Ինը տարի անց անհայտությունից վերադարձած 55-ամյա Ռաֆիկի ստրկական աշխատանքի վկայությունը նրա` 80-ամյա ծերունու տեսքն է ու կորցրած առողջությունը, ինչի հետեւանքով հազիվ է տեղաշարժվում ու դժվարությամբ խոսում: Երբ չորս տարի առաջ Ռաֆիկը վերադարձավ Երեւան, նրա կինն արդեն կարծում էր, թե նա մահացել է: Ռաֆիկի հետ պատահածը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ աշխատանքային միգրանտները, ընկնելով ծուղակը, …
կարդալ ավելինԱրամ Սարգսյանը ժպիտը դեմքին Օպերայի հարթակին հանգիստ լսում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր եղբորը` Վազգեն Սարգսյանին, ասում է` բանդիտ: Անցած շաբաթ Լեւոնը բառացի հայտարարեց. «ինչպես ձեւավորվեց ՀՀԿ-ն` գիտենք. դա 98 թվականին ստեղծված իրավիճակում օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը եւ տիրեց»: Արամ Սարգսյանը եթե շատ ջա՜նք էլ թափի` Լեւոնի ասած բանդայի …
կարդալ ավելինԱռավոտ, կիրակի, անկողնուց վեր ես կենում, վարագույրները քաշում, արեւը տուն ա լցվում, ու մեկ էլ տխրում ես, որ էսօր առաջին անգամ Ռուբոն արեւի լույսը էլ չի տեսնելու: «Մանգասարյան Ռուբենը մահացել է»,- հեռախոսափողի մեջ լաց լինելով՝ տեղեկացնում է Լորանսը: Ոնց թե: Փետրվարի սկզբներին էր, Ծաղկաձորում, միասին աշխատելու թե հանգստանալու էինք գնացել, ինքը` ավելի աշխատելու, ես` ավելի …
կարդալ ավելինՀայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, եւ վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա այդ մեկնաբանությունը հետեւել է անցյալ չորեքշաբթի Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերի հայտարարությանը, թե որոշ լրատվամիջոցներով հակասեմիտականություն է քարոզվում: Նա ասել է. «Անթույլատրելի է, երբ Իսրայելի եւ հրեական համայնքի …
կարդալ ավելինՈւսումնասիրությունը պարզում է` դպրոցականների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները լայնորեն տարածված են: Աշակերտների 74 տոկոսն ասում է, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների եւ բռնությունների են ենթարկվում, իսկ նրանց 30 տոկոսն ասում է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում: Այս արդյունքներն են ցույց տալիս Հայաստանի յոթ մարզերի եւ Երեւանի դպրոցներում անցկացված աշակերտների նկատմամբ բռնությունների …
կարդալ ավելինՊատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երեւանի պատմամշակութային միջավայր (Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած հատվածը` «Սիլ Պլազայից» մինչեւ «Մնացականյանի տուն», 20.000 քմ-ում նախագծվում է որպես Հին Երեւանի պատմամշակութային թաղամաս): Իսկ մինչեւ շենքի ճակատագիրը …
կարդալ ավելին«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։ Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով։ Բայց …
կարդալ ավելին«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, այնքան նվազում է տականքը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է փետրվարի 23-ին։ Կարդում եմ այս տողերը, ու սիրտս սկսում է ուժեղ խփել: Ես Լեւոնի …
կարդալ ավելինԻրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, որ ներառում է 27 լուսանկարների գիրքը, լուսանկարային ֆիգուրներով ինստալացիաներն ու վիդեոն, մերկ կանայք ու տղամարդիկ իրենց սեռական անդամը ծածկել են իր սեռի համար նախատեսված թակիչով։ Նման երկսեռ թակիչներ միայն Իրանում են եղել, որոնք …
կարդալ ավելինԵրբ հարկի հերթապահը տեսավ Գրոզնու հյուրանոցի մեր սենյակի կողպեքը, սարսափով ձեռքը տարավ բերանին ու խոստացավ ամբողջ գիշեր հետեւել դռանը: Զինված չեչենները ճեմում էին հյուրանոցում, իսկ մութն ընկնելուն պես դրսում սկսեցին կրակոցներ հնչել. 94-ն էր: 13 տարի անց Պատերազմի եւ խաղաղության լրագրության ինստիտուտի (IWPR) ծրագրով ադրբեջանցի, օս եւ աբխազ գործընկերներիս հետ գալիս եմ Գրոզնի: Հյուրանոցը չկա. …
կարդալ ավելինՊանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը եւ «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, եւ անհնարը հնարավոր է դառնում արվեստում: Իհարկե, ֆանտաստիկ՝ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, եւ ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական …
կարդալ ավելինԼույսը Խաչիկի համար չի բացվում: Նա կույր է: Հակառակը` լուսաբացով ընդհատվում է նրա տեսողությունը, որ միայն գիշերային երազների մեջ է: Եվ լուսաբացը նրա համար միայն ժամ է, երբ այծերին պիտի կթի, իսկ հետո գառներին ու ուլերին տանի արածացնելու արոտավայր` գյուղից 2-3 կմ հեռու, մի անգամ էլ երեկոյան` գյուղի մեջ, վանքի մոտ: Ճամփեն անգիր գիտի, ձեռնափայտով …
կարդալ ավելինԴասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու եւ ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երեւանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը: 33-ամյա Սարիբեկյանն 9 տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, եւ աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետներում: Ուսանողների շրջանում …
կարդալ ավելինԱրարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնաբուծության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետեւանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետեւանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում եւ աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ: Արարատյան դաշտի …
կարդալ ավելինԵղբոր` Լեւոն Գուլյանի մահը սգացող Լիլիթ Գուլյանն ասել է լրագրողներին. «Եթե այս գործը չբացահայտվի, բոլորս վտանգի տակ ենք, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել ու տալ աճյունը: Ես եղբորս էլ չեմ վերադարձնի, բայց ուզում եմ, որ որեւէ մեկին այս վիշտը չկպչի, թող եղբայրս վերջինը լինի»: Մայիսի 12-ին Լեւոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին …
կարդալ ավելինՀարափոփոխ Երեւանից «փախցրած» գեղանկարչական փաստագրո՞ւմ է, թե՞ հեղինակի երազած քաղաքի պատկերացում օրերս «Ակումբ» սրճարանում բացված Մերի Ամիրխանյանի գեղանկարների ցուցահանդեսը, որ կոչվում է «Utopian Mapping»` «Ուտոպիական քարտեզագրում»: Փաստագրում է այնքանով, որ բոլոր աշխատանքները արված են լուսանկարներից. մի մասը ուղղակի լուսանկարների նեգատիվի ֆոտոշոպային գունավորումներ են, որոնցից մետաքսատպությամբ (շոլկոգրաֆիա) ստեղծվել են կտավները, մյուս մասը` լուսանկարներից արտանկարումներ, բայց ոչ …
կարդալ ավելինԵրբ լաթով փաթաթված մետաղե խողովակի առաջին հարվածը իջավ Զառայի գլխին, նա անսպասելիությունից գոռաց` Կարեն, ի՞նչ ես անում, հո չե՞ս գժվել: Երբ իջնում էին հաջորդ հարվածները, Զառան հատակին ընկած, արնաքամ լինելով ու ցավերի մեջ իր մեջ ուժ էր գտնում մտածելու` ինչպե՞ս կյանքը փրկի, եւ մահվանը չհանձնվելու կամքն ու մտքի հստակ աշխատանքն էլ փրկեցին նրան: Փետրվարի 18-ին …
կարդալ ավելինԵրեք գրախանութ հրաժարվել են վաճառել եւ հետ են վերադարձրել «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը «Առէջ» դիստրիբյուտորին այն բանից հետո, երբ ծանոթացել են նրա բովանդակությանը եւ 38-րդ էջում հայտնաբերել, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարով տեքստեր։ Երեւանի մյուս երկու գրախանութներին «Առէջը» չէր առաքել հանդեսը, քանի որ «Ինքնագրի» խմբագրությունը նախօրոք տեղեկացրել էր, որ նրանք նախկինում հրաժարվել էին վաճառել …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, որ ընդունվեց անցյալ շաբաթ, իրավապաշտպանները համարում են այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրականության խորացում: Այդ օրենքով մի շարք արտոնություններ են տրվում Առաքելական եկեղեցուն. պետական բյուջեով աջակցություն, իրավունք մասնակցելու եկեղեցու պատմություն առարկայի դպրոցական ծրագրերի մշակմանը, կրթական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները ԶԼՄ-ները պետք է …
կարդալ ավելինՖրանսիայում վերջերս հրատարակվեց «Փնտրվում է» (Avis de recherche) վերնագրով ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիա, որտեղ ընդգրկված են 20 հայաստանցի եւ սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ: Այս առիթով Ֆրանսիայում անթոլոգիայի հեղինակներից չորսը հոկտեմբերի 6-11-ը հանդիպումներ ունեցան մի քանի քաղաքներում ֆրանսիացի ընթերցողների հետ: Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության …
կարդալ ավելին