«Հեռուստացույց դիտելն ու զանազան մանկական տեսահոլովակները վատ են անդրադառնում երեխայի մտավոր ունակությունների զարգացման վրա»,- գտնում են ամերիկյան հետազոտողները: Գիտնականներն այս կարծիքին են հանգել 80 հետազոտության արդյունք վերլուծելով: Որքանով է կարեւոր այս զգուշացումը, կարելի է հասկանալ այն փաստից, որ Ամերիկայում յուրաքանչյուր 10 փոքրիկից 9-ը անընդմեջ նստած է հեռուստացույցի առջեւ: Այս հարցում առաջին մեղավորը DVD արտադրող ընկերություններն են, որոնք զբաղվում են իրենց արտադրանքի ակտիվ գովազդով: Ծնողներն էլ ասում են, որ իրենք գիտակցաբար երեխաներին թողնում են հեռուստացույց դիտել, որովհետեւ այն բարձրացնում է մտավոր զարգացածության աստիճանը: Իսկ ահա Սիեթլի մանկական հետազոտական կենտրոնի գիտնականները պնդում են, որ հեռուստացույցը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում երեխաների վրա` խոսելու ունակությունը ուշ է զարգանում, դանդաղում է ուղեղի աշխատանքը: Այնպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս. հատկապես շատ փոքրիկների հեռուստացույց դիտելու ժամանակը սահմանափակել: