Ալկոհոլը փոքրացնում է մարդու ուղեղը

23/10/2008

Սպիրտային խմիչքների օգտագործումը կրճատում է ուղեղի չափը: Բժիշկները զգուշացնում են, որ չարժե տարվել ալկոհոլով, հատկապես թունդ խմիչքներով, քանի որ նման խմիչքների բաղադրությունը խնդիրներ է ստեղծում մտածելու, սովորելու, հիշելու հետ կապված: Գլխուղեղի ծավալը տարիքի հետ փոքրանում է` 10 տարվա ընթացքում` 1,9 տոկոսով. հաշվել են գիտնականները: Բարձր կալորիականությամբ սնունդը եւս շարքից հանում է ուղեղը, եթե նույնիսկ չի գիրացնում: