Տիբեթյան բժշկության գաղտնիքները

30/01/2009

Տիբեթյան բժշկության մեջ մեծ տեղ է հատկացվում օրգանիզմի հոգեւոր, ֆիզիկական եւ հոգեկան մաքրությանը: Մարդը կարող է առողջ ու երջանիկ լինել, եթե նա հոգեպես ու ֆիզիկապես մաքուր է, եւ բոլորին էլ խորհուրդ են տալիս` ցավ չպատճառել մարդկանց, քիչ ստանալ, ավելին տալ: Այս կանոնները նրանց հաջողության գրավականն է ու բժշկվելու պատճառը: Առողջ ու երիտասարդ մնալու համար պետք է հետեւել տիեզերքի կանոններին, որոնք 108-ն են. ահա դրանցից մի քանիսը.

Մի վիրավորիր ոչ խոսքով, ոչ մտքով, ոչ գործով ոչ մի շնչավոր էակի:
Եթե չեն խնդրում, մի կատարիր, բայց խնդրանքն էլ երբեք մի մերժիր:
Չես կարող՝ խոսք մի տուր:
Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես որ կուզեիր քեզ վերաբերվեն:
Երբեք մի դատիր ու միշտ ընդառաջ գնա բարի գործին:
Հաշվի նստիր հանրության հետ ու հարգիր այն պետության ավանդույթներն ու օրենքները, որտեղ ապրում ես:
Վատ ու չար մտքերից ազատվիր ու դրանց մասին մի մտածիր, քանի որ միտքը բումերանգ է:
Հիշաչար մի եղիր, ներիր բոլորին ու ամեն ինչ:
Աշխատիր երբեք չլարվել: Լարվածությունը մահ է, իսկ թուլացած վիճակը` կյանք:
Խանդը կյանքում «ինքնասպանություն» ծրագրի միացումն է:
Նախանձից շատ հիվանդություններ են ծնվում, օրինակ` թութք:
Երբեք մի տխրեք, տխրությունը պատճառ է դառնում թոքերի հիվանդության:
Ուրախացեք այնքանով, ինչքան որ ունեք, եւ ընդհանրապես կյանքը հիանալի նվեր է` տրված մեզ, պետք է ուրախանալ դրանով:
Ծիծաղաթերապիա` հիվանդ երեխաների համար

Իտալիայի կառավարությունը 2 մլն եվրո գումար կհատկացնի հիվանդանոցներում փոքրիկ պացիենտների համար «ծիծաղաթերապիա» ծրագրի իրականացման նպատակով: Նախարար Մարե Կարֆանյան, որի գաղափարն է «ծիծաղաթերապիան», ավելի, քան համոզված է ծրագրի օգտակարության մեջ: «Ծաղրածուների կողմից գործածվող ժամանցային-կոմիկական տեխնոլոգիաները դրական ազդեցություն կունենան երեխաների վրա եւ կստեղծեն ուրախ մթնոլորտ, ու այսպիսով երեխաների վիճակը բավականին կթեթեւանա»,- ասաց Կարֆանյան: