Չորս Եհովայի վկաների` նախկին այլընտրանքային քաղաքացիական ծառայողների, կազմակերպված դասալքության մեղադրանքով դատում են Սեւանում: Նրանք հրաժարվել են շարունակել ծառայությունը` պատճառաբանելով, որ այն վերահսկում է Պաշտպանության նախարարությունը: Անցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ մեկն այլեւս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական ծառայությունը): …
կարդալ ավելին«Ավիատոր» ֆիլմի գլխավոր դերում՝ Դի Կապրիոն: Ֆիլմի դերասանուհին կանացի դերի համար Օսկար է ստացել։ Ֆիլմի գովազդը էնքան շատ է եղել համ դրսում, համ ներսում, որ անպայման պիտի նայես։ Հ1-ով գովազդը գնում էր սեպտեմբերի սկզբից։ Լավ է, տարվա սկզբում Կինոմոսկվայում էր գնում, ուրեմն ճիշտ էր, որ չարժեր գնալ, գինը մի երեք դոլար, իսկ հիմա ձրի նստի …
կարդալ ավելինԲուզանդի փողոցի բնակիչները ստացան եւս մի հարված։ Ձերբակալվեց մի փաստաբան, որը պաշտպանում էր Բուզանդի փողոցի չորս ընտանիքների շահերը եւ պաշտպանների մեջ ամենաակտիվն էր։ Պետական կարիքների անվան տակ՝ Բուզանդի եւ հարակից փողոցների բնակիչներին վտարում են իրենց տներից, որ այդ տեղերում մասնավոր շենքեր կառուցեն։ Ամբողջ պետական համակարգը՝ դատարանները, ոստիկանությունը, դատախազությունը բնակիչների շահերի դեմ են։ Պետական մարմիններից միայն …
կարդալ ավելինՈ՞րն է լավագույն հասարակական հաղորդումը. երբ հեռուստատեսությունը առաջադրում է հարցեր եւ տալիս է հարցերի պատասխաններ, որոնք չգիտի հեռուստադիտողը։ Իսկ ո՞րն է անորակը. երբ հեռուստադիտողը գիտի հարցերի պատասխանները, որոնց սխալ են պատասխանում հյուրերը։ Բայց կա նաեւ անորակի ու որակյալի միջինը՝ երբ հրավիրված հյուրերը հայ մտավորականներ են։ Այս դեպքում հեռուստադիտողը մտնում է բանավեճի մեջ նրանց հետ։ Ու …
կարդալ ավելինԱստղիկ Հովհաննիսյանի երկու զավակները կգան դպրոցից ու կտեսնեն, որ այլեւս տուն չունեն: Սեպտեմբերի 30-ի առավոտյան Դատական ակտերի հարկադիր կատարողները, կարմիր բերետավոր ու այլ համազգեստով ոստիկանները, մոտ 40 հոգի, նրանց ընտանիքը դուրս գցեցին փողոց: Վեց հոգիանոց ընտանիքը վտարվում է դատարանի որոշմամբ: Ոստիկանների ստորաբաժանումների առատության պատճառն էր, որ նախապես փողոցի բնակիչները բարիկադներ էին պատրաստել` հարկադիր կատարողների գործողություններին …
կարդալ ավելինԿարո՞ղ է, արդյոք, հայ կինը հոգեւորական օծվել։ Եթե նա Երեւանի գիշերային ակումբներից մեկում փերֆորմանս ներկայացնող բիսեքսուալ ֆեմինիստ է, ապա՝ այո: «Ակումբ» սրճարանում ամերիկահայ բանաստեղծուհի Նենսի Ագաբյանն անցած չորեքշաբթի գիշերը ներկայացրեց իր ստեղծագործությունը, որի թեմաները մարտահրավեր էին նետում հայկական ավանդույթներին եւ ընդլայնում պահպանողական հասարակության հանդուրժողականության սահմանները: Փերֆորմանսը եղավ շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպության կազմակերպած հնգօրյա «Մեկ քայլ» ֆեմինիստական …
կարդալ ավելինՉորս օր տեւած քննարկումներից հետո Ազգային ժողովն ընդունեց սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը։ Իշխող կոալիցիայի նախագիծը թեեւ ընդունելի էր եվրոպական կառույցների համար, սակայն ընդունելի չէր ընդդիմության համար։ Ընդդիմությունը դադարեցրեց իր մոտ մեկուկես տարվա բոյկոտը եւ մասնակցեց քննարկումներին, սակայն նախավերջին օրը դահլիճը լքեց` հայտարարելով, որ դեմ է քվեարկելու փոփոխություններին (ընդդիմության մի թեւը՝ «Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը …
կարդալ ավելին2000 թվականի կառավարության որոշումով նախատեսվում էր Երեւանում քանդել 4-րդ (ամենաբարձր) կարգի վթարային 36 շենք, որոնցից 28-ն Աջափնյակում են: 4-ն արդեն քանդվել են։ Եվս 4-ը որոշված է քանդել մոտ ապագայում։ Սակայն այդ ծրագիրը բնակիչներին հայտնի է դարձել միայն վերջերս: Բնակիչներին կամ դրամական փոխհատուցում կտրվի, կամ նոր բնակարան։ Սակայն ոչ բոլոր շենքերի բնակիչներին է հայտնի եղել, …
կարդալ ավելինՍփյուռքահայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի յուրահատուկ հավաքածուն, որ ցուցադրվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքում, կոնֆլիկտի առարկա է դարձել։ Հավաքածուն 81-ամյա արվեստագետի հիսուն տարվա գործունեության արդյունքն է, որ նա հավաքել է Իրանում ապրած տարիներին եւ հետագայում տեղափոխել ԱՄՆ։ Հավաքածուն մոտ 3500 ցուցանմուշ ունի: 1992թ. Հայաստանի կառավարության խնդրանքով՝ Մարկոս Գրիգորյանը հավաքածուն նվիրել է պետությանը` պայմանով, …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» փառատոնի նախավերջին օրը ՆՓԱԿ-ում կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդիպեց մի խումբ գրողների ու արվեստագետների` կիսվելու երկրորդ փառատոնի տպավորություններով։ Խանջյանը ցուցադրության էր բերել իր դերակատարմամբ երկու ֆիլմ, իսկ նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, հրավիրված էր որպես ժյուրիի նախագահ: Դերասանուհին այս տարվա փառատոնը համարեց մեծ հաջողություն եւ դրվատեց կազմակերպիչներին առաջին փառատոնի բացթողումները շտկելու համար: «Հիանալի է՝ …
կարդալ ավելինՄինչեւ օմբուդսմեն նշանակվելը Լարիսա Ալավերդյանը ղեկավարում էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդիրների լուծմանը։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չափավոր կեցվածք ունեցող իրավապաշտպանը չեզոք էր տրամադրված իշխանությունների նկատմամբ եւ պաշտպանում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նշանակումից հետո նա դարձավ դատական համակարգի, Դատախազության, Արդարադատության նախարարության եւ նախագահի …
կարդալ ավելինՎերջին 16 ամսում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է 33, իսկ եվրոյի նկատմամբ` 17%-ով։ 2003-ի վերջին 1 դոլարն արժեր 580 դրամ, իսկ այսօր` 435 դրամ։ Միայն 2004 թվականին դրամի փոխարժեքը բարձրացել է 15%-ով։ Այսուհանդերձ, ապրանքների, սննդամթերքի, բենզինի եւ կոմունալ ծառայությունների գները մնացել են նույնը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աճել են` էլ ավելի դժվարացնելով այն հարյուր …
կարդալ ավելինՈւ գտնում է. «Հես ա` «Իմ ծոցում ծվարած իմ գառնուկ» (թե ինչպես էր ամուսինը գիշերվա կեսին քշում, որ սիգարետ ճարի.- Վ.Ի.) «Իմ գող ձեռքը» (իր արած մի քանի գողությունների մասին.- Վ.Ի.), «Արաբական խոստովանություն» (մարդասպան կնոջ հետ լուսացրած մի գիշերվա պատմություն-. Վ.Ի.), «Ամանորյա կաթված» (թե ինչպես է նախկին ամուսինը խաբում, թե փող կտա, ու հետը լինում.- …
կարդալ ավելինԿանադական մի ընկերություն ցանկանում է ոսկու գործարան կառուցել Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի մոտ: Գործարանը ուզում են կառուցել Սեւանա լճի հարեւանությամբ, եւ այն կարող է մեծ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը (ԱՈԱՁ), որը կանադական «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերության մասնաճյուղն է, ապրիլի 5-ին հասարակական քննարկման ներկայացրեց իր նախագիծը։ Ընկերությունը 1997 թվականից շահագործում …
կարդալ ավելինԱբովյանում այս տարվա հունվարին մահացած իր 87 տարեկան հոր թաղման վրա Վազգեն Փիրիջանյանը ծախսեց մոտ 800 դոլար: Փողի մոտ 80%-ը ծախսվեց հոգեհացի կամ, ինչպես ժողովրդի մեջ են ասում, քելեխի վրա: Հոգեհացը թաղումից հետո բացված սեղան է. «Քելեխի սեղանը հարսանիքի սեղան ոնց որ լիներ,- ասում է Վազգենը,- մի շաբաթ ամեն օր սեղան ես գցում, հա մարդ …
կարդալ ավելինԲորյաններն ապրում են Սեւանում` բորբոսնած պատերով տանը։ Կողքին հավանոցն է: «Տունն ի՞նչ վիճակում ա, որ հավանոցն ինչ լինի»,- նեղված տան վիճակից՝ ասում է Կարեն Բորյանը։ Այստեղ նրա սարքած ինկուբատորներն են։ Հավանոցի գեներատորն ու էլեկտրական աղացը նոր է գնել՝ անցյալ տարի ստացած 180.000 դրամ վարկով։ Վարկը ստացել է կինը՝ Գալյան, ամերիկյան ԱՄՔՕՐ կազմակերպության «Արեգակ» ծրագրից, որն …
կարդալ ավելինՍակայն անցյալ շաբաթ, երբ նրա որդին` երկամյա Ալենը, ջերմություն ուներ, նա երեխային տարավ Ծովակի նոր ամբուլատորիա, որտեղ բուժումն անվճար է: «Բժիշկներ առանց սահմանի» (ԲԱՍ) կազմակերպության Բելգիայի մասնաճյուղը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում գյուղական հինգ բժշկական կենտրոն է բացել։ ԲԱՍ-ը վերանորոգել է ամբուլատորիաների շենքերը եւ ապահովել դեղորայքն ու բուժսպասարկումը։ Եվս երեք բժշկական կենտրոն կբացվի Ճամբարակի շրջանում։ Այս …
կարդալ ավելինՈչ զինվորական ծառայությունը հնարավոր դարձավ, երբ 2003 թվականի դեկտեմբերին ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը: Սակայն ծառայողներից շատերը զղջում են, որ ընտրել են այլընտրանքային ծառայությունը, եւ ասում են, որ կնախընտրեին ընդհանրապես հրաժարվել ծառայությունից ու բանտ նստել: Պատճառն այն է, որ աշխատանքային ծառայությունն անցկացվում է զինվորական ռեժիմով, վերահսկվում Զինվորական ոստիկանության կողմից եւ զինվորական ծառայությունից 1,5 տարով երկար …
կարդալ ավելին«Օղորմածիկ մերս ասում էր՝ էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն՝ թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը։ Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին։ Հատկապես նրա «Թափառաշրջիկ» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից։ Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին։ Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի մեջ մտնե՞լն …
կարդալ ավելինՁիանոցը նրանց ծննդավայրում է՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում։ Գյուղական անշուք տարածության մեջ ձիանոցը հեռվից աչքի է ընկնում երիտասարդ բարդիների պուրակով։ «Առաջին ձին Էջմիածնից բերեց եղբայրս,- պատմում է ձիանոցի տնօրեն Գեւորգ Միրզոյանը,- հետո էլի ձիեր նվիրեցին։ Որոշ ժամանակից սկսեցինք լրջորեն զբաղվել։ Ձին մուրազ է, հերս էլ էր ձի շատ սիրում (հայրը ազգային շրջանակներում հայտնի հայրենասեր Ջանփոլադ …
կարդալ ավելին