Սպարտայի թանկարժեք նվերը դիվանագետներին Արդյո՞ք բոլորս գիտենք, որ պրոֆեսիոնալ դիվանագետների կողմից խիստ հարգված «լակոնիզմը» ծագել է Հին Հունաստանում: Լակոնիզմը բանալի է, կախարդական փայտիկ դիվանագետի ձեռքին, առանց որի նա կլիներ անօգնական եւ տկար բանակցությունների ժամանակ եւ առավել եւս կխեղճանար փաստաթղթեր գրելիս, եւ ամենակարեւորը, ծածկագիր հեռագիր (շիֆրհեռագիր) կազմելիս: Լակոնիզմը, որը մտքի հստակ եւ սեղմ արտահայտության հոմանիշ է, …
կարդալ ավելին…Իսկ եթե դեսպա՞նն է ոտնահարում հյուրընկալության կանոնները Մենք տեսանք, որ դիվանագիտական հարաբերությունների բնականոն վիճակի խախտման դեպքում տուժող կողմը, որպես կանոն, լինում է դեսպանը: Բացի այդ, թեպետ նա ունի անձեռնմխելիության «պատյան», նրա գլխին հաճախ «սարքում են»: Դա եղել է եւ՛ հնում, եւ՛ նոր ժամանակներում: Դեսպանի վրա, այսպես թե այնպես, կախված է դամոկլյան սուրը, եւ մազի կտրվելը …
կարդալ ավելինՀյուրընկալությունից` դիվանագիտություն Նախորդ գլխում մենք մի փոքր խոսեցինք Հին Հունաստանի գաղութային քաղաքականության մասին: Անդրադարձանք հայրենի տունը թողնելու գլխավոր շարժառիթին, որի անունն է զրկանք եւ մշտագոյության հոգս: Արդի պետություններում եւս մարդիկ լքում են իրենց հայրենի օջախը ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հունական արտագաղթի համար որոշ դեր խաղացին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները եւ հույների գենային ծածկագրում տեղ …
կարդալ ավելինՍիրելի ընթերցող: Որոշ ընդմիջումից հետո «168 Ժամը» վերսկսում է «Դիվանագիտական հինգշաբթի» խորագրով էջի տպագրությունը: Այսօրվանից մենք կհրապարակենք հատվածներ Արման Նավասարդյանի նոր` «Հելլադայի դիվանագիտական որոգայթները:Հայացք XXI դարից» գրքից, որ լույս կտեսնի Մոսկվայում, ռուսերենով: Առաջաբան Վաղնջական ժամանակներից մարդկային կրքերը` սերն ու խարդավանքը, ատելությունը, վրեժխնդրությունն ու տառապանքը եղել են կյանքի մշտական ուղեկիցները, իսկ քաղաքական վտանգաշատ խաղերն ու դիվանագիտական …
կարդալ ավելինԴիվանագիտական արտաքին գրագրության վրա ես կանգ չեմ առնի: Փաստաթղթերի այս խմբի մասին մանրամասն բացատրություններ կարելի է գտնել տեղեկագրերում եւ տարբեր դասագրքերում: Անդրադառնանք ներքին օգտագործման փաստաթղթերին, որոնք բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններում գրեթե նույնատիպ են, սակայն դժվար թե հնարավոր լինի գտնել որեւէ հրատարակությունում: Դրանք, չգիտես ինչու, պարզապես, չկան: Տարեկան քաղաքական հաշվետվություն: Ինչպես երեւում է վերնագրից, այս փաստաթուղթն …
կարդալ ավելինԱնկախություն ստացած Հայաստանի դիվանագիտության ծառայության ամենահիմնական խնդիրներից մեկը եղել եւ հիմա էլ մնում է լեզվի` ոչ թե օտար, այլ մայրենի բանավոր ու գրավոր խոսքի հետ կապված դժվարությունները: Երբ ԱԳՆ-ն սկսեց համալրվել օպերատիվ-դիվանագիտական կադրերով, պարզ դարձավ, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդներից շատերը, մեղմ ասած, «կաղում են» հայերենից: (Հայկական իրականության մեջ կար, այժմ էլ որոշ չափով դեռ կա …
կարդալ ավելինԴիվանագիտական արվեստին եւ տեխնիկային նվիրված հոդվածներում մենք հիմնականում անդրադարձանք դիվանագիտական հաղորդակցությանը, հանդիպումներին եւ զրույցներին, որոշ չափով վերլուծեցինք դրանց հոգեբանական ասպեկտները, ձեւերն ու մեթոդները: Դիվանագիտությունը դիտելով որպես միջազգային հարաբերությունների եւ պետությունների արտաքին քաղաքականության շարունակական եւ չընդհատվող բանակցային պրոցես, մենք տեսանք, որ դիվանագետների կոնտակտները ինքնանպատակ զբաղմունք չեն, այլ հանդիսանում են նրանց առջեւ դրված խնդիրների լուծման միջոց, գործիք: …
կարդալ ավելինԻնչո՞ւ են մեկին սիրում, մյուսին` ոչ Պատկերացրեք հետեւյալ տեսարանը: Դուք մասնակցում եք միջազգային համաժողովի: Ելույթ ունեցող պատվիրակներից մեկը, կարեւոր չէ` որ երկրից` բարեկամակա՞ն, թե՞ ոչ, ձեզ, անմիջապես, դուր չի գալիս: Չգիտեք` ինչու: Մարդուն տեսնում եք առաջին անգամ, նրա մասին որեւէ ինֆորմացիա չունեք, բայց նա ձեզ դուր չի գալիս, եւ վերջ: Իսկ հաջորդ ելույթ ունեցողը, որին …
կարդալ ավելինՀումորը միշտ չէ, որ ունիվերսալ բնույթ ունի, եւ չի փոխանցվում մի կուլտուրայից մյուսը: Անգլիացի մարդաբան Քեյթ Ֆոքսը, օրինակ, գտնում է, որ անգլիական հումորը հատուկ է եւ խիստ տարբերվում է մյուս կուլտուրաների հումորից: Նա գրում է, որ իր հայրենակիցների կյանքում «…Հումորը ղեկավարում է: Հումորը կառավարում է: Հումորն ամենագնա է, ամենահզոր»: Ըստ նրա, հումորը ներթափանցում է կեցության …
կարդալ ավելին«Հումորը արտակարգ երեւույթ է»: Այսպես է ասել ամերիկյան մեծատաղանդ գրող-երգիծաբան Մարկ Տվենը եւ ավելացրել. «Նրա (հումորի.- Ա.Ն.) մի կայծը բավական է, որպեսզի խստությունը մեղմանա, բարկությունը եւ չարությունը անէանա, հոգուն իջնի լույս ու ուրախություն»: «Հումոր» բառն առաջացել է լատինական humorem բառից, որը թարգմանվում է՝ «հոսող» կամ «հեղուկաձեւ»: Այն ֆիզիոլոգիական առումով նշանակում է՝ օրգանիզմի հեղուկ, օրինակ` աչքի …
կարդալ ավելինՀմայքի գերադրական աստիճանը, նրա բարձրագույն արտահայտությունը համարվում է խարիզմը, որն ավելի բարդ հոգեբանական եւ սոցիալ-քաղաքական կատեգորիա է: Անդրադառնանք այդ ֆենոմենին ավելի մանրամասն: Խարիզմը անհատի յուրահատուկ հատկանիշ է, որով օժտված անձինք ունեն մարդկանց վրա ազդելու, իրենց կամքին ենթարկելու, նրանց ուղղորդելու անժխտելի տաղանդ: Խարիզմը հունարեն նշանակում է՝ բարեհաճություն, գթասրտություն, երանություն, բարեբախտություն, աստվածային շնորհ: Խարիզմը Հին հունական դիցաբանությունում …
կարդալ ավելինԺպտացեք հեռախոսափողի մեջ Դիվանագետի հեռախոսային հաղորդակցությունն ունի իր առանձնահատկությունները եւ համարվում է ավելի դժվար, քան երես առ երես վարվող զրույցը: Ամենից առաջ չմոռանանք, որ դեսպանությունների բոլոր հեռախոսային խոսակցությունները լսվում են հատուկ ծառայությունների կողմից: Մի անգամ Լոնդոնում խորհրդային դեսպանության ավագ դիվանագետներից մեկն ինձ ասաց. «Մեզ չեն լսում միայն, երբ զուգարան են գնում, իսկ ձայնագրությունը, միեւնույն է, …
կարդալ ավելին«Անձայն ծիծաղ, շրթունքների եւ աչքերի թեթեւ շարժումով, քթի տակ ծիծաղելը, քմծիծաղը»: Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանն այսքանով ավարտում է իր մեկնաբանությունը «ժպիտ» բառի վերաբերյալ: Մեր մասնագետները գրեթե չեն անդրադարձել «ժպիտ», «ժպտալ» հասկացություններին, մինչդեռ սրանք հսկայական դեր են խաղում միջանձնային կոնտակտներում, սոցիալ-քաղաքական կյանքում եւ դիվանագիտական հարաբերություններում: Բացը որոշ չափով լրացնում են օտար աղբյուրները, որոնք եւս առանձնապես հարուստ …
կարդալ ավելինՊետությունների միջեւ միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվում են քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Այդ իսկ պատճառով ավելի քան պարադոքսալ է, որ դրանց հետ մեկ ամբողջություն, տրիպտիխ կազմող, բայց եւ այնպես՝ դրանցից տարբերվող դիվանագիտությունը որոշ առումով մնացել է հետազոտողների հետաքրքրությունների հետնաբակում: Մինչդեռ եւ՛ միջազգային հարաբերությունների, եւ՛ արտաքին քաղաքականության բոլոր կարգի դրսեւորումները առարկայանում են հենց այդ` դիվանագիտություն …
կարդալ ավելինՈրոշ հոգեբաններ համակարծիք են, որ գոյություն ունի աչքերի արտահայտության երեք խոշոր խումբ. գործնական, սոցիալական եւ ինտիմ: Դրանք են` շեշտակի հայացքը, հայացքը կողքից, հայացքը ներքեւից, հայացքը վերեւից, խուսափողական հայացքը եւ այլն: Մարմնի լեզու ուսումնասիրող Ա. Ակիշինն իր «Ժեստերը եւ միմիկան ռուսերեն լեզվում» գրքում մի ամբողջ տեսություն է զարգացնում այս ուղղությամբ: Իսկ Լիլիան Գլասը ներկայացնում է աչքերի …
կարդալ ավելինՍա հասկանալու համար անհրաժեշտ է պատկերացնել նստելու ձեւերը, որոնցից ամեն մեկն իր «լեզուն» ունի: Ստորեւ նկարագրված են նստելու ամենից շատ ընդունված, հետեւաբար` ավելի ուսումնասիրված տարբերակները: 1. «Դրական»: Եթե զրուցակիցների ծնկներն ուղղված են մեկմեկու, ապա առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ հանդիպումը ընթանում է փոխըմբռնման մթնոլորտում եւ կունենա հաջող ավարտ: 2. «Բացասական»: Երբ այցելուին …
կարդալ ավելինՍոցիալապես հավասար հարթության վրա կանգնած մարդկանց մոտ հաճախ նկատվում է իդենտիկ` նույնական կեցվածք: Փոխգործակցվելով՝ նրանք ընդունում են մարմնի եւ վերջավորությունների նույն դիրքը, որը կոչվում է «հայելու արտացոլման էֆեկտ» կամ նմանակում: Հոգեբան Ռոբերտ Պրովայնը գտնում է, որ նմանակման ամենաակնառու օրինակը հորանջելն է: Այն չափազանց վարակիչ է: Բավական է, նույնիսկ, պատկերացնել հորանջող մարդու, եւ դուք կարող եք …
կարդալ ավելինՀարգելի ընթերցող, որոշ ընդմիջումից հետո, կրկին վերադառնում ենք դիվանագիտական արվեստին եւ տեխնիկային, որոնք, եթե դատելու լինենք եղած արձագանքներից, «Դիվանգիտական ընթերցումներ» հոդվածաշարի հետաքրքիր թեմաներից են: Ինչպես նշում է Երեւանից մեր ընթերցող Ռ. Ղազարյանը խմբագրությանն ուղղված իր նամակում` «դրանք ուսուցողական են եւ կարող են իրավամբ մի օր դառնալ ուսանողի սեղանի գիրք»: Հնարավո՞ր է հասկանալ իրար առանց խոսելու, …
կարդալ ավելին70-ականներին Կադաֆին գտնվում էր խորհրդային դիվանագետների ուշադրության կենտրոնում: Նա հիշեցնում էր դրամատիկական-կատակերգական ժանրի հերոսի, որի գործողությունները մի կողմից՝ ծիծաղի առարկա էին դառնում, մյուս կողմից` հանգեցնում էին հերթական ահաբեկչության, միջազգային միջադեպերի եւ սկանդալների: I Աֆրիկյան բաժնի Լիբիայով զբաղվող մեր ընկերները պարբերաբար նորություններ էին պատմում Լիդերի մասին, ինչը բաժնում դառնում էր սրախոսությունների եւ ուրախության առարկա: Սակայն 1978 …
կարդալ ավելինՀայկական կոնյակը լավն է: Բարձր է գնահատված ամենուր, ներառյալ՝ իր ծննդավայր Ֆրանսիայում: Միջազգային մասնագետների միասնական կարծիքով՝ գոյություն ունի երկու տեսակ կոնյակ` ֆրանսիական եւ հայկական: Մնացած բոլոր կոնյակները միասին կազմում են երրորդ տեսակը: Եվ, ինչպես ամեն մի ակնառու երեւույթի կամ առարկայի, այնպես էլ հայկական կոնյակի շուրջ եւս պտտվում են իսկական, բայց ավելի հաճախ, մտացածին պատմություններ: Դրանցից …
կարդալ ավելին