Կոլեկցիոներությամբ զբաղվելը չափազանց բարդ եւ մտավոր հագեցած աշխատանք է: Դա բոլորին չէ, որ տրված է: Դրա համար ցանկություն եւ փող ունենալը քիչ է: Դա անձի գոյության հատուկ տեսակ է, որտեղ խաչաձեւվում են տարբեր անձնային, մշակութային, քաղաքական եւ այլ բաղադրիչներ: Դիտմամբ սկսեցի հենց այս մտքից, որպեսզի հասկանալի լինի, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում այսօրվա …
կարդալ ավելինԻնչպես տնտեսական, այնպես էլ փիլիսոփայական, քաղաքական, ազգամիջյան ճգնաժամի շնորհիվ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզումը, առավել խորը վերլուծության պարագայում, շոշափում է հիմնական, քաղաքակրթական ասպեկտը: Եվ այսօր սա նկատելի է անգամ անզեն աչքով: Մերձբալթյան հանրապետությունները բնական ընտրություն կատարեցին` ընտրելով արեւմտյան քաղաքակրթությունը, որի մի մասնիկն էին համարում իրենց: Դրա համար նրանք բավարար հիմքեր ունեին: Վրաստանը Սահակաշվիլիի օրոք փորձում …
կարդալ ավելինԻնձ ապշեցրեց Հայաստանի իշխանությունների` երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը, ըստ որի՝ երկրորդ պալատը նախատեսում են Սփյուռքի ներկայացուցիչների համար: Սա ի՞նչ «հանճարեղ» գաղափար է: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Ինչի՞ համար է ստեղծվում պատգամավորական տեղերի այս շուկան: Սփյուռքում ո՞վ է տենչում պատգամավոր դառնալ: Եվ ո՞ւմ կցանկանային պատգամավոր ընտրել իրենք` հայկական գաղթօջախները: Եվ կա՞ արդյոք նրանց միջեւ տարբերություն: …
կարդալ ավելինՄենք` հայերս, արդեն մոտ 100 տարի շատ ակտիվ շփվում ենք տարբեր ազգերի հետ ամենատարբեր մակարդակներում` կենցաղայինից մինչեւ քաղաքական, ռազմականից մինչեւ ազգակցական, տնտեսականից մինչեւ դիվանագիտական, որտեղ սկզբում ժողովրդական դիվանագիտություն էր, հետո նաեւ՝ իրականգ Իսկ այժմ այս ամենն արվում է պետական մակարդակով: Մենք, սակայն, այդպես էլ մնացել ենք կենցաղային մակարդակով մտածողների մակարդակի վրա, քանի որ հենց այդ …
կարդալ ավելինՆախաբան Հայկական դպրոցն այն օջախն է, որը պարտավոր է նախապատրաստել հասարակության այն կոնտինգենտը, որը պիտի ապրի ու զարգանա հայոց պետականության մեջ: Եթե այդպես է, ապա կարող եմ ասել, որ Հայաստանը չի կարող գոյատեւել մեծ ու փոքր տնտեսական, կրթական, գիտական ու մշակութային համակարգերից դուրս. այն պարզապես կկործանվի: Հենց դա է ապացուցում մեր պատմությունը: Մի կողմից՝ մենք …
կարդալ ավելինԱյսօր մեծ տարածաշրջանում իրավիճակը` 2000թ. համեմատությամբ, աստիճանաբար դեպի հակառակ կողմն է փոխվում: Հայաստանը, որը նոր-նոր է որոշակի գծեր ձեռք բերում առկա պրոբլեմատիկ փոխհարաբերությունների համատեքստում, կարող է սխալվել եւ այս իրավիճակը գնահատել որպես չափազանց բարենպաստ կամ, նվազագույնը` դրական: Սա խաբուսիկ պատկերացում է: Իսրայելն ու ողջ հրեական աշխարհը կսկսեն պատժել կամ ամենաքիչը անհարմարություն պատճառել (հատկապես՝ տնտեսական ու …
կարդալ ավելինԻնչպես ցանկացած ազգ, հայերը եւս սիրում են հպարտանալ իրենց տաղանդավոր մարդկանցով՝ եւ՛ գիտության, եւ՛ արվեստի, եւ՛ սպորտի բնագավառներում… Սակայն կարողանո՞ւմ ենք, արդյոք, ազգային կյանքում օբյեկտիվ գնահատել մեր տաղանդներին. չէ՞ որ իրական օբյեկտիվ գնահատականը ազգային կյանքի անբաժանելի մասն է: Միանշանակ կարող եմ ասել՝ ո՛չ: Այնպես էր եւ՛ խորհրդային ժամանակներում, երբ գնահատման չափանիշները Մոսկվան էր թելադրում, եւ՛ …
կարդալ ավելինՄեծարգո պարոն նախագա՛հ, Մենք ապրում ենք ծանր, երբեմն անտանելի բարդ, բայց միաժամանակ ճակատագրական ժամանակներում: Պատմական եւ այսօրվա խնդիրների բեռան տակ կքած Հայաստանը մեր միակ, թանկագին տունն է: Այս ամենը վկայում է, որ մենք ապրում ենք սեփական գոյության իմաստավորման ակտուալ փուլում: Մենք ճանաչում ենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ մեր հասարակությանն ու ժողովրդին` իբրեւ բարդ, դեռեւս …
կարդալ ավելինՍա այս թեմայով իմ առաջին հոդվածը չէ, սակայն, ինչպես երեւում է, պետք է ժամանակ առ ժամանակ խոսել այս մասին: Հուսով եմ` հասարակությունն արդեն մոտեցել է այն սահմանագծին, երբ կարող է ընկալել ու ըմբռնել իմ ասածների իրականությունը: Ես ուզում եմ օգնել ազգային մշակույթին` ելնելով սեփական փորձից ու իմ կուտակած գիտելիքներից: Անհրաժեշտ է մշակել մշակութային ոլորտում որոշումներ …
կարդալ ավելինԱշխարհը սրընթաց փոփոխվում է, եւ այն, ինչ բացարձակ անհնարին էր թվում անգամ ամենահամարձակ կանխատեսումներում, այժմ իրականություն է դառնում: Կահիրեում, ապա եւ Մոսկվայում ԱՄՆ-ի նախագահի ելույթներն ու գործողությունները թույլ են տալիս մտածել, որ աշխարհի պատկերը միանգամայն այլ կոնֆիգուրացիաներ է ձեռք բերում, որտեղ Հայաստանը կարող է գտնել իր դրական եւ ֆունկցիոնալ տեղը: ԱՄՆ-ը կարող է եւ պետք …
կարդալ ավելինՊետության ներսում քաղաքական կյանքը, ինչպես մարդու կենսագործունեության ցանկացած այլ ոլորտ, անհնարին է պատկերացնել առանց ընդդիմության, այսինքն` առանց այլ տեսակետի, այլ տեսանկյունի: Պատահում է, որ գործող իշխանությունը պաշտոնաթող է լինում, եւ նրա տեղը գալիս է ընդդիմությունը` դառնալով իրական առաջնորդող ուժ, այլ ոչ թե միայն քննադատող: Երկրում գոյություն ունեցող իրավիճակը հաճախ փոխում է ինչպես ընդդիմության առաջ քաշած …
կարդալ ավելինՆախաբանի փոխարեն Ինչպես ցանկացած ժողովուրդ, այնպես էլ հայ ժողովուրդը ծնում է անհատներ, որոնք մարդկային կյանքի տարբեր բնագավառներում դառնում են մտքի կրողներ: Իհարկե, նրանց թիվը սահմանափակ է, եւ, բնականաբար, նրանք պետք է կազմեն տվյալ երկրի կամ ազգի հավաքական միտքը: Մարդկային կյանքի ո՞ր հիմնական ոլորտներն են մեզ հետաքրքրում: Ելնելով իմ առջեւ դրված հիմնախնդրից` ինձ ամենից առաջ հետաքրքրում …
կարդալ ավելինՈւղիղ տասնհինգ տարի առաջ Երրորդ Հանրապետության մասին մի հոդվածում ես գրել էի, որ ազգային պետության ծնունդով Սփյուռքում նոր իրավիճակ է ստեղծվում, ինչը պետք է հանգեցնի ցանկացած գաղութի հիմնական դոկտրինայի վերանայմանը: Ինչո՞ւ: Որովհետեւ առաջ են եկել ազգային կյանքի երկու սուբյեկտ` Սփյուռքը` իբրեւ կազմավորված մաս, եւ ազգային անկախ պետությունը: Սփյուռքի այսօրվա դոկտրինայի ակունքները գալիս են 18-րդ դարից, …
կարդալ ավելինՉափազանց հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ինձ համար հետաքրքիր է եւ՛ «ճանապարհային քարտեզը» (ամեն ինչ կախված է միջազգային դրությունից եւ կատարողներից), եւ՛ Օբամայի ելույթը: Ես համամիտ չեմ իրավիճակին հոռետեսորեն նայողների, առավել եւս՝ այն ողբերգության վերածողների հետ: Լինել այդքան զգուշավոր, նրբանկատ, ուժեղ, ճկուն, համարձակ այնտեղ, որտեղ պետք է, լիովին տիրապետել ինֆորմացիային` սա մի բան արժե….: Բայց չէ՞ …
կարդալ ավելինԱյս հոդվածի նպատակը, ինչպես եւ «168 Ժամ» թերթում տպագրված նախորդ հոդվածներինը, հասարակությանն ու իշխանություններին զգուշացնելն է, որ բարձրագոչ եւ գեղեցիկ կարգախոսները խնդիրներ չեն լուծում, այլ ավելի են խորացնում դրանք: Այսօր Երեւանում համաժողով է նախապատրաստվում, որը հավաքելու է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ճարտարապետներին: Այս համաժողովը հերթական փուչ շոո՞ւն է դառնալու, թե՞ ավելի լուրջ մի բան …
կարդալ ավելինՎերջապես մենք հասել ենք այն սահմանագծին, երբ ԱՄՆ նախագահը, փոխնախագահն ու պետքարտուղարը միանշանակ արտահայտվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու մասին: Այս հոդվածն այն մասին է, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի նրանք վերջապես ճանաչեն այս փաստը: Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ պետք է մտածենք մենք: Եթե նրանք չճանաչեն ցեղասպանությունը, դա կնշանակի, …
կարդալ ավելինՀամաշխարհային կինեմատոգրաֆը կամաց-կամաց մոռացության է մատնում ամերիկահայ մեծ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի անունը (1897-1987): Մոռացվում են ողջ կյանքի ընթացքում այս զարմանալի վարպետին ուղեկցող լեգենդներն ու միֆերը, նրա հաղթանակներն ու պարտությունները, եւ մեր գլամուրային ու անառողջ դարում նրա անվան շուրջ խորհրդավոր լռություն է: Իմ խնդիրը շատ համեստ է` ներկայացնել Ռուբեն Մամուլյանին՝ որպես կինոարվեստում բազմաթիվ կարեւոր բաղադրիչների հիմնադրի՝ …
կարդալ ավելին«Անիվ» եւ «Երեւան» ամսագրերին տված իմ մի քանի հարցազրույցները եւ «168 Ժամ» թերթում տպագրված մի շարք հոդվածները հայ ժողովրդի ինքնագիտակցության, նրա բնավորության առանձնահատկությունների ու ներքին կառուցվածքի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ մենք չունենք «Հայաստանի քաղաքական պատմություն» եւ մի շարք այլ հիմնարար հարցերի, այդ թվում եւ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, մեծ հետաքրքրություն են առաջացրել ֆորումներում: …
կարդալ ավելինԱրդեն ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը եւս ներքաշված է համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Եվրոպան Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցուրտ գիշերների ու փակված դպրոցների դասեր ստացավ, իսկ հիմա փորձում է ելքեր գտնել այս բարդ իրավիճակից: Մի կողմից` Եվրոպան, ինչպես ողջ արդյունաբերական աշխարհը, կրճատում է իր ներդրումների, արտադրության, շինարարության, հետազոտությունների ծավալները, սակայնգ միայն այն ոլորտներում, որոնք …
կարդալ ավելինՏնտեսական մեծ ճգնաժամերի ժամանակ կտրուկ բարձրանում է մշակույթի գինը, քանզի ի՞նչը կարող է ավելի հաստատուն գին ունենալ, քան արվեստը: Բայց պետք է հիշել եւ այն, որ մշակույթը, ինչպես թանկարժեք զարդը, հագուստի վրա հագցնում են ամենավերջում, իսկ հանում են ամենասկզբում: Ելնելով այս ամենից` ես ազգային մշակույթը դիտարկում եմ իբրեւ մեր ազգային ինքնագիտակցության կարեւոր վեկտոր: Այսօր Հայաստանում …
կարդալ ավելին