Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

23.09.2009

Հայկական դիվանագիտության այս փայլուն հաղթանակը եզակի դեպք չէ անտիկ աշխարհի պատմության մեջ: Առանց ազգային սնապարծության կարող ենք փաստել, որ մենք` հայերս, ոսկե էջեր ենք թողել մարդկության վաղ շրջանի դիվանագիտության մեջ: Եթե վերը նկարագրված իրադարձություններից առաջ, դեռ մ.թ.ա. I դարի առաջին տասնամյակներում Հայաստանը արտաքին նվաճումների ճանապարհով ստեղծել է աշխարհակալ տերություն, դարձել ժամանակի հզորագույն քաղաքական ուժերից մեկը, …

կարդալ ավելին

Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

16.09.2009

Հարգելի ընթերցող, «Դիվանագիտական ընթերցումների» առաջաբանում մենք խոստացել էինք անդրադառնալ դիվանագիտական արվեստին, նրա տեխնիկային եւ մեթոդներին: Այդ իսկ նկատառումով, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Դիվանագիտական հաղորդակցություն եւ դիվանագիտական զրույց» հոդվածաշարը, որը, մեր կարծիքով՝ կարող է օգտաշատ լինել` առաջին հերթին դիվանագիտությունն ուսումնասիրողներին եւ երիտասարդ մասնագետներին: Սակայն, նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է «Դիվանագիտությունը», եւ ինչո՞ւ այն՝ պարուրված լինելով …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

10.09.2009

…Դժվար է գտնել 50-60-ական թվականների հայաստանյան հայտնի դեմքերից մեկին, որը չիմանար Մոսկվայի Կուտուզովի պողոտայի 37 շենքի N:172 բնակարանը: Հարությունյանների հյուրընկալ օջախը դարձել էր Մոսկվայի եւ Երեւանի քաղաքական գործիչների, մտավորականների եւ արվեստի մարդկանց հանդիպման վայր, Հայաստանի մշակույթի մի տեսակ տուն` այս վերջինի պաշտոնական բացակայության պայմաններում: Այստեղ Հայաստանից եկած հյուրերը առիթ էին ունենում հանդիպելու Անաստաս եւ Արտեմ …

կարդալ ավելին

Հայկական դիվանագիտության հերթական հաղթանա՞կ, թե՞ հնարավոր կոլապս

08.09.2009

Միջազգային թատերաբեմի հիմնական խաղացողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոպան, ձգտում են վերացնել սառը պատերազմի վերջին ռուդիմենտ-մնացորդները: Նախ` ընկավ Բեռլինի պատը, հետո բացվեց «Կանաչ գիծը», որը բաժանում է Կիպրոսը` իր իսկ մասնիկը հանդիսացող ինքնակոչ Հյուսիսային Թուրքական Հանրապետությունից: Հերթը, կարծես թե, հասել է Հայաստանին ու Թուրքիային: Եվ դա արվում է ոչ թե հայերի ու թուրքերի նկատմամբ գերտերությունների տածած …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

02.09.2009

Կանադա-ամերիկյան «մեղրամիսը» գոնե «պղտորելու» նկատառումով Հարությունյանը, բնականաբար, օգտագործում էր նման հակաամերիկյան տրամադրությունները: Սակայն քաջ գիտակցելով, որ այդ ամենը ավելի շուտ գաղափարախոսական-քարոզչական ոլորտից է, բացատրում էր կանադական ղեկավարությանը, որ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը բխում է նրանց շահերից: Նա համոզում էր վարչապետ Դիֆենբեյքերին, որ արտաքին քաղաքականության տարբերակումը նրա կառավարությանը կընձեռի գերտերությունների միջեւ մանեւրելու հնարավորություն, կբերի քաղաքական եւ …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

27.08.2009

Ռուսական «մուժի՞կ», թե՞ ֆրանսիական արիստոկրատ Անցնում է ժամանակ: Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

20.08.2009

Առաջին գծում գտնվելը նրան հակացուցված էր Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր: Հարությունյան-դիվանագետի ծառայողական դինամիկան բերում է այն տրամաբանական եզրահանգման, …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

30.07.2009

Յալթա-Պոտսդամ Միջազգային բոլոր համաժողովների թվարկումը, որոնց մասնակցել է Հարությունյանը, կհանգեցնի ընթերցողի ժամանակի չարաշահման: Սակայն չհիշել Յալթան եւ Պոտսդամը` կնշանակի բաց թողնել նրա կենսագրության կարեւորագույն էջերից մեկը: Հարությունյանը եղել է հայազգի միակ ընտրյալը, որը մասնակցել է Յալթայի եւ Պոտսդամի գագաթաժողովներին: Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի հանդիպումները Ղրիմում, այնուհետեւ` Գերմանիայում, իսկ ավելի վաղ` Իրանում, դարակազմիկ իրադարձություններ են` գրված …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

22.07.2009

Միջազգային ճանաչում ունեցող գիտնականը Մոսկվայում ի հայտ են գալիս Համազասպ Հովակիմի Հարությունյանի ցայտուն գիտական ունակությունները: Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո նա աշխատում է Կոմունիստական ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, կարճ ժամանակահատվածում դառնալով բաժնի վարիչ: Պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն: 1935թ. հրավիրվում է ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտ: Գիտական աշխատանքը զուգակցում է «Պրոբլեմի էկոնոմիկի» ամսագրի պատասխանատու քարտուղարի …

կարդալ ավելին

Առաջին մեծության աստղը

17.07.2009

«168 Ժամը» սկսում է «Դիվանագիտական ընթերցումներ» հոդվածաշարը, որի հեղինակը պրոֆեսիոնալ դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: Հոդվածաշարում նախատեսվում է ընդգրկուն թեմատիկա: Ամեն հինգշաբթի կներկայացնենք նյութեր միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության վերաբերյալ` առանց կանխատեսող-վերլուծաբանի վերջին ատյանի ճշմարտությունը երեւալու հավակնության, առանց քաղաքական այս կամ այն հոսանքի կամ ուղղության խոսափողը վերածվելու միտումի: Օբյեկտիվ մոտեցում, օբյեկտիվ …

կարդալ ավելին

Ալտրուի՞զմ, թե՞ մեղսակցության ուշացած մեղանչանք

02.06.2009

Հանրապետության քաղաքական բուռն զարգացումներին զուգընթաց՝ հասարակական-հրապարակախոսական ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օրերս «Իրավունքը de facto» թերթում նա հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով` արտաքին եւ ներքին քաղաքականության մասին իր մտորումներով: Հետաքրքրական է, որ հարցազրույցը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Օսկանյանի վերաբերմունքն արտացոլող ակնարկով: Երբ նա նախագահական ողջ ընտրապայքարում հակալեւոնական եւ հակաընդդիմադիր ընդգծված դիրքորոշում …

կարդալ ավելին

Ռուսները, թուրքերը եւ նրանց հետ մենք՝ մի նավակում

01.03.2009

Անկախությունից հետո Հայաստանի նորաստեղծ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության առաջ կանգնեցին երկու առաջնահերթ խնդիրներ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որոնց կարեւորությունը երբեւիցե չի հարուցել ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կասկածը: Սակայն, որքան էլ պետական մտածողության տեսանկյունից տարօրինակ թվա, վերջին տասը տարիներին քոչարյանական ռեժիմը արհեստականորեն սառեցրեց կոնֆլիկտի հանգուցալուծման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացները: …

կարդալ ավելին

Հայկական դիվանագիտության հերթական պիրուետը

17.02.2009

Ի տարբերություն մեր հարեւանների` չունենք բնական հարստություն, փոխարենը՝ ունենք հզոր Սփյուռք: Մեր հայրենակիցները մեր ոսկե ֆոնդն են, հուսալի ներուժը: Նման արտահայտություններ կարելի է լսել եւ՛ կենցաղային զրույցներում, եւ՛ պետական այրերի պաշտոնական խոսքում: Մյուս կողմից` Սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար շահարկում են թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենաները` ակնհայտորեն գերագնահատելով մեր հայրենակիցների հնարավորությունները: Սա բնական, հարեւան պետությունների հակոտնյա շահերի …

կարդալ ավելին

Նավթը

02.11.2008

XX եւ XXI դարերում պատմական զարգացման ընթացքը որոշող հիմնական գործոնը նավթն է: Քաղաքականությունը, իշխանությունը, նավթը` հոմանիշներ են: Այս տրիպտիխն ավելի համոզեցուցիչ է երեւում, երբ նայում ես ԱՄՆ-ի գնացող իշխանություններին: Նրա բարձր ղեկավարներից շատերի երակներում արյան փոխարեն նավթ է հոսում: Այսպես, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին պետական ծառայության անցնելուց առաջ հանդիսացել է աշխարհի խոշորագույն նավթարդյունաբերության սպասարկման «Հալիբարտոն …

կարդալ ավելին

Ի՞նչ է կորցրել կամ ի՞նչ է փնտրում Թուրքիան այս կողմերում

21.10.2008

Այսպիսով, հետեւում են խորհրդային տարիների մեր բարեկամ, իսկ հետո՝ մեր թշնամի Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Չնայած մեր մաշկի վրա մեկ անգամ չէ, որ զգացել ենք օտար դիտորդների ինչ լինելը, եվրոպական փարիսեցիության զզվելի նրբերանգները, բայց անտեսել ադրբեջանական ընտրությունների` նրանց գնահատականները, չենք կարող: Հարցն այն չէ, թե որքանով են արդար եղել անցած նախագահական ընտրությունները եւ տրված գնահատականները: Ալլահը …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին – 2

18.01.2008

Սիրելի՛ Վարդան, Այդպես էլ չարժանացա քո պատասխանին, ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր: Իսկ անցած ամսում երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց վերաբերյալ կցանկանայի մտքեր փոխանակել եւ հնարավորության դեպքում իմանալ քո հեղինակավոր կարծիքը: 1. Քո տասնամյա արգասաբեր գործունեության կապակցությամբ արժանացար կառավարական բարձր պարգեւի: Շնորհավորում եմ: Սակայն կա մի պարագա, որը ժամանակ …

կարդալ ավելին

Դրվագներ ռեժիմի ընտրապայքարի տեխնոլոգիայից

25.12.2007

Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ: Օտտո ֆոն Բիսմարկ Զենքը՝ որպես ընտրությունների գործի՞ք Ֆրանսիական «Ռոբեր» հանրագիտարանում «Զենք» բառի դիմաց կարդում ենք. «Գործիք կամ սարքավորում, որը ծառայում է սպանելու կամ վիրավորելու համար»: Այդ բառը գրեթե նույն կերպ են մեկնաբանում հայկական, ռուսական եւ անգլիական բացատրական բառարանները: Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ …

կարդալ ավելին

Այդ չարաբաստիկ, վտանգաշատ լեզուն

28.11.2007

Աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճառյանի «գործով» զբաղվում էր անձամբ Հայաստանի ՆԿՎԴ-ի պետ Մուղդուսին: Նախաքննությունն ավարտելուց հետո նա գիտնականի առաջ դրեց պատրաստի արձանագրությունը: – Հրաժարվում եմ ստորագրել,- շշնջաց անքնությունից բորոբոքված աչքերով եւ անտանելի գլխացավից տառապող Աճառյանը: – Իսկ գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպասում,- քմծիծաղ տվեց հայկական «Բերիան»: – Գիտեմ, բայց չեմ կարող,- եղավ պատասխանը: …

կարդալ ավելին

Ինչո՞ւ կամ ինչպե՞ս դառնալ դիվանագետ

03.12.2005

Եթե «Ինչո՞ւ դառնալ դիվանագետ»՝ հարցադրման առաջին մասն ուղղեք միջազգային ֆակուլտետի դիմորդներին, նրանց ճնշող մեծամասնությունը հավանաբար կպատասխանի. «Որովհետեւ հետաքրքիր մասնագիտություն է»: Մինչդեռ շատերը, համոզված եմ, ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով եւ խորհրդավորության շղարշով: Ընտրելով այդ մասնագիտությունը, պատանին կամ պարմանուհին պարզապես ձգտում են գեղեցիկ կյանքի՝ ոչ պակաս գեղեցիկ արտասահմանում: Դա շատ բնական է, եւ …

կարդալ ավելին

Դիվանագիտությունն՝ արտաքին քաղաքականության գործիք

25.11.2005

Պետության արտաքին քաղաքականությունն իրականացնում է դիվանագիտական ծառայությունն Արտաքին գործերի նախարարության, դեսպանությունների, հյուպատոսությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցով: Բնականաբար, արտաքին քաղաքականության հաջողությունը կախված է երկրի ռազմաքաղաքական եւ տնտեսական հզորությունից, նրա տարածքից, աշխարհագրական դիրքից, ազգաբնակչության թվից, միջազգային ասպարեզում ունեցած հեղինակությունից եւ այլ գործոններից: Սակայն արտաքին քաղաքականության արդյունավետության համար կարեւոր նշանակություն ունի նաեւ դիվանագիտական ծառայությունը: Կարելի է ունենալ մեծ …

կարդալ ավելին