Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

10.12.2009

Թե ինչպես Պետբանկը հրաժարվեց 10 միլիարդ դոլարից 1983 թ.-ին Գրոմիկոյի առաջին օգնական Մակարովը հայտնում է Հակոբովին, որ նա նշանակվում է դեսպան, բայց ոչ թե Եգիպտոսում, որը նա գիտեր հինգ մատի պես, եւ այնտեղ նրան լավ գիտեին, այլ` Քուվեյթում` ավելացնելով, որ դա «նախարարի նվերների ֆոնդից» է: Տարածաշրջանում իրադրությունը ծայրաստիճան լարված էր: Չէր երեւում Իրանի եւ Իրաքի …

կարդալ ավելին

Զորքերը դուրս բերելու համար, նախ՝ ուղարկում են Աֆղանստան

05.12.2009

Այսպիսով, կոշտ դիրքորոշման ջատագովների ցանկությունն իրականացավ: Բարաք Օբաման դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, անցավ Ռուբիկոնը: Օրերս Վեստ-Պոյնտ Ռազմական ակադեմիայի կադետների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց Աֆղանստան 30 հազարանոց լրացուցիչ ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին: Սակայն նա տեղնուտեղը պակասեցրեց ուժայինների ադրենալինը, երբ ավելացրեց, որ 2011 թ. կեսերից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու այդ երկրից: Սա անակնկալ չպետք է լիներ, …

կարդալ ավելին

Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

03.12.2009

Հարգելի ընթերցող, Պողոս Հակոբովը ԽՍՀՄ-ի, իսկ հետո Ռուսաստանի Արտգործնախարարության ամենաճանաչված եւ սիրված դիվանագետներից է, որը կենդանի լեգենդ է դարձել այդ համակարգում եւ, չնայած անցել է ութերորդ տասնամյակի սահմանագիծը` այսօր էլ հաստատուն կանգնած է պատնեշի վրա: «Արաբագետների կնքահայրը» Սմոլենսկայա հրապարակում նրան անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, …

կարդալ ավելին

Համեմունքների «արքան»

02.12.2009

– Ուզո՞ւմ ես գրել անվանի հայի մասին, այցելիր «Գալուստյան» խանութ: Այն քո ապրելատեղին շատ մոտ է` հինգ հարյուր մետրի վրա, Լեքսինքտոն ավենյու-28 փողոցի անկյունում,- խորհուրդ տվեց բարեկամներիցս մեկը: Կարծեցի կատակում է: Հետո տեսա, որ Ինտերնետն էլ է անդրադառնում նրան: «Ամենափնտրված խանութներից մեկը» («Նյու Յորք Նյուսդեյ»): «Գալուստյանի քաղցրավենիքն անմրցելի է» («Նյու Յորք Պրեսս»): «Էկզոտիկայի տոնակատարություն» («Բոստոն …

կարդալ ավելին

Անգերազանցելի թարգմանիչը եւ «անհնազանդ» դիվանագետը։ Սերգեյ Բախշիի Առաքելյան (1928-2001)

26.11.2009

Նասերը ուրիշ թարգմանիչ չէր ընդունում Առաքելյան դիվանագետ-թարգմանչի տաղանդը փայլեց դեսպան Սերգեյ Վինոգրադովի օրոք, այն Վինոգրադովի, որը պատմության մեջ մտավ որպես 20-րդ դարի ուժեղագույն դիվանագետներից մեկը: …1941-ին Վինոգրադովը Անկարայում նշանակվեց դեսպան` ունենալով Ստալինի ցուցումը` խոչընդոտել Թուրքիային Գերմանիայի կողմից մտնելու պատերազմի մեջ: Թուրքիայի պահած չեզոքությունը, անշուշտ, Վինոգրադովին չպետք է վերագրել: Պարզապես Անկարան հոյակապ մանեւրեց բախվող կողմերի միջեւ, …

կարդալ ավելին

Ճիշտ ողջագուրվիր թագավորների հետ եթե ուզում ես մնալ գերտերության լիդեր

25.11.2009

Ավարտվեց Բարաք Օբամայի իննօրյա տուրնեն Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա` աննախադեպ տեւողությամբ եւ խնդիրների մասշտաբներով, ինչը բնական է, եթե նկատի ունենանք, որ միջազգային քաղաքականության ու տնտեսության կենտրոնի ծանրությունը Հյուսիսատլանտյանից տեղափոխվում է Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ ապրում է մարդկության կեսից ավելին: Գլոբալ տեղաշարժերը փաստում է նաեւ Զբիգնեւ Բժեզինսկին, երբ նոյեմբերի 18-ին «Պրագ դեյլի մոնիտորին» տված …

կարդալ ավելին

Անգերազանցելի թարգմանիչը եւ «անհնազանդ» դիվանագետը։ Սերգեյ Բախշիի Առաքելյան (1928-2001)

19.11.2009

Հարգելի ընթերցող, «XX դարի հայազգի անվանի դիվանագետները» շարքում ձեզ ենք ներկայացնում արաբագետ, ակնառու թարգմանիչ Ս. Առաքելյանի մասին պատմող որոշ դրվագներ: Ասում էր, որ դիվանագետ դարձել է պատահաբար, մինչդեռ այդ մասին գաղտնի երազել էր դեռեւս դպրոցական տարիներից: Մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտած պատանին, իրոք, կարող էր միայն երազել …

կարդալ ավելին

Վաշինգտոնը կավելացնի՞ ռազմական կոնտինգենտը

13.11.2009

Բարաք Օբաման նախագահ ընտրվելուց հետո բախվում է ներքին եւ արտաքին քաղաքականության ամենաբարդ խնդիրներից մեկի հետ: Ամեն ինչ սկսվեց Աֆղանստանում ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Սթենլի ՄըքՔրիստալի հունիսին` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին ներկայացրած զեկուցագրից: Գեներալը ահազանգում էր, որ եթե ամերիկյան ռազմական կոնտինգենտն այդ երկրում չավելանա եւս 40 հազարով, ապա Վաշինգտոնը պատերազմը կարող է տանուլ տալ: …

կարդալ ավելին

Կղզու հափշտակված մասում

11.11.2009

Քաղաք-ֆանտոմ փշալարերի հետեւում Հավանաբար, այսպիսի տեսարան իրենցից ներկայացնում են ապոկալիպսիսից հետո կործանված քաղաքները: Եթե Կառլ Բրյուլովը «Պոմպեյի վերջին օրերից» հետո վրձներ «Պոմպեյի կործանման հաջորդ օրը», վստահաբար արտացոլելու էր նման պատկերգ Ֆամագուստան, որը թուրքերը վերանվանել են՝ Գազիմագուստա, Կիպրոսի հնագույն քաղաքներից մեկն է, որը մինչեւ թուրքերի ներխուժումը հանդիսացել է երկրի ամենամեծ նավահանգիստն ու օդային դարպասը, արդյունաբերության, մշակութային …

կարդալ ավելին

Ամերիկաբնակ անվանի բժիշկ Սամվել Բադալյան

09.11.2009

Պարտադրվա՞ծ, թե՞ ժառանգական արտագաղթ Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով: Փորձում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ազգի տաղանդաշատ զավակները մեկտեղվեին 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա: …

կարդալ ավելին

Կղզու հափշտակված մասում

05.11.2009

Խաչը եւ կիսալուսինը՝ Կիպրոսի երկնակամարում Կիպրոսի պատմությունը դարեր շարունակ փոխնիփոխ ընթացել է այս երկու սիմվոլիկաների արանքում: Մյուս ժամանակներում` էլ ով ասես որ չի տիրապետել եւ շահագործել այս փոքր երկիրը. փյունիկեցիները, ասորիք, պարսիկները, եգիպտացիները, հույները, բյուզանդացիները, արաբները, ֆրանկ-Լուսինյանները, վենետիկցիները, անգլիացիները: Այս խառնաշփոթության մեջ Կիպրոսը նախընտրել է հելլենիզմը եւ Հունական Ուղղափառ եկեղեցին եւ հունարեն լեզուն, որոնց հավատարիմ …

կարդալ ավելին

Նյու Յորքի քաղաքապետարանի ընտրությունների մասին

02.11.2009

Հոկտեմբերյան հեղափոխության բոցաշունչ պոետ Վլադիմիր Մայակովսկին Նյու Յորքն արհամարհանքով անվանել է «Դեղին սատանայի քաղաք», որակելով այն որպես կապիտալի աշխարհի միջնաբերդ, աշխատավոր ժողովրդի անողոք շահագործման մեգապոլիս, մարդու իրավունքների ոտնահարման խորհրդանիշ: Այսօր Նյու Յորքը աշխարհի ճանաչված մայրաքաղաքն է, քաղաքական, ֆինանսական եւ մշակութային խոշորագույն միջազգային կենտրոնը… Շարքային ամերիկացին, ի տարբերություն մեզ` հայերիս, խիստ քաղաքականացված չէ եւ ընտրություններով քիչ …

կարդալ ավելին

Կիպրական պատկերները շարքից

28.10.2009

Կղզու հափշտակված մասում Հարգելի ընթերցող, «168 Ժամը» ընդհատում է «Դիվանագիտությունը որպես հաղորդակցության միջոց» հոդվածաշարը: Մենք այդ թեմային կվերադառնանք մի փոքր ուշ, մանավանդ` նկատի ունենալով, որ այն որոշակիորեն հետաքրքրել է դիվանագիտությունն ուսումնասիրողներին: Իսկ այժմ, օգտվելով հոդվածաշարի հեղինակ Արման Նավասարդյանի այցելությունից Հյուսիսային Կիպրոս, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ առիթով նրա պատրաստած նյութերը: Սուրբ Մակարավանք – Միջերկրականի կործանված …

կարդալ ավելին

Ամերիկան կվերագտնի՞ իր երբեմնի փառքը

26.10.2009

ԱՄՆ նախագահներն ընտրվում են չորս տարին մեկ, նոյեմբերին, իսկ հաշվետվությամբ հանդես են գալիս տարեսկզբին: Միայն թե նրանց հաշվետվությունն, իրոք, հաշվետվություն է, եւ անգամ հեռավոր աղերս չունի Գոգոլից մինչ օրս մեզ մոտ բեմադրվող ֆարս-ռեւիզիայի հետ: Այստեղ յուրաքանչյուրի, բոմժից` միլիոնատեր, սահմանադրական իրավունքն է՝ տեղեկանալ նախագահի արած-չարածի մասին` տանը թե դրսում, ընդ որում, առանց ռետուշի, առանց ֆանֆարաների: Սա, …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

21.10.2009

Էմպատիայի եւ հարմարվողականության մյուս ծայրին է գտնվում դիվանագետի կանխակալ կարծիքը զրուցակցի, բանակցային կողմի կամ իրեն հյուրընկալած երկրի ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ, որն անվանվում է հարմարվողականության անտիթեզ` հակավարկած: Կանխակալ կարծիքով տառապող դեսպանի համար իր աշխատած երկրում ամեն ինչ վատ է` սկսած եղանակից, վերջացրած վարչակարգով: Ավելորդ է ասել, որ նման մտածելակերպ եւ դիրքորոշում ունեցող դեսպանը հազիվ …

կարդալ ավելին

Հույսը վերջի՞նն է մեռնում

19.10.2009

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հինգօրյա եվրոպական տուրնեն, ավելի ճիշտ, դրա հիմնական մասը կազմող «ռուսական չվերթը» շարունակում է զբաղեցնել ամերիկյան քաղաքական միտքը, որը ճգնում է գտնել հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը. ի՞նչ ուղղությամբ են զարգանալու Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները եւ, վերջին հաշվով, Ատլանտյանի երկու ափերում ի՞նչ կարող են մարդիկ ակնկալել իրենց ճակատագրերը տնօրինողներից, եւ ոչ միայն նրանք` այլեւ …

կարդալ ավելին

Ամերիկյան անուշադրության պատճառները

16.10.2009

«Հայկական եւ ղարաբաղյան թեմաները»՝ լինելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հարավկովկասյան ձեւավորված վեկտորներից մեկը, երբեք չեն դառնում ամերիկյան լրատվամիջոցների համայն ուշադրության առարկան։ Երկրի ազգային փոքրամասնությունների «ներկապնակում» մեկ միլիոնանոց հայկական էլեկտորատի առկայությունը եւս չի նպաստում, որպեսզի ամերիկացիների ուշադրությունը մշտապես սեւեռված լինի մեր շահերը շոշափող պրոբլեմների հանգուցալուծման վրա։ Այդ իսկ առումով ցյուրիխյան՝ իր տեսակի մեջ հազվագյուտ դիվանագիտական «ներկայացման» շուրջ …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

14.10.2009

Հարգելի ընթերցող, շարունակում ենք դիվանագիտական արվեստի եւ տեխնիկայի վերաբերյալ մեր հոդվածաշարը: Նոր տպագրվող նյութերում մենք որոշ չափով կանդրադառնանք քննարկվող թեմայի հոգեբանական ասպեկտներին` դրանք վերլուծելով տեսական եւ պրակտիկ տեսանկյունից: Եթե չկա էմպատիա` զրույցն անօգուտ է Հաղորդակցության բոլոր ձեւերի, հատկապես զրույցի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է դրանցում էմպատիայի առկայությամբ: Էմպատիան իդենտիֆիկացիայի` նույնացման հատուկ ձեւ է: Այս տերմինը …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

08.10.2009

Դիվանագիտական զրույցը արվեստ է, նաեւ նուրբ հոգեբանական երեւույթ Դիվանագիտական զրույցի հաջողությունը հաճախ կախված է առաջին տպավորությունից: Զրուցակիցը ընկալում է ձեզ, երբ դուք հայտնվում եք դռան շեմին: Դա կատարվում է քիմիական պրոցեսների շնորհիվ: Թերեւս այն միտքը, որ «առաջին տպավորություն թողնելու երկրորդ շանս չկա», այնքան էլ ճիշտ չէ, սակայն փաստ է, որ առաջին անբարենպաստ տպավորությունը շատ դժվար …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

02.10.2009

Ոչ պաշտոնական, հանպատրաստի զրույց Այս տիպի զրույցները երկրի տարբեր խավերի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ տեղի են ունենում հիմնականում հանպատրաստից, տարբեր տեղերում, տարբեր պայմաններում` ընդունելությունների, ճաշկերույթների, կոկտեյլների, ցուցահանդեսների, ներկայացումների, հասարակական-մշակութային միջոցառումների եւ այլնի ժամանակ: Երբեմն՝ կարճատեւ, պատահական հանդիպման արդյունքը լինում է ավելի արժեքավոր, քան երկարատեւ եւ պլանավորված հանդիպումների արդյունքը: Դրանում համոզվել եմ անձնական փորձով: Լիբանանում …

կարդալ ավելին