Նյու Յորքի ակադեմիայի փորձագետները կին պրոֆեսոր Ֆոքսի գլխավորությամբ տվել են փոքր պետության սահմանումը: Ֆոքսի խումբը գտնում է, որ փոքր են համարվում այն երկրները, որոնք չեն տիրապետում բավարար զինված միջոցների` երկար ժամանակ դիմադրելու համար ավելի մեծ տերության ռազմական հարձակմանը: Ստացվում է, որ փոքր երկրների ճակատագիրը XXI լուսավոր դարում կախված է հզորների քմահաճույքի՞ց, որոնք ցանկության դեպքում նրանց …
կարդալ ավելինՀելլադայի կիսաբարբարոս դիվանագետը եւ նրա հանճարեղ որդին Հին Հունաստանի դիվանագիտության մասին խոսելիս չհիշել Փիլիպոս II անունը, բացթողում կլինի այդ կայսրության պատմության համար եւ անարդար կդիտվի հելլենիզմի շրջանի խոշորագույն քաղաքական գործչի եւ տաղանդավոր դիվանագետի նկատմամբ: Չնայած համարել նրան զուտ հունական ֆենոմեն, եւս ճիշտ չի լինի, քանի որ իրենց` աթենացիների կարծիքով` մակեդոնացիները, որոնց թագավորներից մեկն էր այդ …
կարդալ ավելինԱրքայից արքան վերադառնո՞ւմ է Դիվանագիտությունն արվեստ է, բայց նախ եւ առաջ գիտություն է: Գիտությունը շարժվում է օրենքներով, եւ այդ շարժումը խաթարվում է, երբ օրենքները խախտվում են: Այդ օրենքներից մեկը, թերեւս, ամենակարեւորներից մեկը, որպես աքսիոմատիկ ճշմարտություն` ուսուցանում է. դիվանագիտության արդյունավետությունը ուղիղ համեմատական է երկրի ներքին կայունությանը եւ քաղաքական ամրակուռությանն ու միասնականությանը: Այնպես որ, երբ Հելլադայի երկու …
կարդալ ավելինՀելլադան` քաղաքացիական կռիվների բոցերում Հին եւ նոր պատմության մեջ, երբ երկու կամ ավելի պետություն այլեւս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության status quo-ն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան հանդիսացավ կրակոցը Սարաեւոյում, Երկրորդ աշխարհամարտը սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանի քաղաքացիական պատերազմի …
կարդալ ավելինMODUS VIVENDI, որն այդպես էլ չհաստատվեց Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջեւ հարաբերությունները երբեք «միապաղաղ ու հանդարտ» չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ եւ խայտաբղետ պոպուլյացիայի արեալի յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու ամբիցիաները: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին …
կարդալ ավելինՀետերաները դեմոկրատիայի առաջին շարքերում Նախորդ գլուխներում մենք տեսանք, որ հին ժամանակներում տարածված էր կրոնական-սրբազնացրած պոռնկությունը, երբ հեթանոսական տաճարների մեհյաններում, նրանց մոտակա տարածքում կամ սրբատեղիներում կանայք մասսայաբար տրվում էին տղամարդկանց` հանուն կամ ի սեր աստվածների: Դա հիմնականում կատարվում էր տոնակատարությունների ժամանակ, բայց կարող էր տեղի ունենալ նաեւ ժամանակացույցից դուրս, սովորական օրերին: Այսօրվա քաղաքակիրթ մարդու համար այս …
կարդալ ավելինՀելլադայի դեմոկրատական դիվանագիտության զիգզագները Անտիկ աշխարհի դիվանագիտական արվեստի առաջնեկ Աթենքի արտաքին քաղաքականությունն` իր եսակենտրոն նրբերանգներով հանդերձ մնում էր ամենախորաթափանցն ու ամենառացիոնալը, համահունական շահերի ամենահետեւողական պաշտպանը: Աթենացիներն առաջինը հասկացան պետության ներքին եւ արտաքին քաղաքականության միասնականության ու անքակտելիության անհրաժեշտությունը` այն դնելով միջազգային հարաբերությունների հիմքում եւ ընդունելով որպես դիվանագիտության օրենքների օրենք: Հույն-պարսկական պատերազմին հաջորդող շրջանում այդ քաղաքականությունն իր …
կարդալ ավելինԴիվանագիտությունբաց խաղաքարտերով Սալամիսյան ֆիասկոն շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի, եւ ամենասարսափելին` իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ուժեղ բարոյակամային հատկություններին, ի վիճակի չէր տանել: Հեռանալ եւ կիսատ թողնել այն մեծ գործը, որն իր կյանքի գլխավոր նպատակն էր: Նրա ուժերից վեր …
կարդալ ավելինՆախ` ուղեղների, ապա` մկանների մենամարտ Երբ Քսերքսեսի զորքը մտավ Ատտիկա` երկիրն արդեն դատարկվել էր: Աթենքի Ժողովրդական ժողովի որոշմամբ նավատորմը խաղաղ բնակչությանը տեղափոխել էր ապահով վայր` Սալամիս կղզի, որտեղ եւ խարիսխ էր ձգել հունական ռազմական նավատորմը: Միայն Ակրոպոլիսի տաճարի ծառայողները եւ նվիրյալների մի փոքր խումբ որոշել էին մինչեւ վերջ դիմակայել բարբարոսներին: Պարսիկներն առաջարկեցին հանձնվել: Հույները մերժեցին: …
կարդալ ավելինԹերմոպիլեն` մեր աչքերով Այդ հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. «Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել եւ հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադիսում»: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության, 300 սպարտացիներն առանց այլեւայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտայական դաստիարակության եւ մենթալիտետի համաձայն: Նրանք պատրաստ են մեռնել, ինչը …
կարդալ ավելինԴյուցազնները կանգնած են մահանում Հին Հունաստանի հարյուրների հասնող պոլիս-քաղաքների մեջ եղել են երկուսը, որոնք առանձնահատուկ տեղ են գրավել ոչ միայն Հելլադայի, այլեւ ողջ անտիկ աշխարհի պատմության մեջ: Դրանք են` Աթենքը եւ Սպարտան: Չլինեին այդ երկու պետությունները, կամ, եթե նրանք չլինեին այնպիսիք, ինչպիսիք որ կային, Հելլադայի պատմությունը, թերեւս, այլ կերպ դասավորվեր, Հին աշխարհն ուրիշ ճանապարհով ընթանար …
կարդալ ավելինՔսերքսեսը` «դաշույնի եւ թիկնոցի» վարպետ Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր. ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Կայսրության բոլոր ծագերից եւ արտասահմանից ինֆորմացիոն հոսքն արքունիքի ուղեղային կենտրոն` նրա համար ինքնանպատակ գործընթաց չէր. այն ուսումնասիրվում, մշակվում եւ օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար: Այդ աշխատանքը հատկապես աշխուժացավ Հունաստանի դեմ Պարսկաստանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախաշեմին: …
կարդալ ավելինԹե ինչպես արքայից արքան զորքն անցկացրեց մարդու միջով Պարսից արքաներն աչքի էին ընկնում իրենց անմարդկային դաժանությամբ: Քսերքսեսը` հատկապես: …Լյուդիայի ամենահարուստ մարդը Պյութիոսն էր: Նա անմնացորդ նվիրված էր պարսիկներին եւ ամեն կերպ նպաստում էր, որպեսզի նրանք նվաճեն Հելլադան: Ժամանակին նա մաքուր ոսկուց պատրաստված ծառ էր նվիրել Դարեհին: Երբ Քսերքսեսը սկսեց արշավանքը դեպի Հելլադա, Պյութիոսն այցելեց արքայից …
կարդալ ավելինԻնչը սարսափելի է թշնամու համար` ուրախության աղբյուր է բարեկամների համար Ժողովուրդներն օրհասական պահերին ծնում են պայծառ ուղեղներ: Հին Հունաստանում դրանց պակասը երբեք չի նկատվել: Այդ խելոք եւ ոչ ստանդարտ մտածողների մեջ իր հատուկ տեղն ունի Թեմիստոկլեսը (524-459 թթ.): Նա մասշտաբային քաղաքական գործիչ էր, ռազմական արվեստի լավագույն գիտակ, խորամանկ եւ խորաթափանց ստրատեգ, ով կարողանում էր ճիշտ …
կարդալ ավելինՀույն դիվանագետների աքիլեսյան գարշապարները Հին Հունաստանի` մեր թվարկած դիվանագիտական վրիպումներն ամենեւին չեն նսեմացնում այդ դպրոցի առավելություններն ու բարեմասնությունները: Հելլադայի դիվանագիտական համակարգն, իրոք, դեմոկրատիայի նվաճումներից մեկն է եւ արժանի է ընդօրինակման: Բոլոր անվանի տեսաբանները, որոնց թվում նաեւ` նշանավոր դիվանագետ, ռեֆորմատոր Հարոլդ Նիկոլսոնն, այս հարցում միակարծիք են: Այդ իսկ պատճառով, գոնե ինձ համար անակնկալ էր, երբ կարդացի …
կարդալ ավելինՀույն-տրոյական բանակցությունները վերջանում են պատերազմով Հին հույներն, ամպերում աստվածների հետ բանակցելուց զատ, զբաղվում էին նաեւ իրական ու լուրջ գործերով` դնում էին միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ծառայության հիմքերը: Այն վաղ ժամանակներում պատերազմի, խաղաղության, բանակցային գործընթացների մասին առաջին ինֆորմացիա հաղորդողներից մեկը Հոմերոսն էր: Մենք վերն արդեն նշել ենք, թե ինչպես Տրոյայի արքայի որդի Պարիսը, գեղեցկության …
կարդալ ավելինՍուտը` որպես դիվանագիտական կատեգորիա` Հերմեսից մինչեւ մեր օրերը Եկեք մի փոքր հանգիստ թողնենք նախնիներին եւ տեսնենք, թե ստել-չստելը, խաբել-չխաբելը, ազնվությունն ու անազնվությունն ինչ տեղ են գրավում ժամանակակից դիվանագիտության մեջ: Թե չէ մեր աչքերի գերանները թողած` փոշեհատիկ ենք փնտրում դարեր առաջ կյանքից հեռացածների աչքերում: Մեր դիվանագետների «դարդը լանք»: Արդ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն եւ ինչպե՞ս կարող է …
կարդալ ավելինՀերմեսի բանակցային հմտությունները Զեւսը ոգեւորված Հերմեսի «տաղանդներով»՝ որոշում է նրան հանձնարարել դիվանագիտական նուրբ առաքելություն. բանակցությունների է ուղարկում Պրոմեթեւսի մոտ, ով, ըստ ավանդության, կրծքով պաշտպանում էր մարդկանց կյանքն ու շահերը, պայքարում նրանց բարօրության համար: Նա բոլորին սովորեցնում էր գիր ու հաշիվ, արհեստներ ու գիտություն, տներ ու նավեր կառուցել, պաշտպանվել բնության արհավիրքներից, պատրաստել դեղաբույսեր եւ այլ հազար …
կարդալ ավելինՀելլենները գետնի վրա եւ գետնի տակ Հին հույներն իրենց կենցաղն ու կացութաձեւը չեն պատկերացրել այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում եւ զգում: Նրանք ապրել են «երկու աշխարհներում»` գետնի երեսին եւ գետնի տակ` վստահ լինելով, որ կյանքը չի ընթանում միայն այստեղ` երկրի վրա, այլ այն կա նաեւ նրա խորքերում, որտեղից ամեն կենդանի էակ սնվում է, եւ ուր …
կարդալ ավելինՔրմերը` քաղաքական մեկնաբաններ, իսկ դիվանագետները` սուրհանդակներ երկնքի եւ երկրի միջեւ Հելլադայի միջազգային կարեւոր ինստիտուտներից մեկը հեթանոսական միություններն էին, որոնք կազմավորվում էին սրբավայրերի եւ տաճարների շուրջը եւ կոչվում էին ամփիկտիոններ: Դրանցից ամենահայտնին Կենտրոնական Հելլադայում` Դելֆիքում գործող Ապոլոնի տաճարն էր, որը կառուցվել էր IX դարում: Ըստ ավանդապատումի՝ տաճարն այդ տեղում հիմնվեց այն պատճառով, որ հովիվն ու նրա …
կարդալ ավելին