Բջջայինն ալերգիա է առաջացնում

04/05/2008

Բջջային սարքերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս մասին «The Inquirer» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Նյու Յորքի համալսարաններից մեկի վիրաբույժ Թոդ Ռեզենգարդը: Նա վստահեցրել է, որ դյուրակիր փլեերների եւ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսային ճառագայթները նրբազգաց մաշկով մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում: Դրանք կարող են ցան առաջացնել եւ խորացնել ալերգիան: Բժիշկը նաեւ ընդգծել է, որ բջջայինների եւ փլեերների մարտկոցների պարունակությունը խթանում է մաշկի բորբոքմանը: Որոշ հետազոտողներ ավելի վաղ հայտարարել էին, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսային ճառագայթները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա եւ կարող են քաղցկեղ առաջացնել: Հետագայում դանիացի գիտնականները 400 բաժանորդների շրջանում կատարած ուսումնասիրությամբ ապացուցել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը քաղցկեղի ուռուցք չի առաջացնում: