Կանացի սեռական օրգանների բորբոքման դեպքում վերցնել հավասարաչափ` սողացող երեքնուկ, եղինջ, դեղատնային թուրինջխոտ (մելիսա): Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ ջուր ու թրմել 2 ժամ, ապա քամել ու ընդունել օրը 3 անգամ 100-ական գրամից` ուտելուց 30 րոպե առաջ:
Նույն գանգատի դեպքում շատ օգտակար են ներլվացումները: Երեք ճաշի գդալ կաղնու տերեւների վրա ավելացնել 3 բաժակ եռջուր, դնել մարմանդ կրակին ու կափարիչը փակ վիճակում եռացնել 15 րոպե, ապա քամել ու օգտագործել ներլվացումների համար:
Տղամարդկանց համար արաբական բժշկությունը խորհուրդ է տալիս գազարը շոգեխաշել կաթի մեջ, որի կանոնավոր օգտագործումը մեծացնում է սեռական կարողությունները: Սեռական կարողության վրա լավ ազդեցություն են ունենում նաեւ սոխի, կաղամբի, կտավհատի, առվույտի սերմերը` օրը 3 անգամ 1 գրամից ընդունելը: Կարելի է խմել ջրով: