Քուն եւ անքնություն

30/01/2009

Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու հնարավոր չէ ապրել երկու օրից ավելի:

Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին` զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում: Ամեն օրվա քնի տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ` երեխաներինը` մինչեւ 12 ժամ` ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնին: Ավելի լավ է քնել լավ օդափոխված սենյակում ու ազատ գիշերազգեստով: Բարձը պետք է փափուկ, հարթ ու փոքր լինի, որպեսզի արյան հոսքը դեպի գլխուղեղ հեշտ ու ճիշտ լինի: Բայց փափուկ ներքնակի վրա քնելն այնքան էլ ճիշտ չէ, ավելի լավ է քնել կոշտ ներքնակի վրա: Այն թույլ է տալիս կարեւոր նշանակության օրգաններին թուլանալ եւ լավացնում է արյան շրջանառությունը: Եթե ուզում եք առողջ սիրտ ու ամուր նյարդային համակարգ ունենալ, պետք է կեսօրվա հատվածում փորձել հանգստանալ: Երբեմն քնի խանգարման պատճառը ոչ թե հիվանդությունն է, այլ ռեժիմի խանգարումը, դրա համար պետք չէ արագ դիմել քնաբերի օգնությանը: Որքան էլ որ անքնությունը երկարատեւ է, դրա դեմ կարելի է պայքարել: Առաջին պայմանն այն է, որ պետք է երեկոյան պառկել ու առավոտյան վեր կենալ միշտ նույն ժամին: Պետք չէ երեկոյան կամ գիշերը զբաղվել լուրջ մտավոր աշխատանքով: Իսկ ծխողներին հատուկ խորհուրդ է տրվում վերջին սիգարետը վառել քնելուց երկու ժամ առաջ: Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում կուշտ ուտել, կարելի է բավարարվել թեթեւ կաթնամթերքով: Անքնությանը շատ օգնում է նաեւ մաքուր օդը: Այնպես որ, պետք չէ վախենալ բաց օդանցքով սենյակում քնելուց: Քնաբեր պրեպարատներ կարելի է ընդունել միայն բժշկի խորհրդով:

Անքնության ժամանակ օգտակար է բարձի տակ տարբեր խոտաբույսերով լցված փոքրիկ բարձիկի տեղադրումը: Բարձիկի մեջ կարելի է լցնել գայլուկի (խմել), խորդենու (գեռան), խնկածաղկի (դուշիցա), ձարխոտի (պապորոտնիկ), դափնու (լավր), թփակաղնու (օրեշնիկ) չորացրած տերեւներ: Այս միջոցը իր մասին արագ զգացնել կտա: Երբ ամեն ինչ կարգին է, կարելի է բարձիկը պահել: Պարտադիր չէ բարձիկը դնել բարձի տակ, այն կարելի է կախել նաեւ գլխավերեւում:

Հանգիստ քուն կարելի է ապահովել երեկոյան խմելով 1 բաժակ կաթ: Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես այն խմել օրվա երկրորդ կեսին, եւ ցանկալի է՝ 1 թեյի գդալ մեղրով ու փոքր կումերով:

Հին Եգիպտոսի, Հունաստանի ու Հռոմի բժիշկները կաթը «կյանքի աղբյուր», «կյանքի հյութ», «սպիտակ արյուն» էին կոչում: Հանգիստ քնելու համար խորհուրդ է տրվում 25 գ գայլուկի չորացրած տերեւները 0,5 բաժակ սպիրտի մեջ լցնել ու 1 շաբաթ թողնել մթության մեջ ու խմել 1թեյի գդալից՝ օրվա մեջ 2-3 անգամ` հատկապես քնելուց առաջ: