Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

“Ոչ ոք չգիտի”. տխուր “քյավառյան” պատմություն

08.12.2006

Այդ հարցի պատասխանը նա կիմանա շատ տարիներ անց, ինչ-որ հարցերի պատասխան գուցե այդպես էլ չիմանա: Օրինակ` ինչո՞ւ հատկապես այդ օրը` իր ծննդյան օրը, կախվեց մայրը: Նրա հոգեկա՞նն էր խանգարված, ինչպես պնդում են հորական տատն ու պապը, գլուխը հաճախ ցավելո՞ւց էր, թե՞ հոր հետ հերթական անգամ վիճել էր, գուցե մի ապտակ էլ էր ստացել, ո՞վ գիտի: …

կարդալ ավելին

Լավ կյանքի երազանքով

01.11.2006

Սլավիկը կհասնի՞ իր նպատակին, կդառնա՞ բժիշկ: 11 տարեկան տղայի մասին հարեւաններն ասում են` իրասածի է, ոչ մեկին չի ենթարկվում, բայց նաեւ նպատակասլաց է, դպրոցի լավագույն աշակերտներից, գերազանցիկ, ուզում է մեդալով ավարտել: Սակայն ճակատագիրը նրան ո՞ւր է տանելու, երբ որբանա. անցյալ տարի մահացավ մայրը, բժիշկների ասելով` մեկ ամսից կմահանա հայրը: Աբովյանի փախստականների հանրակացարանի մութ միջանցքը տանում …

կարդալ ավելին

Շեկոյանի «Հայկական ժամանակը». վեպի պատմության այս անծանոթ մարմինը

10.09.2006

Ինչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երեւում, մանավանդ, որ այն պատմում է խորհրդային անցյալը՝ միախառնված ներկայի հետ։ Գրող Միլան Կունդերան գրում է՝ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնվել է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից եւ վրեժ է պատմության …

կարդալ ավելին

Սուտը այլատյացների փաստարկ

21.07.2006

www.armenianow.com-ում եւ հետո «168 Ժամ» թերթի հուլիսի 11-12 համարում տպված իմ «Սեր եւ հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» նյութը, որ պատմում է երկու միասեռականների խորհրդանշական ամուսնության մասին, միանգամից դարձավ այլատյացների թիրախ։ Իհարկե անհեթեթություն եմ համարում ռեպորտաժի, տեղեկատվության, փաստի դեմ գրված տեքստերին պատասխանել, բայց քանի որ նրանցում բացահայտ ստեր կան, ստիպված եմ դրանք հերքել։ Այսպես, հուլիսի …

կարդալ ավելին

«Սեր եւ հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում

13.07.2006

Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, եւ Միշայի մոր ու իրենց ընկերների հետ փոքրիկ հարսանիք արեցին ռեստորանում: Նրանք Փարիզից հատուկ եկել էին Էջմիածին` ամուսնանալու համար: Երկուսն էլ մեծացել են մի միջավայրում, որտեղ միասեռականին մարդ չեն համարում: Մեկը` սփյուռքահայ համայնքում, մյուսը` Երեւանում: …

կարդալ ավելին

Նոր վեպ

18.06.2006

Անցյալ շաբաթ «Նարեկացի» մշակութային կենտրոնում մի գրքի շնորհանդես էր, որ հայ գրականության մեջ հեղափոխական կարելի է համարել: 30-ամյա Շուշան Ավագյանի՝ «Գիրք անվերնագիր» վեպը նորություն է եւ՛ թեմայով, եւ՛ կառուցվածքով: Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆեմինիստական գաղափարներով հագեցած գրական ստեղծագործություն, որում «հանդուգն աղջիկները փնտրում են իրենց հանդուգն մայրերին»: Ճիշտ է, 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական թեմաներով …

կարդալ ավելին

Տագնապ տարածաշրջանում

03.06.2006

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ իրանյան ներկա ճգնաժամը, Իրանի միջուկային զենքի ծրագրերն ու ագրեսիվ հայտարարությունները ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն են: «Շատերը մոռացել են, որ Իրանն ու Իրաքը տարածաշրջանում իրար հավասարակշռում էին. չէ՞ որ իրանական հեղափոխությունից հետո հեղափոխության արտահանման գաղափարը կանխվեց Իրան-իրաքյան պատերազմի միջոցով եւ Իրաքի ռեժիմով,- ասում է նա: – «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ …

կարդալ ավելին

Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ

26.05.2006

Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա …

կարդալ ավելին

Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առա՞ջ, թե՞ հետ, ի՞նչ կա որ

14.05.2006

Խորհրդային դպրոցն ավարտածները հիշում են Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը, որ անգիր էին հանձնարարում. Այդ մենք ենք գալիս`Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ, Տրորված գդակ, աղտոտ մազերով… Չկա Սովետը, ու նրա հետ դպրոցական ծրագրերից ջնջվեց Կուրղինյանը: Այսօր հարցնում ես պատանուն` անցե՞լ եք Կուրղինյան, պատասխանում է` ո՞վ է նա: Շուշանիկ Կուրղինյանի անունը մնացել է միայն ավագ սերնդի դպրոցական …

կարդալ ավելին

Անապահով ազատություն

05.04.2006

Էվելինա Գեւորգյանը կարտ է բացում: Բախտ բացելը մի զբաղմունք է, որից այլեւս սպասելիք չունի: «Էլ ի՞նչ, իմ բախտը արդեն գցվել ա, ես պիտի մեծ երգչուհի դառնայի, բայց 58 հոդվածը թիկունքիս կպած էր, ո՞վ կթողներ, որ ես առաջ գնայի»,- ասում է նա: 58 հոդվածը ՌՍՖՍՀ օրենսգրքով հակասովետական ագիտացիան եւ պրոպագանդան էր (հայկականով՝ 67-ն էր), որով նա …

կարդալ ավելին

Երկինք ու երկիր

02.04.2006

Յոթերորդ ամիսն է, գաղութում է գտնվում մի մոլոկան, որը հրաժարվել է այլընտրանքային ծառայությունից, քանի որ համարում է, որ այն զինվորական բնույթ է կրում: 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, եւ 24 պատանի մեկնեցին այլընտրանքային ծառայության, որոնցից 22-ը Եհովայի վկա էին, մեկը` մոլոկան: Այլընտրանքային ծառայությունը պետք է տեւեր 3 տարի 6 ամիս (զինվորական ծառայությունը …

կարդալ ավելին

Բանակում չե՞ն ծառայել

17.03.2006

33-ամյա Արմեն Գեւորգյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել անցյալ ամսվա վերջին, այն բանից հետո, երբ անակնկալ հրաժարական տվեց Արտաշես Թումանյանը` ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու անվան տակ: Գեւորգյանը եղել է Քոչարյանի օգնականը 1997 թվականից, երբ վերջինս նշանակվել է Հայաստանի վարչապետ: Հայաստանի զինապարտության մասին օրենքով` զինվորական ծառայություն չանցած զինապարտները չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Գեւորգյանը չի ծառայել բանակում, հետեւաբար …

կարդալ ավելին

Ազատվել է կալանքից

28.02.2006

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որին իրավապաշտպանները համարում են քաղբանտարկյալ, ազատվել է կալանքից: Նա կալանքի տակ էր անցյալ հոկտեմբերից, սակայն դա ավելի նման էր հաշվեհարդարի այն բանի համար, որ պաշտպանում էր իրենց տները գնող իշխանավորներին ընդդիմացող բնակիչներին, քան օրինականության հաստատման: Դատախազությունը նրան մեղադրում էր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ, իսկ իրավապաշտպանները եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա …

կարդալ ավելին

Թարս ու շիտակ

24.02.2006

Մուտքի դռան վեճը պատուհան է բացել դեպի երեւանցի մի դատավորի եկամուտները` բացահայտելով անհամեմատ ավելի մեծ հարստություն, քան կարող էր ապահովել Արդարադատության նախարարության նշանակած աշխատավարձը: Դատավորը, որի ամսական աշխատավարձը մոտ 642 դոլար է, ունի վեց ավտոմեքենա (ներառյալ որդիներինը)` 61.000 դոլար արժողությամբ, առանձնատուն եւ երեք սենյականոց բնակարան առողջարանային Ծաղկաձոր քաղաքում եւ Երեւանի կենտրոնում մի չորս սենյականոց բնակարան, …

կարդալ ավելին

Լենայի կյանքը

18.02.2006

«Տնտեսական աճ» ապրող երկրում դոնոր կազմակերպությունները կրճատում են օգնությունը` ծանրացնելով տարեցների վիճակը: 75-ամյա Լենա Հովսեփյանը 37 տարեկանում գրիպի հետեւանքով հիվանդացել է ինֆեկցիոն պոլիարթրիտով: Բժիշկները սխալ են բուժել, ինֆեկցիան չի վերացել, եւ հիվանդությունը ժամանակի ընթացքում շարքից հանել է նրա վերջույթները: Իսկ վերջնականապես դարձել է անօգնական 1997 թվականից, երբ ավտոբուսից իջնելիս հետեւից հրել են, ու ընկել ոտքը …

կարդալ ավելին

Մեսրոպատառ բջջային

01.02.2006

Վերջապես բջջային հեռախոսներում հայտնվեց հայերեն այբուբենը, ճիշտ է, դեռեւս միայն «Սամսունգ» մոդելներում։ (Մոտ ինը տարի առաջ Հայաստանում հայտնված բջջային հեռախոսները մինչեւ այս տարի միայն ռուսերեն ու անգլերեն էին): Նորարարության հեղինակներ Սերգեյ Ավագյանի եւ Հենրիկ Սարգսյանի՝ բջջային հեռախոսների ծառայությունների արհեստանոցում, որ Աբովյան քաղաքում է, այս տարվանից սկսել են «Սամսունգ» մոդելի հեռախոսները հայացնելու պատվերներ ընդունել։ «Քանի որ …

կարդալ ավելին

Հանրաքվե. «Հայլուրի» ստով լցված դատարկությունը

03.12.2005

Հանրաքվեի օրը դատարկ փողոցներից վերադառնում ես տուն, երեկոյան միացնում հեռուստացույցը։ Արտակ Ալեքսանյանը «Հայլուրի» նոյեմբերի 27-ի կեսգիշերվա թողարկման ժամանակ, երբ ներկայացնում է հանրաքվեի արդյունքները, իր գործընկերոջը Գյումրիից հարցնում է՝ ձյուն է տեղացել, կարո՞ղ է այն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ձյունը չի՞ խոչընդոտել մարդկանց ակտիվությանը։ Գործընկերը պատասխանում է՝ ոչ, ձյունը չի խոչընդոտել։ Գյումրին հաղորդում է՝ 64 կամ …

կարդալ ավելին

Ինքնուս հավատացյալը ու լահմաջոյի գործը

18.11.2005

Վարդանանց փողոցի նախկին կոշիկի տան շենքի բակում, անցորդների աչքից հեռու Արոյի օբյեկտը` լահմաջոյանոցը, մշտապես հաճախորդներով լիքն է։ Հաճախորդները գիտեն, որ այստեղ կարելի է էժան լահմաջո ուտել, թան խմել եւ, որ սա միակ տեղն է, ուր կարելի է դրսից խմիչք բերել։ Բիզնեսի սկիզբը դրվեց 94 թվին, երբ, ինչպես ինքն է ասում, մի տարի ընտանիքը սոված մնաց։ …

կարդալ ավելին

Դատավճիռ համոզմունքների համար

14.11.2005

Եհովայի յոթ վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Դատապարտվածներն այն 22 երիտասարդների թվում են, որոնք դադարեցրել են իրենց այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը` հայտարարելով, որ իրենք եղել են Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին. Եհովայի վկաները դեմ են զինվորական ծառայությանը (տես՝ «168 Ժամ»-ի …

կարդալ ավելին

Փաստաբան կալանավորի անմեղությունը վկայող նոր փաստեր

05.11.2005

Ձերբակալված փաստաբան Վահե Գրիգորյանի փաստաբանները երկուշաբթի հրապարակեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրա դեմ հարուցված գործը հորինված է։ Վահե Գրիգորյանին դատախազությունը մեղադրում է փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերի դրամ շորթելու մեջ։ Իսկ փաստաբանները, մի խումբ իրավապաշտպաններ եւ նրա պաշտպանյալները վստահ են, որ նրան կալանավորել են, որպեսզի խոչընդոտեն նրա մասնագիտական գործունեությունը։ Նա …

կարդալ ավելին