Աղցան «Քարե ծաղիկ»

20/02/2009

Անհրաժեշտ է. 300 գ տավարի միս, 2 հատ թթու վարունգ, կես կապ խառը կանաչի, 2 հատ թարմ վարունգ, 200 գ հոլանդական պանիր, 1-2 հատ թարմ լոլիկ եւ 100-150 գ կորեական գազար:

Պատրաստման եղանակը. Միսը եփել, խորանարդիկներով կտրատել ու փռել հարթ ափսեի մեջ, ավելացնել հաստ շերտով մայոնեզ: Ապա ափսեի ծավալը բաժանել 6 մասի ու յուրաքանչյուր մասին լցնել թվարկված բաղադրիչները: Թթու վարունգը` քերած, խառը կանաչին՝ կտրատած, թարմ վարունգը` քերած, դեղին պանիրը` քերած, լոլիկը` կտրատած, կորեական գազարը կարելի է վերցնել պատրաստի: Իսկ աղն ու պղպեղն էլ ըստ ճաշակի: