Այս բույսի «մենթա» անվանումը ծագում է հին հունական դիցաբանության հավերժահարս Մենթայի անունից, որին Պերսեփոնե աստվածուհին դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար: Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերեւները: Միջնադարում համարում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, սրտխփոցին, տաքացնում է ստամոքսը, դադարեցնում է սրտխառնոցը, շատ լավ է մարսողության խանգարմանը: Իսկ բույսի եփուկով լոգանքներն օգնում են երեխաների ռախիտի ժամանակ: Թուրմը պատրաստում են` վերցնելով 1 ճաշի գդալ հումք եւ 1 բաժակ ջուր: Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու համար: Անանուխը օգտագործվում է նաեւ սննդի մեջ: Դրանով համեմում են աղցան, կարկանդակ, պանիրը եւ այլն: Բույսից մեղր են ստանում, իսկ ստացված մեղրը եւս օժտված է դեղաբույսին հատուկ բուժիչ հատկանիշներով: