Կարծես թե հնարավոր է դառնում քաղցկեղի ճյուղավորումը կանխելը

14/02/2009

Ճապոնացի գիտնականներին կարծես թե հաջողվել է գտնել այն ֆերմենտը, որը կկանխի կրծքագեղձի քաղցկեղի բջիջների զարգացումը: Այդ ֆերմենտը բնական ծագում ունի` մարդու կրծքի հյուսվածքներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology-ում: Մասնագետները եկել են այն համոզման, որ այդ ֆերմենտները դանդաղեցնում են չարորակ բջիջների աճն ու արգելք հանդիսանում դրանց ճյուղավորման համար: