Վարվելաձեւ

24/01/2009

Մաներան` վարվելաձեւը, այս կամ այն մարդուն բնորոշ պահելաձեւն է: Լավ վարվելակերպը մարդուն ի ծնե չէ տրվում, այլ ձեռք է բերվում ողջ կյանքի ընթացքում: Օրինակ` մարզադաշտում գտնվող մարդը, եթե կանգնած է մարզահագուստով, ոտքերն էլ լայն բացած, ու խոսում է ձեռքերի շարժումներով, բնավ էլ անդաստիարակ կամ վատ մաներաների տեր մարդ չէ, բայց եթե նույն մարդը այս ձեւով գտնվի մի այլ հասարակական վայրում` կինոթատրոնում կամ սրճարանում, նա արդեն կթողնի անդաստիարակ մարդու տպավորություն:

Մարդու հենց միայն քայլվածքը շատ բան կարող է ասել նրա պահելաձեւի մասին: Քայլվածքը պետք է գեղեցիկ ու հավասարաչափ քայլերով լինի: Քայլելիս ձեռքերը պետք չէ թուլացած իջեցնել ու անհամաչափ թափահարել: Ձեռքերի ու ոտքերի շարժման մեջ պետք է համաչափություն լինի: Եթե անհրաժեշտություն չկա շտապելու, ուրեմն կարիք չկա աստիճաններն իջնել թռչկոտելով` միանգամից 3 աստիճան: Տղամարդու քայլվածքը կնոջը չի սազում, եւ ընդհակառակը` կնոջ քայլվածքն էլ` տղամարդուն: Բացի քայլվածքից, մարդ պետք է նաեւ նստելու կուլտուրա ունենա: Աթոռի վրա պետք է նստել մեջքը ուղիղ, ծնկներն ու ոտնաթաթերը հնարավորինս իրար մոտ: Ցանկության դեպքում կարելի է ոտքը ոտքի վրա գցել, բայց ոչ` անընդհատ ճոճել ոտքը: Աթոռին պետք է նստել ու վեր կենալ առանց հատուկ աղմուկի: Իսկ ահա բազկաթոռին կարելի է մի քիչ ավելի ազատ նստել, բայց ոչ շատ գռեհիկ: Այս դեպքում էլ ձեռքերը պետք է ոչ թե դնել կզակի տակ, այլ սեղանին կամ ոտքերին,,,