Գանգրենան շատ լուրջ հիվանդություն է, որի ժամանակ այս կամ այն պատճառով տեղի է ունենում հյուսվածքների մահացում: Այս պրոցեսը կարող է սկսվել արյան շրջանառության խանգարման հետեւանքով:
Գանգրենան կարող է ախտահարել ոչ միայն մարմնի առանձին մաս, այլեւ` մի ամբողջ օրգան: Այն նաեւ բնորոշվում է մահացած օրգանի կամ հյուսվածքի գույնի փոփոխությամբ: Սովորաբար այն կապտում, երբեմն էլ` սեւանում է: Հիվանդության առաջացման պատճառներից մեկը կարող է լինել թթվածնի հոսքի պակասը կամ ընդհանրապես բացակայությունը: Ավելի հաճախ հիվանդությունը զարգանում է սրտից համեմատաբար հեռու գտնվող օրգանների կամ մարմնի մասերի վրա, օրինակ` վերջույթների վրա: Հիվանդության առաջացման պատճառները կարող են լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցությունը: Արտաքին գործոն կարելի է համարել վնասվածքները, բարձր կամ ցածր ջերմաստիճանի ազդեցությունը, որոնց արդյունքում վնասվում է անոթ, ինչպես հնարավոր է՝ քիմիական կամ ռադիոակտիվ նյութերի ազդեցություն: Ներքին գործոնները կարող են պայմանավորված լինել այնպիսի գործոններով, որոնց հետեւանքով արյան շրջանառության խանգարումներ են լինում, օրինակ արտերիալ սկլերոզը, որի պատճառով հնարավոր է՝ կաթված լինի ամ տրոմբ առաջանա:
Ցավոք սրտի, մարդիկ ոչ միշտ են արժանի ուշադրություն հատկացնում ձեռքի կամ ոտքի վրա հանկարծակի առաջացած վերքին, որն, ի դեպ, կարող է՝ դաժան հիվանդության մասին է գուժում: Արյունատար համակարգի աշխատանքի տարբեր խանգարումների պատճառով հաճախ կարող է առաջանալ վերջույթի ատրոֆիա: Այս պրոցեսը կարող է ներգրավել ինչպես ձեռքի ու ոտքի մատները, այնպես էլ` ափն ու ոտնաթաթը: Հենց սա էլ համարվում է գանգրենա: Հիվանդությունն ավելի հաճախ զարգանում է ներքին վերջույթների շրջանում: Հիվանդության զարգացման շրջանում զգացվում է սուր ցավ, վերջույթի գույնի փոփոխություն: Հետո մաշկային ծածկույթը քիչ-քիչ մգանում է, երբեմն նույնիսկ դառնալով ամբողջությամբ սեւ, որի պատճառը հյուսվածքներում ընթացող ակտիվ պրոցեսն է: Այն հաճախ ունենում է իշեմիկ գանգրենա անվանումը: Վերջույթի մահացած մասում ամբողջապես դադարում է արյան շրջանառությունը, եւ այն կարող է ինքնուրույն չորանալ եւ անջատվել: Բայց այս դեպքը կարելի է համարել լավագույն տարբերակ եւ հիվանդության համար բացառիկ ընթացք: Իսկ եթե արյան շրջանառության մի փոքր տոկոս նույնիսկ աշխատում է, մահացած հյուսվածքների ախտահարված միկրոբները սկսում են ախտահարել նաեւ առողջ հյուսվածքները` առաջացնելով ինտոքսիկացիա: Հիվանդության նման ընթացքը կարող է հանգեցնել երիկամների աշխատանքի խանգարման ու կանգի, ինչն էլ կարող է դառնալ մարդու մահվան պատճառ: Թաց գանգրենան առաջանում է այն դեպքում, երբ հիվանդ օջախ է ներթափանցում այլ վարակ, որը պատճառ է դառնում թարախի առաջացման: Հիվանդության նման զարգացման դեպքում անհապաղ պետք է անդամահատել, հակառակ դեպքում արյան վարակը` սեպսիսը, կարող է մահվան պատճառ դառնալ:
Չոր գանգրենան հիմնականում կարող է առաջանալ ձեռքերի ու ոտքերի արյան շրջանառության խանգարումից կամ հյուսվածքների խիստ ջրազրկումից: Այս դեպքում հյուսվածքները խիստ չորանում են, որն ուղեկցվում է մաշկի գույնի փոփոխությամբ: Հիվանդության այս տեսակը սահմանափակ բնույթ է կրում, այսինքն՝ մարմնի որոշակի մասից չի տարածվում: Հիվանդության սկզբնական էտապում գանգրենայի այս տեսակը ուղեկցվում է ցավի ուժեղ զգացումով` մահացած անոթի շրջանում: Այս դեպքում ձեռքի կամ ոտքի մաշկը գունատվում է` մարմարի նման, շատ սառում է եւ սկսում է տվյալ մասում բացակայել պուլսացիան: Հետո վերջույթը բացարձակապես կորցնում է զգայունությունը: Ցավը մնում է բավական երկար ժամանակ, որը բացատրվում է նյարդերի ուշ մահացումով:
Գանգրենայի մի տեսակ էլ կա, որը կոչվում է պառկելախոց: Այս դեպքը ոսկորին ավելի մոտ գտնվող վնասված մաշկն է: Այն զարգանում է մաշկի վրա երկար ժամանակ առաջացած ճնշումից: Այս գոյացությունը հաճախ լինում է մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ գամված են անկողնուն:
Գոյություն ունի գանգրենայի մի տեսակ եւս. դա թոքերի գանգրենան է: Սա ծանր հիվանդություններից մեկն է, որով կարող է հիվանդանալ մարդը: Բուժվելու հավանականությունը կազմում է գրեթե 0 տոկոս, քանի որ հիմնականում այն մահացության պատճառ կարող է դառնալ: Թոքերի գանգրենայի զարգացման պատճառները կարող են շատ լինել: Հիմնականում այն կարող է ծանր թոքաբորբի հետեւանք լինել: Հիվանդության զարգացումը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ, շնչառական ուղիների ու սրտի աշխատանքի խանգարումով: Կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավի զգացում է լինում, հազ ու շատ տհաճ հոտով խորխարտադրություն:
Շատերին է հուզում այն հարցը, որ արդյո՞ք միայն վիրահատական դանակի միջոցով կարելի է գանգրենան բուժել, քանի որ ժողովրդական բժշկության մեջ հայտնի են դեպքեր, երբ միշտ չէ, որ պարտադիր է եղել անդամահատումը: Պաշտոնական բժշկությունը նման ախտորոշման դեպքում խնդիրը լուծում է վիրահատության միջոցով, բայց այս առումով ժողովրդական բժշկությունն ավելի մարդասիրական վերաբերմունք է դրսեւորում: Գոյություն ունեն մի քանի հին դեղատոմսեր, որոնք դեռ վաղուց կարծես թե թեթեւացրել են հիվանդի վիճակը:
Վերցնել սեւ թարմ հաց ու երկար ծամել աղի հետ միասին: Հետո ախտահարված մասին այդ ծամած հացով կոմպրես դնել ու կապել թանզիֆով: Այս միջոցն այնքան հանրահայտ է, որ հետաքրքրել է նույնիսկ բժիշկներին: Նրանք ցանկացան հաց ծամելը փոխարինել մի ինչ-որ բանով, սակայն հաջողություն չունեցան: Պարզվում է՝ այս պրոցեսում մարդու թուքը մեծ դեր ունի` փոխանցելով ստացված զանգվածին որոշակի բուժական հատկություններ: 20-րդ դարի սկզբին Ամերիկայում մի ռուս կին տառապում էր ձեռքի մատի գանգրենայով: Վերջույթն աստիճանաբար գունափոխվում է ու սկսում սեւանալ: Բժիշկները տեսնելուց հետո առաջարկում են միակ նորմալ տարբերակը` անդամահատում: Նշանակվում է վիրահատության օրը` 2 օր հետո: Իսկ այդ 2 օրվա ընթացքում նա ինչ-որ տեղից լսում է վերը նշված միջոցի մասին: Երբ նշանակված օրը նա գնում է վիրահատության, բժիշկները զարմանքից քար են կտրում, քանի որ մատի գույնն ամբողջությամբ սպիտակել էր: Վիրահատությունը չի կատարվում: Իհարկե, միջոցը, որքան էլ արդյունավետ է համարվում, առաջին հերթին պետք է դիմել բժշկի, քանի որ գանգրենան բարդ հիվանդություն է:
Առաջարկվող պատրաստուկը եւս ընդունված միջոց է ժողովրդական բժշկության մեջ. վերցնել 250 գ խոզի տաք ճարպ, բայց ոչ աղով, 2 գ «ստրեպտոմիցինի սուլֆատ», 9գ «ստրեպտոցիտ», 2 ճաշի գդալ բորաթթու, 1 թեյի գդալ սալիցիլաթթու: Այս ամենը խառնել ու լցնել տարայի մեջ: Այն քսել թանզիֆի փոքր կտորի վրա ու դնել ախտահարված մասին` առավոտյան ու երեկոյան: Յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո հիվանդ մասը լվանալ պերեկիսով: Պատրաստված քսուքը պահել սառը եւ մութ տեղում:
Կարմիր կավը եւս օգնում է գանգրենային: Պետք է վերցնել կարմիր կավ, եւ անպայման այն պետք է չոր լինի: Անհրաժեշտ է նույն քանակությամբ մսաղացով անցկացրած սոխ ու մի քիչ քացախ` 9 տոկոսանոց: Այս ամենը խմորի նման խառնելուց հետո պետք է ստացվի ոչ շատ խիտ զանգված: Ստացվածը խմորի նման դնել ախտահարված մասին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք փաթաթել: Այս խմորանման զանգվածը շուտ է չորանում, դրա համար անհրաժեշտ է կոմպրեսը հաճախակի փոխել: Այս կոմպրեսի միջոցով մարդիկ են փրկվել անդամահատումից:
Վերջույթների գանգրենային օգնում է քերած սխտորով կոմպրեսը: