Գիտատեխնիկական հզոր առաջընթացից հետո, երբ մարդու աշխարհայացքը զգալի փոփոխություններ կրեց, ու մարդը սկսեց հասկանալ Ժամանակն ու Տարածությունը նոր ուսումնասիրությունների լույսի ներքո, երբ բարոյականության եւ ոգու սովով տառապող համաշխարհային մշակույթը դադարեց ինքն իրեն հասկանալուց, մարդկության կյանքում ի հայտ եկան մրցույթները: Նրանք հայտնվեցին շատ համեստորեն, բայց հեռուն գնացող նպատակներով: Իսկապես, ինչպե՞ս որոշել լավագույն ջութակահարին կամ դաշնակահարին, կինոռեժիսորին …
կարդալ ավելինՑանկացած գրախանութում մենք կարող ենք տեսնել գրքեր` նվիրված այս կամ այն հայտնի մարդու կամ մարդկանց կենսագրությանը, մարդկանց, որոնց հայկական ծագումն էլ հիմք է դարձել տվյալ գրքի լույսընծայման համար: Մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հպարտանում է այդ մարդկանցով` հաճախ չհասկանալով, թե ի՞նչ են նրանք ըստ էության արել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Մեծ մասամբ մարդկանց այդ խմբին …
կարդալ ավելինԻբրեւ նախաբան Մենք հաճախ ենք ասում, որ հին ժողովուրդ ենք, որ երբ մենք այսպիսի ու այսպիսի բաներ ունեինք, մյուս ժողովուրդները (կամ կոնկրետ այս կամ այն ազգը) դեռ ծառերի վրա էին: Մյուս կողմից` ասում ենք. ի՞նչ եք ուզում մեզնից: Մենք դեռ նոր ենք պետականություն կառուցում, դեռ շատ բան չգիտենքգ Այս ամենը մի տեսակ իրար չի բռնում, …
կարդալ ավելինՀարավային Օսեթիայում եւ Աբխազիայում պատերազմից եւ ՌԴ-ի կողմից այդ երկրների անկախության ճանաչումից հետո (ինչն ըստ էության նշանակում է Ռուսաստանի վերադարձ Անդրկովկաս) Անդրկովկասի երեք նախկին հանրապետությունների համար նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվեց: Այս պայմաններում կարող է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության խախտման բնական հարց ծագել, թեեւ, ըստ իս` դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն, ինչպես երեւում …
կարդալ ավելինՀայաստանի յուրաքանչյուր քաղաքացի բավականին ծիծաղելի վիճակում է հայտնվում, երբ երկրի գլխավոր մենեջերի` վարչապետի շուրթերից լսում է կենցաղային հոգեբանության եւ իբր թե տնտեսության խառնուրդ հիշեցնող ինչ-որ անհասկանալի բան: Ինչպես ողջամիտ մարդկանց մեծ մասի, այնպես էլ ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց վարչապետի այն միտքը, թե մի՛ խոսեք ճգնաժամի մասին, եւ այն կանցնի մեր կողքով: Վախենամ, թե …
կարդալ ավելինԱյդ մարդը մի տեսակ անսպասելի հայտնվեց: Կարելի է ասել` ոնց որ գլխիդ 10 տոննայանոց տրամվայն ընկնի հանկարծ, այն էլ՝ ուղեւորներով լի: Թեեւ մյուս կողմից` նա չէր շտապում, թերեւս չէր համարձակվում ինձ անմիջապես գտնել այս սառը, թատերական-միստիկ Պետերբուրգում: Քաղաքը նրա խոսքերից, գործողություններից, անհանգիստ խառնվածքից տաքացավ ասես: Ես չգիտեմ, թե ինչու, երբ եւ ինչ հանգամանքներ էին նրան …
կարդալ ավելինՀարավային Կովկասում քաղաքական լարվածությունը Վրաստանի եւ նախկին ինքնավար հանրապետությունների` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ ավարտվեց Վրաստանի բացահայտ ագրեսիայով: Այդ բարբարոսական գործողության ավարտը բոլորիս հայտնի է: Ի՞նչ հետեւություններ պետք է անենք մենք` հայերս, այս արտակարգ իրավիճակում: Առաջին` ցավոտ իրականությունն այն է, որ Վրաստանը կարող է Հայաստանին մեծ վնաս հասցնել, քանի որ մեզ համար նա տարանցիկ երկիր …
կարդալ ավելինԲոլոր ազգերի մեջ արվեստի ցանկացած տեսակ բացահայտում է բնավորության այս կամ այն հատկանիշի ուժեղ եւ թույլ կողմերը: Գեղանկարչությունն ի հայտ է բերում ազգի բնավորության ու ընդունակությունների մի քանի կարեւոր գծեր` գեղարվեստական երեւակայության անալիտիկ հատկանիշները, գույնի զգացողությունը, դրանց միասնությունը ձեռքի ու աչքի ռեակցիայի հետ, աչքի հատկանիշները, երեւակայության ծավալն ու նրա ուղղվածությունն ինտելեկտի կամ բնատուր խելքի հարաբերակցությամբ, …
կարդալ ավելինՊոեզիան, թերեւս, արվեստի միակ տեսակն է, որը զարգացման անընդհատ ուղի է անցել դարերի ընթացքում: Այն պահպանվել է, թեեւ ունեցել է բազում վերելքներ եւ անկումներ: Այսպես, 19-րդ դարում մենք չունենք մեծ բանաստեղծներ, ում արվեստը կարող է մրցակից դառնալ համաշխարհային մակարդակով: Պատկերը միանգամայն այլ է 20-րդ դարում. ազգային պոեզիան, որն արվեստի կարեւորագույն, հիմնական տեսակն է հայ իրականության …
կարդալ ավելինՏարօրինակ է, բայց եթե այսօր մեր երկրի կյանքում կա պետության որեւէ նախատիպ, ապա դա երթուղային տաքսին է: Եվ այսպես, Երրորդ Հանրապետությունն այսօր նման է երթուղայինի, եւ ահա թե ինչ չափանիշներով. Երթուղայինը, որով մենք ամեն օր երթեւեկում ենք, բոլորի համար հավասար ծառայություններ չի ենթադրում. ոմանք հնարավորություն ունեն նստած երթեւեկելու, ոմանք` ոչ: Վերջիններս պետք է տեղ տան …
կարդալ ավելինՀայ ժողովուրդը, 1918թ. անկախություն ձեռք բերելով, «ձեռք բերեց» նաեւ իր ճարտարապետին` Ալեքսանդր Թամանյանին: Ի դեպ, նա ոչ միայն մեծ ճարտարապետ էր, այլեւ մեծ քաղաքաշինարար ու մեծ մարդ: Եվ այսպես, ազգային ճարտարապետություն եւ քաղաքաշինություն ունենալու համար անհրաժե՞շտ է արդյոք ազգային պետություն ունենալ: Անշո՛ւշտ: Առանց դրա անհնարին է հասկանալ, թե ո՞վ է պատվիրատուն տվյալ տարածքում: Հայերի ինտեգրումը …
կարդալ ավելինՀայ պրոֆեսիոնալ քանդակագործությունն ի հայտ է եկել 19-20-րդ դարերի սահմանագծին: Զարմանալի է, որ թեեւ հայկական մշակույթում քանդակագործությունը միշտ էլ կարեւոր տեղ է ունեցել, սակայն պրոֆեսիոնալ չի եղել: Քիչ չեն եղել ժողովրդական վարպետներ, որոնք աշխատել են տարբեր ուղղություններով` եկեղեցիների պատերին արված բարձրաքանդակներ, մահարձաններ, խաչքարեր եւ այլն: Սակայն քանդակագործները պրոֆեսիոնալ կրթություն սկսեցին ստանալ միայն 20-րդ դարի սկզբին` …
կարդալ ավելինՀայկական երաժշտությունն ազգի հանճարի մեծագույն դրսեւորումներից մեկն է արվեստի բնագավառում: Ազգի զարմանալի երաժշտականությունն իր դրսեւորումն է գտել բոլոր ոլորտներում` սկսած ճարտարապետությունից` մինչեւ ոսկերչություն, պոեզիայից (այս իմաստով ուղղակի ցնցող է հայոց այբուբենը, որը բնության շատ ձայներ կարողացել է լսել ու ներկայացնել տառերի տեսքով), մինչեւ գեղագրություն, խաչքարից մինչեւ ասեղնագործություն եւ գեղանկարչություն, մանրանկարչությունից` մինչեւ ժամանակակից նկարիչները: Իսկապես, ազգային …
կարդալ ավելինՄեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը սիրահարված էին արվեստի այս նոր ճյուղին եւ ցանկանում էին որքան կարելի է լավ հասկանալ, ըմբռնել այն ու տիրապետել այս նոր ժանրին: Սակայն, ինչպես գիտենք, արվեստը կարող է ազգային լինել …
կարդալ ավելինՄոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի իմաստ ստացավ: Այն դարձավ ցավագին ակտուալ: Այո, ծագումն ավելի կարեւոր էր, քան այն, ինչ տվյալ ստեղծագործողը, մարդն առաջարկում էր: Այսօր այս հարցը շարունակում է մեզ համար կարեւոր լինել, …
կարդալ ավելին20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական եւ միաժամանակ փայլուն ուղի ենք անցել ինչպես գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Այդ ուղին դեռ պետք է հասկանանք ու գնահատենք մենք` հայերս: Այն դեռ գնահատելու է նաեւ …
կարդալ ավելինՀայաստանը, որտեղ բոլորս ապրում ենք, մեր միակ հայրենիքն է: Սա անհերքելի ճշմարտություն է: Հայրենիքը չի ընդունում «մերոնքական»-«ձերոնքական» բաժանումը: Հայաստանը չես կարող հետդ տանել ուրիշ երկիր, հեռացնել ճանապարհիցդ, չտեսնելու տալ: Ահա՛ նա: Անկախ Հայաստանի մասին դարեր շարունակ երազել են հազարավոր հիանալի հայորդիներ: Եվ նրանք շատ ավելի լավն են եղել, քան այժմ այստեղ ապրող հայերը, քանի որ …
կարդալ ավելինԵս այս հոդվածը գրում եմ նախ եւ առաջ իշխանությունների եւ հետո միայն հասարակության համար: Եվ իմ նպատակը մեկն է. ես Հայաստանին ցանկանում եմ դրական եւ կայուն զարգացում, ինչը քաղաքական կյանքի ներսում կբերի կայունության, ոչ թե ցնցումների կամ, առավել եւս, հեղափոխության: Ես ցանկանում եմ բազմաչարչար Հայաստանը տեսնել իբրեւ ուժեղ պետություն ոչ թե քաղաքացիների մարդկային արժանապատվության ոտնահարման …
կարդալ ավելինՀայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի կարեւոր բաղադրիչներից է: Սակայն յուրաքանչյուր ազգ իր պատմության որոշակի հատվածում տարբեր շեշտադրումներ է անում` ողջ պետական մեքենան լիցքավորելով այդ շատ ուժեղ էներգետիկ լիցքով: Լինում է նաեւ հակառակը, երբ պետությունն է հասարակությանը լիցքավորում հայրենասիրությամբ` այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով: Այսպես, մեր աչքի առաջ Ռուսաստանը սեփական ժողովրդին լիցքավորում է հայրենասիրական մղումներով, …
կարդալ ավելինԱշնան այս մի քանի շաբաթների ընթացքում ձեւավորված մի շարք լուրջ վեկտորներ Երեւանից եկող քաղաքական մտորումները չափազանց կարեւոր են դարձնում. 1. Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից դրական որոշումը, 2. վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները` սկսած Հրանտ Դինքի սպանությունից մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից հայերի ցեղասպանության մասին ընդունված որոշման դեմ Թուրքիայի …
կարդալ ավելին