1 բաժակ խաղողի գինին, 10 գ չորացած երիցուկը եւ 1 թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ եւ 5 րոպե թողնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր:
Կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում 50 գ քերած նուշը, 0,5 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ գլիցերինը, 1 ճաշի գդալ սպիրտը, 0,5 թեյի գդալ կամֆորան խառնել իրար եւ բացել ջրով, այնպես, որ դառնա մածուցիկ: Քսուքը կարելի է դեմքին պահել 1 ժամ: