Ես կարծես թե շատ եմ ճամփորդել, բայց իմ կարծիքով` ակնհայտորեն ոչ բավականաչափ, բավ է նայեմ երկրագնդին եւ անթիվ-անհամար վայրերի բազմությանը, ուր ես երբեք չեմ եղել, որպեսզի իմ մեջ, կարոտաբաղձությանը հակադիր, խելահեղ ցանկություն ծագի, որի համար չկա անուն մեր լեզվում (ինչը, հավանաբար, իր պատճառներն ունի), եւ ինչը տվյալ պահին ես էլ չեմ կարող անվանել, որոշ ժամանակից …
կարդալ ավելինՄահից եւ ժամանակից ազատվելու համար բոլոր միջոցները լավ են, զենքի բոլոր տեսակները: Եթե ուղիղը կարճագույն ճանապարհն է երկու ճակատագրական եւ անխուսափելի կետերի միջեւ, այն երկարացնել կարող են շեղումները, եթե դրանք այնչափ բարդ, խճճված, հանգուցավոր, այնքան արագ են, որ ջնջում են իրենց հետքերը, «ինչ իմանաս, մեկ էլ տեսար` մահը մեզ եւ չգտնի, ժամանակը մոլորվի, եւ մենք …
կարդալ ավելինՍրտի տունը Վերջնականապես ես տեղափոխվեցի Հռոմ 1938 թվականի հունվարին: Գնացքից իջնելով եւ ոտք դնելով կառամատույց, ես առաջին իսկ րոպեներից հասկացա, որ Հռոմը, որի մասին ես երազում էի, ինձ չի հիասթափեցնի: Այդպես էլ պատահեց: Ես աշխատանքի ընդունվեցի թերթում: Տասնութ տարեկան էի: Իմ վաստակած փողը ոչ մի բանի չէր բավում: Ես ինձ կարող էի թույլ տալ մի …
կարդալ ավելինՔմայքներ եւ խեղումներ` այսպես է բնութագրում Գոմբրովիչն իր եւ Շուլցի ստեղծագործությունը անկողմնակալ օրագրում: Որից, ի թիվս այլ բաների, պարզվում է, որ Շուլցը Գոմբրովիչին շատ սիրել եւ գնահատել է, ինչպես եւ Գոմբրովիչը՝ նրան: Շուլցը ծնվել էր այն բանի համար, որ միշտ տանուլ տված լինի, եւ աշխարհը սիրահոժար դրանում աջակցում էր նրան: Լեհական գրականության շինության վրա, ասում …
կարդալ ավելինԲրունո Շուլցը մեծագույն գրողներից մեկն է, ով տիրապետում է աշխարհը արտասովոր եւ տարօրինակ կերպով բառերով պարուրելու շնորհին: Նրա երկրորդ եւ վերջին գրքում, ուր հուրհրատում են փոխաբերությունների կուտակումները, իսկ առարկաները, զրկվելով ծանրությունից, հօդս են սլանում, պատումը ավելի զարմանալի է թվում, քան առաջինում: Քաղաքի եւ հարազատ տան կախարդական աշխարհը, առկայծելով լուծվում է թվարկումների կառնավալային շքերթում, արձակ պատանեկան …
կարդալ ավելինԻրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի …
կարդալ ավելինՆոյեմբերի 30-ին Բելգրադում սրտամկանի ինֆարկտից վախճանվեց 80-ամյա սերբ հանրահայտ, բայց եւ իսկապես ուշագրավ եւ ծալքերով ու ենթատեքստերով հարուստ, բանաստեղծ, արձակագիր, գրականության պատմաբան եւ թարգմանիչ Միլորադ Պավիչը: Իր վերջին ելույթներից մեկում Պավիչն ասում էր. «Երբ հանկարծ զարթնում ես հանրահայտ, երկու տարբերակ կա, կամ ինֆարկտ է խփում, կամ քեզ համար վաղուց միեւնույն է: Ինձ համար միեւնույն էր: …
կարդալ ավելին«Եթե նույնիսկ պարզվի,- գրում է Նիկողայոս Մառը,- որեւէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման` բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինեն ձեւերը, որոնցով առասպելները եւ հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ …
կարդալ ավելինԱրձակագիր Բրիան Օ՚Նուալանն իր ստեղծագործական կյանքում կիրառում էր զանազան կեղծանուններ եւ տարանուններ կամ տարատեսակ դիմակներ: Եթե Դանիիլ Խարմսը ենթադրում էր. որ անփոփոխ անունը դժբախտություն է բերում, եւ նոր ազգանուն էր ընտրում դժբախտությունից եւ Խորհրդային երկրի մղձավանջից ազատվելու կամ փախչելու համար, ապա Բրիան Օ՚Նուալանն ուներ հեղինակի անհատականության կոտորակման իր մեկնակերպն ու բացատրությունը, որն ինչ-որ բանով հիշեցնում …
կարդալ ավելինԻնչպես ժամանակին գրում էր Դանիլո Կիշին նվիրված իր էսսեում սերբ գրող Ալեշ Դեբելյակը, Բալկանները ոչ միայն լեռնային թերակղզի է Եվրոպայի հարավ-արեւմուտքում, որը չունի բնական սահմաններ Արեւմտյան Եվրոպայի հետ, եւ կրում է մի անուն, որը նրան հարմարեցրել էր գերմանացի աշխարհագրագետ Ավգուստ Ցոյնեն`աշխարհագրական գիտության հիմնադիրներից մեկը, ով իր հերթին հետեւում էր թուրք քարտեզագրի նենգաձեւված գրառումներին: Ինչեւէ, վերջին …
կարդալ ավելինՎերջերս սենյակում պտտվելիս եւ մոտենալով գրամեքենային, մոտենալով, ինչպես շնիկը ծառին, ես դեմ առա քո էջերին: Եվ դրանց մեջ՝ նրանց, որոնք չգիտեի, հին օրերին, երբ առաջին անգամ կարդացի քո գրքերը, եւ էջ էջի ետեւից գրում էի, փնտրելով քեզ սիրով եւ հիացքով դյութված վայրերում: Պատկերացրու իմ զարմանքը (երկյուղով եւ կարոտով միախառնված, այն ամենի հանդեպ, ինչը մեզ բաժանում …
կարդալ ավելինԱհա թե ինչ է գրում «Թարգմանչի խնդիրը» հոդվածում Վալտեր Բենիամինը. «Թարգմանությունները, որ շատ ավելին են, քան բովանդակության մատուցումը, լույս աշխարհ են գալիս հենց այն ժամանակ, երբ իր ժամանակը գերազանցած ստեղծագործությունը հասնում է փառքի շրջանին: Վատ թարգմանիչների պնդմանը հակառակ, այդպիսի թարգմանությունները չեն ծառայում ստեղծագործությանը, այլ ավելի շուտ իրենց գոյությամբ նրան են պարտական: Բնագրի կյանքն ամեն անգամ …
կարդալ ավելինՇատ նովելներ կան, որոնցում ես նկարագրում եմ իմ մանկությունը, սակայն դրանցից սոսկ քչերն են գրված այնպես, որ ասես թե դրանք մանկան զգացողություններ են: Այդ առումով նոր մոտեցում է առաջարկում Ջեյմս Ջոյսը: Համենայն դեպս, Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակումը» գրված է այնպես, ինչպես տեղի ունեցածն ընկալում է երեխան: Կամ, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, թե թեկուզ …
կարդալ ավելինԳորան Պետրովիչը նման չէ մարդու, ով ծնվել է 1961 թվականին Կրալեւում, փոքրիկ սերբական քաղաքում, որ խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Առավել եւս, նա նման չէ նրան, ով այնտեղ ավարտել է դպրոցը: Գորան Պետրովիչն այնպես չի գրում, ինչպես կգրեր այն մարդը, ով աշխատում է տեղի վագոնաշինական գործարանում: Նա նման չէ նրան, ով գրում է …
կարդալ ավելինՆորիցնոր, ինչպես եւ Դոստոեւսկու դեպքում, այդ վերաբերմունքն առ լեզու առավել հարիր է բանաստեղծին, քան վիպաgրին: Եվ իրոք, Պլատոնովը, ինչպես եւ Դոստոեւսկին, բանաստեղծություն էր գրում: Սակայն եթե կապիտան Լեբյադկինի ուտիճի մասին բանաստեղծությունների համար («Դեւերում») Դոստոեւսկուն կարելի է համարել աբսուրդի առաջին գրողը, ապա պլատոնովյան բանաստեղծությունները պանթեոնում նրան տեղ չհատկացրին: Բայց փոխարենը, «Գուբի» այն դրվագը, երբ արջ-ուռնավորը գյուղական …
կարդալ ավելինԱլբերտ Շվայցերը Բախի մասին իր գրքում կոմպոզիտորների, գրողների, նկարիչների երկու տեսակ է զանազանում: Առաջին գեղարվեստական տեսակին նա դասում է այն կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունն անմիջականորեն կարծես թե կապված չէ նրանց անձնական կյանքին: Այդպիսին էր Բախը: Ժամանակակից կոմպոզիտորներից կարելի է հիշել Վեբերին: Երկրորդ տեսակին է նա դասում կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունն այնքան սերտորեն է կապված նրանց անձնական կյանքին, …
կարդալ ավելինԵս պնդում եմ, որ ներկայումս ձեւավորվում է մի ճշմարիտ արդի առասպելաբանություն, եւ հենց Ջորջիո դե Կիրիկոյին է վիճակված դառնալ այդ առասպելաբանությունը հավերժացնող արվեստագետը: Աստված յուր պատկերով է արարել մարդուն, մարդն էլ իր հերթին արձաններ եւ մարդապատկերներ է ստեղծում: Այս հրաշագործ արվեստագետի միակ մտահոգությունն է՝ «շունչ պարգեւել» ամենասովորական կոճղին կամ ճյուղին` այն հարմարեցնելով այս կամ այն …
կարդալ ավելինՄարմնավորումների շարանըգ Նրա, ով զրկված է մարմնից, ով տեղ է փնտրում, որպեսզի բառ արտաբերի, ավատարների (Avatara-«էջք»-հնդկական առասպելաբանության մեջ աստվածության էջքը երկիր, նրա փոխակերպումը մահկանացու էության «աշխարհի փրկության» համար) շղթան միեւնույն անողոքությամբ տանում է Բելակվային դեռեւս անվստահ դեգերումների, «Ավելի շատ հաչում է, քան կծումից» մինչեւ անշարժ գլուխները, կամ արդեն միայն բերանները, որ խոսում են սափորի միջից …
կարդալ ավելինԱրվեստը` փորձ է արտահայտելու այն, ինչը չի ասվել, հասնել կուսական մայրցամաքին, դա ծայրակետն է, ուր հոգին հարաբերվում է Անհայտին եւ Անանվանելիին:Վիտոլդ Գոմբրովիչ Առանց նրա ես աղքատ կլինեի, իսկ նրա կողքին ինձ դժվար է ինքզինքս լինել:Սլավոմիր Մրոժեկ 20-րդ դարը հաստատում է Գոմբրովիչի ճշմարտացիությունը: Ոչինչ այնպես չի ճնշում, ինչպես մարդկանց ինքնախաբեությունը, որոնց թվում է, որ տրվելով հոտայնության …
կարդալ ավելինՊորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյին հաճախ համարում են «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչներից մեկը եւ համեմատում են հայտնի լատինաամերիկացիների` Բորխեսի, Կորտասարի, Ֆելիսբերտո Էրնանդեսի, Կարլոս Ֆուենտեսի, Մարկեսի եւ այլոց հետ: Այդ զուգահեռներից Սարամագոն, սակայն, հրաժարվում է (շատ բարձր գնահատելով բոլոր նշված գրողներին)՝ պնդելով, որ անձամբ իրեն ամենից շատ տպավորում են Սերվանտեսն ու Գոգոլը: 1998 թվականին Ժոզե Սարամագոն արժանացավ Նոբելյան …
կարդալ ավելին