Կրծքով կերակրվելը բարձրացնում է երեխաների ինտելեկտը

28/09/2008

Երեխաների մտավոր ընդունակությունների վրա դրական ազդեցություն է ունենում իրենց կյանքի առաջին ամիսների ընթացքում բացառապես կրծքի կաթով կերակրվելը: Այսպիսի եզրակացության են եկել Մակ Գիլլ համալսարանի կանադացի բժիշկները` հետեւելով մոտ 14.000 երեխաների: Երեխաների վերջնական հետազոտությունները կատարվել են 6 տարեկանում: Պարզվել է, որ անցկացված թեստային հարցումներում կրծքի կաթով կերակրվող երեխաները 7-7,5 բալ ավելի են հավաքել: Բացի այդ, այս երեխաներն ավելի վարժ ու սահուն էին կարողանում կարդալ, հաշվել ու գրել, քան մյուս խմբի երեխաները: Իհարկե, դեռ պարզ չէ, թե ինչն է դրական ազդեցության պատճառը: Այդ առիթով մի քանի տրամաբանական մեկնաբանություններ եղան, ասելով, որ, այո, իհարկե, պետք է օգտվել այն ամենից, ինչ տվել է բնությունը, այլ ոչ թե մտածել դրա արհեստական փոխարինիչների մասին, որովհետեւ բնությունն ամեն բան մտածել ու ստեղծել է կյանքի պայմաններ, պետք չէ ջանալ արհեստականորեն այն լավացնել: Հատկապես հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ցավալի իրադարձությունները Չինաստանում, երբ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ մանկական կերը պարունակել է առողջության համար մեծ վտանգ ներկայացնող մելամին նյութը, որը միանգամից առաջացնում է երիկամային կանգ: