գիտնականներն այս կարծիքին են հանգել 80 հետազոտության արդյունք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում յուրաքանչյուր 10 փոքրիկից 9-ը անընդմեջ նստած է հեռուստացույցի առջեւ: Այս հարցում առաջին մեղավորը DVD արտադրող ընկերություններն …

կարդալ ավելին

Աղցան «Քարե ծաղիկ»

20.02.2009

Անհրաժեշտ է. 300 գ տավարի միս, 2 հատ թթու վարունգ, կես կապ խառը կանաչի, 2 հատ թարմ վարունգ, 200 գ հոլանդական պանիր, 1-2 հատ թարմ լոլիկ եւ 100-150 գ կորեական գազար: Պատրաստման եղանակը. Միսը եփել, խորանարդիկներով կտրատել ու փռել հարթ ափսեի մեջ, ավելացնել հաստ շերտով մայոնեզ: Ապա ափսեի ծավալը բաժանել 6 մասի ու յուրաքանչյուր մասին …

կարդալ ավելին

Գանգրենա (փթախտ)

20.02.2009

Գանգրենան շատ լուրջ հիվանդություն է, որի ժամանակ այս կամ այն պատճառով տեղի է ունենում հյուսվածքների մահացում: Այս պրոցեսը կարող է սկսվել արյան շրջանառության խանգարման հետեւանքով: Գանգրենան կարող է ախտահարել ոչ միայն մարմնի առանձին մաս, այլեւ` մի ամբողջ օրգան: Այն նաեւ բնորոշվում է մահացած օրգանի կամ հյուսվածքի գույնի փոփոխությամբ: Սովորաբար այն կապտում, երբեմն էլ` սեւանում է: …

կարդալ ավելին

Ի՞նչ կարելի է անել առաջին կնճիռները նկատելու դեպքում

14.02.2009

1 բաժակ խաղողի գինին, 10 գ չորացած երիցուկը եւ 1 թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ եւ 5 րոպե թողնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր: Կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում 50 գ քերած նուշը, 0,5 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ գլիցերինը, 1 ճաշի գդալ սպիրտը, 0,5 …

կարդալ ավելին

Կանանց եւ տղամարդկանց վարվելակերպի առանձնահատկություններ

14.02.2009

Տղամարդու եւ կնոջ վարվելաձեւը խիստ տարբեր են բոլոր բնագավառներում: Կինը երբեք, ոչ մի տեղ ու ոչ մի հանգամանքում չպետք է մոռանա, որ ինքը կին է: Այսինքն՝ նրա բոլոր գործողությունները, խոսելաձեւն ու արարքները նրա մեջ առաջին հերթին պետք է ընդգծեն կին լինելու փաստը: Վարվելաձեւի կանոնները ենթադրում են, որ կինը տղամարդու հետ ավելի զուսպ ու խիստ պահվածք …

կարդալ ավելին

Կարծես թե հնարավոր է դառնում քաղցկեղի ճյուղավորումը կանխելը

14.02.2009

Ճապոնացի գիտնականներին կարծես թե հաջողվել է գտնել այն ֆերմենտը, որը կկանխի կրծքագեղձի քաղցկեղի բջիջների զարգացումը: Այդ ֆերմենտը բնական ծագում ունի` մարդու կրծքի հյուսվածքներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology-ում: Մասնագետները եկել են այն համոզման, որ այդ ֆերմենտները դանդաղեցնում են չարորակ բջիջների աճն ու արգելք հանդիսանում դրանց ճյուղավորման համար:

կարդալ ավելին

Հակագրիպային յուղ

14.02.2009

Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ, եւ, որ ամենակարեւորն է` շատ արդյունավետ է: Վերցնել ցանկացած տեսակի բուսական յուղ, մոտավորապես 1 բաժակ: Այն տաքացնել գոլորշու վրա` պահելով 40 րոպե: Այնուհետեւ 4 պճեղ սխտորն ու կես գլուխ սոխն աղալ ու ստացվածի վրա լցնել տաք ձեթը: Այս խառնուրդը թրմել 3 օր, ապա քամել եւ օգտագործել: Ամեն անգամ …

կարդալ ավելին

Ջրգողություն

14.02.2009

Ջրանման հեղուկի կուտակումը օրգանիզմի տարբեր հյուսվածքների ցանցաշերտերում անվանում են ջրգողություն: Ջրգողությունը կամ այտուցվածությունը հիվանդություն չէ. այն պարզապես այլ հիվանդությունների հետեւանք է: Ջրգողության ընդհանուր ձեւերը նկատվում են սրտային կամ սիրտ-անոթային, երիկամային, լյարդի հիվանդություններով տառապողների մոտ: Ամենատարածված ձեւը որովայնային ջրգողությունն է: Ջրգողության ժամանակ պետք է որքան հնարավոր է շատ միրգ ու բանջարեղեն ուտել, հատկապես միզամուղ պարունակող` նեխուր, …

կարդալ ավելին

Ի՞նչ է նշանակում՝ «Պարկինսոնի» հիվանդություն

14.02.2009

Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրվել է 1817թ.` բրիտանացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի կողմից: Անցյալ դարի 60-ական թվականներին հետազոտողները Պարկինսոնի հիվանդության վերաբերյալ բավականին կարեւոր փաստ արձանագրեցին: Խոսքը վերաբերում էր ուղեղի որոշ բջիջների` դոպամինի կորստին, որոնք պատասխանատու են մկանային ակտիվության համար: Պարկինսոնի հիվանդությունը լուրջ նյարդաբանական խանգարում է համարվում, որի պատճառը մինչ օրս առեղծվածային է: Հիվանդության գլխավոր ախտանիշներն են …

կարդալ ավելին

Սունկը` տապակած խմորի մեջ

30.01.2009

Անհրաժեշտ է 100 գ չորացրած սպիտակ սունկ, 3-4 հատ դափնու տերեւ, 10 հատ սեւ պղպեղ, 1թ. գդալ աղ, 0,5 բաժակ բուսական յուղ: Խմորի համար անհրաժեշտ է 1 բաժակ ջուր, 2 ճաշի գդալ կարագ, 200 գ ալյուր եւ 1 հատ ձու: Պատրաստելուց 3 ժամ առաջ սունկը լվանալ ու թողնել ջրի մեջ: 3 ժամ հետո սունկը եփել …

կարդալ ավելին

Տիբեթյան բժշկության գաղտնիքները

30.01.2009

Տիբեթյան բժշկության մեջ մեծ տեղ է հատկացվում օրգանիզմի հոգեւոր, ֆիզիկական եւ հոգեկան մաքրությանը: Մարդը կարող է առողջ ու երջանիկ լինել, եթե նա հոգեպես ու ֆիզիկապես մաքուր է, եւ բոլորին էլ խորհուրդ են տալիս` ցավ չպատճառել մարդկանց, քիչ ստանալ, ավելին տալ: Այս կանոնները նրանց հաջողության գրավականն է ու բժշկվելու պատճառը: Առողջ ու երիտասարդ մնալու համար պետք …

կարդալ ավելին

Քուն եւ անքնություն

30.01.2009

Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի: Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին` զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում: Ամեն օրվա քնի տեւողությունը պետք է …

կարդալ ավելին

Ինչո՞ւ ենք հորանջում

30.01.2009

Հորանջելը համարվում է բնական բնազդ, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Պարզվում է`նախնադարում այն նույնիսկ հաղորդակցության միջոց է հանդիսացել: Ավելի հաճախ հորանջելն ասոցիացվում է հոգնածության ու ձանձրույթի հետ: Իսկ ահա նոր ժամանակներում կարծում են, որ հորանջելը նաեւ ուշադրության կենտրոնացման փորձ է: Ինչպես յուրաքանչյուր կենսաբանական երեւույթ, այնպես էլ հորանջելն օրգանիզմի համար ունի իր նշանակությունը: Բժիշկները համոզված են, …

կարդալ ավելին

Մաշկի ձմեռային խնամք

24.01.2009

Դեմքի համար դիմակներ ձմռանն ավելի հաճախ պետք է անել, քան ամռանը: Ձմռան ժամանակահատվածում բանանի սնուցող դիմակներն ամենաարդյունավետն են: Բանանի միջուկը համարվում է շատ բնական սնուցող միջոց` հատկապես չոր մաշկի համար: Բանանի 1/3 մասը տրորել ու ավելացնել 0,5 թեյի գդալ այն սնուցող քսուքից, որը դուք օգտագործում եք, 3-4 կաթիլ կիտրոնի հյութ եւ 3-4 կաթիլ ձիթապտղի ձեթ: …

կարդալ ավելին

Վարվելաձեւ

24.01.2009

Մաներան` վարվելաձեւը, այս կամ այն մարդուն բնորոշ պահելաձեւն է: Լավ վարվելակերպը մարդուն ի ծնե չէ տրվում, այլ ձեռք է բերվում ողջ կյանքի ընթացքում: Օրինակ` մարզադաշտում գտնվող մարդը, եթե կանգնած է մարզահագուստով, ոտքերն էլ լայն բացած, ու խոսում է ձեռքերի շարժումներով, բնավ էլ անդաստիարակ կամ վատ մաներաների տեր մարդ չէ, բայց եթե նույն մարդը այս ձեւով …

կարդալ ավելին

Օգտակար խորհուրդներ տղամարդկանց ու կանանց համար

24.01.2009

Կանացի սեռական օրգանների բորբոքման դեպքում վերցնել հավասարաչափ` սողացող երեքնուկ, եղինջ, դեղատնային թուրինջխոտ (մելիսա): Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ ջուր ու թրմել 2 ժամ, ապա քամել ու ընդունել օրը 3 անգամ 100-ական գրամից` ուտելուց 30 րոպե առաջ: Նույն գանգատի դեպքում շատ օգտակար են ներլվացումները: Երեք ճաշի գդալ կաղնու տերեւների վրա ավելացնել 3 բաժակ եռջուր, …

կարդալ ավելին

Դդումը` ոչ միայն համեղ սնունդ, այլեւ իսկական դեղամիջոց

24.01.2009

Դդումից պատրաստված ուտեստները ոչ միայն համեղ են, այլեւ շատ օգտակար: Օրինակ, հում դդումն օրգանիզմից հեռացնում է խոլեստերինի ավել քանակությունը: Դդումի հյութն օգնում է ցանկացած տեսակի այտուցներին: Երեկոյան քնելուց առաջ խմած 1 թեյի գդալ մեղրով կես բաժակ հյութը նպաստում է հանգիստ քնին ու ինքնազգացողությանը: Սրա կորիզներից ու միջուկից պատրաստած կոմպրեսները շատ լավ են այրվածքներին: Նույնիսկ դդումի …

կարդալ ավելին

Դեժավյուն հիվանդությո՞ւն, թե՞ հոգեվիճակ

24.01.2009

Առաջին անգամ «դեժավյու» տերմինն օգտագործվել է ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից, իր` «Ապագայի հոգեբանություն» աշխատության մեջ: Ֆրանսերենից dռjՈ vu թարգմանաբար նշանակում է` արդեն տեսած: Գիտնականն այսպես է բնութագրել այն զգացողությունը, երբ մարդուն թվում է, թե նախկինում արդեն եղել է այս կամ այն իրադարձության մասնակիցն ու վկան: Բոլորի հետ էլ նման անսպասելի կարճատեւ երեւույթներ պատահում են: …

կարդալ ավելին

Էլի՞ աֆրիկյան ժանտախտ

18.01.2009

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ երեկ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի դեպքեր են արձանագրվել: Սակայն Հայաստանի համապատասխան պաշտոնյաները հերքում են այդ տեղեկատվությունը: Մասնավորապես «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ Առողջապահության, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություններում եւ Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունում այս տեղեկատվությունը ոչ միայն հերքվել է, այլեւ զարմանք …

կարդալ ավելին