Երեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը` նշելով, որ վերջին տուժածը բուժօգնություն էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որն արդեն դուրս է գրվել: Նրա վիճակն արդեն բավական ժամանակ կայուն էր, տուժածն անցնում էր առողջության վերականգնման վերջին փուլերը: