Առողջապահություն

Մանդարինի օգտակարության մասին

17.01.2009

Կարելի է ասել՝ մանդարինը «ամենաամանորյա» միրգն է: Բայց քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Իսկ շատ երկրներով է տարածվել, որովհետեւ այն ամենացրտադիմացկուն ցիտրուսային միրգն է: Մանդարինը հարուստ է հետեւյալ օգտակար նյութերով. B խմբի վիտամիններով, A պրովիտամինով եւ P վիտամինով, ասկորբինաթթվով ու հանքային աղերով եւ այլն: Իհարկե, կան հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի ուտել մանդարին: …

կարդալ ավելին

Ի՞նչ են իրենցից ներկայացնում վիրուսները

17.01.2009

Վիրուսներն առաջացնում են շատ հիվանդություններ` հերպես, խոզուկ, կարմրուկ եւ այլն: Վիրուսներն ավելի փոքր են, քան բակտերիաներն, ու ավելի պարզ կառուցվածք ունեն: Նրանք կազմված են ԴՆԹ կամ ՌՆԹ գենետիկական նյութից: Բազմացման համար վիրուսները ներթափանցում են բջիջների մեջ ու պատճենահանում իրենց: Նրանք հիվանդություն են առաջացնում երկու եղանակով` կամ ոչնչացնելով բջիջները, կամ էլ հրահրելով իմունային համակարգի պատասխան հարվածը, …

կարդալ ավելին

Ինչպես սնվել օրվա ընթացքում

17.01.2009

Առավոտյան, երբ մեր օրգանիզմը քնից հանգստացել է, մենք այնքան էլ էներգիա ընդունելու կարիք չենք զգում: Սակայն հաշվի ենք առնում նաեւ այն փաստը, որ էներգիան մենք ստանալու ենք սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո: Այդ պատճառով առավոտյան պետք է սնվել հեշտամարս սննդամթերքով, օրինակ` միրգ կամ թարմ քամած բանջարեղենի ու մրգի հյութ: Օսլա պարունակող սննդամթերք ցանկալի է …

կարդալ ավելին

Ի՞նչ են կալորիաները եւ ինչպե՞ս են դրանք ծախսվում

17.01.2009

Առանց ֆիզիկական աշխատանք կատարելու էլ մարդն օրվա մեջ ծախսում է 1800 կիլոկալորիա: Կալորիան ջերմության այն քանակն է, որ անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 աստիճան C տաքացնելու համար: Քիչ շարժվող չափահաս մարդը պետք է օրական ստանա 1800 կկալորիա, իսկ ֆիզիկական աշխատանք կատարողը` 5500 կկալորիա էներգիա: Այդ էներգիան մարդը ծախսում է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների, ինչպես նաեւ` …

կարդալ ավելին

Կաթն օգտակա՞ր է, թե՞ վնասակար

17.01.2009

Կաթի մասին պատմությունն այնքան հին է, որքան մարդկության պատմությունը: Կաթն իր մեջ պարունակում է շուրջ 200 օգտակար նյութեր, որոնցից ամենակարեւորներն են` ջուրը, դյուրամարս սպիտակուցները, հանքային աղերը եւ այլն: Մինչ մասնագետները կվիճաբանեն կաթի օգտակարության կամ վնասակարության մասին, բժշկությունը համոզված է, որ այն ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք …

կարդալ ավելին

Արագ եւ համեղ աղցաններ

23.12.2008

«Ունիվերսալ» աղցանի համար պահանջվում է 3 գազար, 300 գ կանաչ ոլոռ, 3 կարտոֆիլ, 0,5 բաժակ մայոնեզ եւ աղ: Գազարը եւ կարտոֆիլը եփել, մաքրել, մանր կտրատել, խառնել կանաչ ոլոռին, աղ անել եւ համեմել մայոնեզով: Այս աղցանը կարելի է պատրաստել ցանկացած ուտեստի հետ: «Ամանոր» աղցանի համար պահանջվում է 250գ հորթի միս, 200գ հավի միս, 1 հատ գազար, …

կարդալ ավելին

Օրգանիզմում ածխաջրերի պակասը հանգեցնում է հիշողության կորստի

23.12.2008

Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի դիետոլոգները: Հատկապես ազդում է կանանց վրա: Մասնագետները գտնում են, որ մարդու կողմից օգտագործվող սնունդը ազդում է նրա մտածողության ու վարքի վրա: Ածխաջրերի պակասն օրգանիզմում բացասական ազդեցություն է ունենում: Բանն այն է, որ գլխուղեղի բջիջները նորմալ աշխատանքի համար պետք է ճիշտ էներգիա ստանան: Միայն 1 շաբաթվա սննդային նման սահմանափակումները կարող են …

կարդալ ավելին

Ո՞ր ճաշատեսակի հետ` ի՞նչ ըմպելիք մատուցել

23.12.2008

Յուրաքանչյուր ճաշատեսակի մատուցման ժամանակ ամենակարեւոր նախապայմանը խմիչքի ընտրությունն է: Ճաշատեսակի եւ խմիչքի համատեղումից են ծնվում ճիշտ ու տեղին համերը: Սովորական գինին ինչ-որ ճաշատեսակի հետ կարող է կազմել անթերի համային ներդաշնակություն: Ճաշի կամ ընթրիքի ժամանակ, հատկապես կծու նախուտեստների հետ, մատուցում են ախորժակը գրգռող խմիչքներ: Գինիներն առհասարակ մյուս խմիչքներից առանձնանում են իրենց համային բազմազանությամբ: Ախորժակը գրգռող եւ …

կարդալ ավելին

Ամենակարող անանուխը

23.12.2008

Այս բույսի «մենթա» անվանումը ծագում է հին հունական դիցաբանության հավերժահարս Մենթայի անունից, որին Պերսեփոնե աստվածուհին դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար: Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները: Միջնադարում համարում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, սրտխփոցին, տաքացնում է ստամոքսը, դադարեցնում է սրտխառնոցը, շատ լավ է մարսողության խանգարմանը: Իսկ …

կարդալ ավելին

Խմել` առանց հարբելու

23.12.2008

Բնականաբար, Նոր տարվա սեղանն անհնար է պատկերացնել առանց տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների: Հնարավո՞ր է արդյոք համատեղել օգտակարն ու հաճելին` խմել, բայց չհարբել: Իհարկե հնարավոր է: Ահա, թե ինչ պետք է անել դրա համար: Պետք է սահմանափակվել ալկոհոլային խմիչքի մեկ տեսակով, եւ երբեք չի կարելի խառնել ալկոհոլային խմիչքները: Հակառակ դեպքում` ամենաքիչը գլխացավն ապահովված է: Հնարավորության սահմաններում …

կարդալ ավելին

Միգրեն

23.12.2008

Միգրենը գլխացավի ամենատարածված ձեւերից մեկն է: Պարբերաբար կրկնվող գլխացավերի մասին նշումների կարելի է հանդիպել դեռեւս Հիպոկրատի աշխատություններում: Մարդկության գրեթե 11 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ, որից 10 տոկոսի մոտ դասական տեսակն է: Ցավը կարող է տեւել 1 ժամից մինչեւ մի քանի օր` սկսվելով գլխի մի կողմից: Ցավը կարող է կենտրոնանալ ճակատային մասում, քունքերի մոտ, իսկ …

կարդալ ավելին

Կներարկվեն գրիչներով

23.12.2008

Հայաստանում շաքարային դիաբետով ինսուլինակախյալ հիվանդների համար 2009-ի հունվարից կներդրվի ինսուլինի ներարկման նոր համակարգ: «Արմենպրեսին» ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ սովորական սրվակներով ինսուլինները պետք է պահվեն միայն սառնարանային պայմաններում, պահպանման ժամկետը 20 օր է: Հիվանդն ինքն է առանձին ներարկիչով դոզավորում ու ներարկում: Իսկ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ ենք մենք կարմրում

14.12.2008

Բժշկության մեջ այս երեւույթն ունի իր անվանումը` էրիտրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: Էրիտրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար մարդկանց հետ կամ հրապարակային ելույթներ ունենալ: Նման մարդիկ չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիաները, որովհետեւ, ինչպես ասում են` «ամեն ինչ նրանց դեմքին գրված է»: Երբեմն էրիտրոֆոբիայի զարգացման պատճառ կարող են …

կարդալ ավելին

Մենինգիտ

14.12.2008

Մենինգիտը գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից: Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս …

կարդալ ավելին

Սննդային E հավելումների վնասները

14.12.2008

Այսօր սննդի շուկան սպառողին մեծ ընտրության հնարավորություն է տալիս` եւ տեսականու, եւ գնի իմաստով: Իսկ սննդամթերքի ընտրությունը պայմանավորված է մի քանի գործոններով` սպառողի կենսակերպով, վճարունակությամբ ու առողջական խնդիրների հետ կապված սննդային սահմանափակումներով: Առողջության հետ կապված խնդիրները միշտ չէ, որ կրում են ժառանգական կամ գենետիկական բնույթ: Հաճախ առաջացած խնդիրներն արտաքին գործոնների ազդեցության արդյունք են: Մեր օրգանիզմի …

կարդալ ավելին

Օգտակա՞ր է, արդյոք, տոմատի հյութը

06.12.2008

Տոմատի հյութն իր մեջ պարունակում է թրթնջուկաթթու, կիտրոնաթթու եւ խնձորաթթու, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման պրոցեսներին: Ինչպես լոլիկը, այնպես էլ հյութը հարուստ են նատրիումով, կալցիումով ու կալիումով: Արդեն շշալցված հյութն ամբողջովին զրկվում է օգտակար նյութերից: Երբ լոլիկը եփում կամ պահածոյացնում են, թվարկված բոլոր թթուներն ու հանքային նյութերը դառնում են անօրգանական, այսինքն` վնասակար …

կարդալ ավելին

Ձմեռային օրաբաժին

06.12.2008

Ձմռանը մեր օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ վիտամիններ, հանքային ու այլ օգտակար նյութեր: Այդ պատճառով մարդկանց մոտ սկսում է առաջանալ քնկոտություն, հոգնածություն: Սակայն քնկոտությունից խուսափելու շատ օգտակար մեթոդներ կան: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ձմռանն անցնել խիստ սննդակարգերի, քանի որ առանց այն էլ մարդու օրգանիզմը թուլացած է: Ձմռանը պետք է վերանայել մեր սննդի օրաբաժինը: Դրա մեկ …

կարդալ ավելին

Առողջություն` մատների ծայրերով

06.12.2008

Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները: Պարզվում է, մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժն ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները …

կարդալ ավելին

Ապենդիքս եւ ապենդիցիտ

06.12.2008

Ապենդիքսը` որդանման ելունը, սահման է հանդիսանում բարակ եւ հաստ աղիների միջեւ: Կենդանի արարածներից ապենդիքս ունեն կրծողները, համարյա բոլոր գիշատիչները, կապիկն ու մարդը: Մարդկային ապենդիքսի երկարությունը 5-15 սմ է: Ենթադրվում է, որ ապենդիքսի հիմնական ֆունկցիան բարակ աղին բակտերիաներից պաշտպանելն է, այն բակտերիաներից, որոնք տեղ են գտնում կույր աղիքում: Ապենդիքսի բորբոքումից առաջանում է ապենդիցիտ: Այս հիվանդությունը կարող …

կարդալ ավելին

Հիպնոս` անզգայացման փոխարեն

28.11.2008

Իրանում անց է կացվել կեսարյան հատման երկրորդ վիրահատությունը, որի ժամանակ սովորական թմրաքնի փոխարեն գործածվել է հիպնոս: Վիրահատությունն անց են կացրել վիրաբույժ Ռոյն Հոդեինն ու հիպնոթերապեւտ Հոսեյն Ալմազյան: Բժիշկները ծննդկանին` Սառա Տավասոլիին, հիպնոսացնելուց հետո կատարել են կտրվածքը: Բժիշկները վստահաբար հաղորդում են, որ անզգայացման համար ոչ մի լրացուցիչ միջոց գործի չի դրվել, իսկ վիրահատությունը հաջող ավարտ է …

կարդալ ավելին