Անհրաժեշտ է 100 գ չորացրած սպիտակ սունկ, 3-4 հատ դափնու տերեւ, 10 հատ սեւ պղպեղ, 1թ. գդալ աղ, 0,5 բաժակ բուսական յուղ: Խմորի համար անհրաժեշտ է 1 բաժակ ջուր, 2 ճաշի գդալ կարագ, 200 գ ալյուր եւ 1 հատ ձու: Պատրաստելուց 3 ժամ առաջ սունկը լվանալ ու թողնել ջրի մեջ: 3 ժամ հետո սունկը եփել հենց նույն ջրի մեջ դափնու տերեւով, աղով ու պղպեղով: Պատրաստի սունկը քամել ու թողնել առանձին: Խմորի համար նախատեսված բաղադրիչներով պատրաստել թույլ խմոր, ապա սունկը թաթախել խմորի մեջ ու դնել ձեթով թավայի մեջ` թողնելով այնքան ժամանակ, մինչեւ սունկը կվարդագունի: