Ես կարծես թե շատ եմ ճամփորդել, բայց իմ կարծիքով` ակնհայտորեն ոչ բավականաչափ, բավ է նայեմ երկրագնդին եւ անթիվ-անհամար վայրերի բազմությանը, ուր ես երբեք չեմ եղել, որպեսզի իմ մեջ, կարոտաբաղձությանը հակադիր, խելահեղ ցանկություն ծագի, որի համար չկա անուն մեր լեզվում (ինչը, հավանաբար, իր պատճառներն ունի), եւ ինչը տվյալ պահին ես էլ չեմ կարող անվանել, որոշ ժամանակից ի վեր ես ավելի քիչ եմ ճամփորդում, ես, թվում է, իմաստնանում եմ, ծանր է, զանազան բարդություններ են ծագում, ինձ, բնականաբար, հարկ է իմանալ, որ բոլոր մտերիմներս լավ են, որ մարդիկ աճում են, իրերը կուտակվում են, եւ դրանք պետք է դասավորել, բայց հատկապես ես հին ճամփորդությունները մարսելու պահանջ եմ զգում, ես դեռ լիովին ու վերջնականապես չեմ վերադարձել եւ երբեք այնտեղից չեմ վերադառնա, ինձ համար կարեւոր է գրի միջոցով դրանց հետ modus Vivendi գտնելը, մինչ նորից իսկապես գնալը, այսպիսով, ճամփորդելու համար, ես ավելի քիչ եմ ճամփորդում:
Բայց ես գրում եմ եւ այդ պատճառով միշտ զգացել եմ, թե որքան սերտ է կապը իմ ճամփորդության եւ այն բանի միջեւ, ինչը ես գրում եմ, ես ճամփորդում եմ, որպեսզի գրեմ, բայց ոչ միայն այն բանի համար, որպեսզի սյուժեներ, թեմաներ կամ նյութեր գտնեմ, ինչպես նրանք, որ գնում են Պերու կամ Չինաստան, որպեսզի այնտեղից դասախոսություններ եւ թերթի հոդվածներ բերեն (ես էլ եմ դրանով զբաղվում, բայց մինչեւ այժմ, ավաղ, այդ երկու երկրներում չեմ եղել, ոչինչ, մեկ էլ տեսար` հաջորդ անգամ), այլ այն բանի համար, որ ճամփորդելը, համենայն դեպս որոշակի կերպով, ինձ համար նշանակում է` գրել (եւ ամենից առաջ կարդալ), իսկ գրել` կնշանակի` ճամփորդել:
Ընթերցանությունը` որպես ճամփորդություն
1. Հեռացում
Եկեք մտնենք Փարիզի մետրոն (Մոսկվայինը, Տոկիոյինը, Նյու Յորքինը նույնպես հարմար են գալիս): Նայեք լարված, գոց, հոգնությունից ու հոգսերից գորշացած դեմքերին: Նրանք շուրջը ոչինչ չեն ուզում տեսնել եւ միմյանց նկատել, նրանց հայացքը մշտապես մի առարկայից դեպի մյուսն է թռչում, իսկ եթե ինչ-որ մանրամասնի վրա կանգ էլ է առնում` թիկնոցի կոճակի կամ վագոնի դռան բռնակի, ապա կառչում է դրանից, ինչպես փրկօղակից: Նրանք շարունակ փակում են կոպերը, մտածում են չափազանց նեղ կացարանի մասին, հաճախ թաքնվում են թերթի ետեւում, որից ինչ-որ տեղեկատվություն կամ հետաքրքրական պատմություն են կլլում: Բայց ահա նրանցից մեկը գիրք է կարդում: Նրա հայացքը գամված է դրան, նա դանդաղ թերթում է հատորը, տող առ տող, էջ առ էջ աչքի անցկացնելով: Նա ժպտում է, շողում է լարված ուշադրությամբ: Նա ելք է գտել եւ ինչ-որ տեղ այլ վայրում է, մշուշոտ Լոնդոնում, Վայրի Արեւմուտքի սարահարթում, միջնադարյան թավուտներում կամ նույնիսկ ձայնամեկուսիչ սենյակում` «գրողական» լաբորատորիայում:
Այն, որ ճամփորդությունը սկսվում է, եթե նույնիսկ ստեղծագործությունը, համենայն դեպս առաջին հայացքից, պատմություն չէ ճամփորդության մասին, բացատրվում է երկու պատճառներով.
Սկզբում տեղի է ունենում տեղից տեղ հայացքի շարժումը տարբեր երթուղիներով, բավական հաճախ, ճիշտ է, ոչ միշտ, ելակետից մինչեւ վերջնակետ կոպիտ շարժման հանգեցվող (ինչը որ կարող է լինել գլխի պտտվող շարժումը, երբ հարկ է կարդալ Սուրբ Մարկոսի գմբեթներից մեկի վերնամասի մակագրությունը), եւ ողջ մարմնի շարժումը ուղեցույցի տողին կամ երկաթուղային ուղեցույցին հետեւելիս` Ֆոնտենբլո, Սանս, Դիժոն, Լիոն` ես կարող եմ դա կարդալ գնացքից` կանգառից կանգառ, եւ բառերը կբաժանվեն կիլոմետրերով: Իսկ այնուհետեւ այդտեղ հնարավոր են ելքը, փախուստը, նահանջը, պատուհան-էջի միջով ես հայտնվում եմ այլ վայրում, թող որ գրողի սենյակում, նրա էջում (սակայն վատն է այն կախարդը, ով կարողանում է մեզ փոխադրել միայն այնտեղ, եւ ընդհանրապես բանի պետք չէ նա, ով բնավ դա չի կարողանում):
Այդպիսի ճամփորդության փուլերը չափազանց հաճախ են պարուրվում գաղտնիքով, եւ ուղղահայաց են մյուսին եւ այլոց: Անհամբերությունից տոչորվելով, մենք ուզում ենք միեւնույն պահին հայտնվել Չիկագոյում, Մեքսիկայում, Բրոսեդիանի անտառում, մեզ բացարձակապես չեն մտահոգում մեր փոխադրումն ապահովող միջանկյալ փուլերը` գրարտադրությունը, հեղինակի աշխատանքը, նրա մտահղացումներն ու վերջնական արդյունքը: Մենք մեկեն թռչում-հայտնվում ենք եզրագծում:
2. Ճերմակության առասպելաբանությունը
Վիրավորող, ճնշող, չարկամ, աղոտ առօրեականությունից վերանցման հնարավորությունը ընթերցումը վերածում է ինչ-որ մաքրման ծիսակատարության, ինչը հաճախ ուղեկցվում է պատշաճ ծեսով: Այսպես է պարզվում դերն այն բանի, ինչը կարելի էր ճերմակ հանդերձանք անվանել: Մենք անտարբեր չենք այն բանին, որ թուղթը ճերմակ է, որքան ավելի սպիտակ, այնքան լավ, եւ սյուրռեալիստների ամենաշատ հունից հանող հայտնագործություններից մեկը տպագրությունն էր գունավոր թղթի վրա (նրանք խորամանկորեն աչքով արեցին մեր մանկությանը եւ Փոքր Լարուսի վարդագույն էջերին): Այն, ինչ մեզ տալիս է գիրքը, այն բանից հետո, երբ էջն արդեն ետեւում է, հառնում է մեր առջեւ, ասես ճերմակով ներթափանցված, օծված: Երբեմն հրաժարումն աշխարհից, ինչպիսին որ նա կա, եւ շվարմունքը դժվարություններից, որ առաջ են գալիս դրա փոփոխությունների ժամանակ, այնքան են թեւաթափ անում, որ ընթերցողը գերադասում է հպվել այդ ճերմակությանը եւ վերջապես հանգստություն ձեռք բերել: Այն, ինչ հայտնվում է այդ նշանների շնորհիվ, կհամարվի սոսկ առիթ այն բանի համար, որպեսզի հորդա ճերմակ լույսի հոսքը, իսկ իրենք նշաններ, իրականության կետը, դրոշմն է անմեղության վրա, հեքիէի կամ թանաքի մեջ կեղտոտված մատը, պետք է ինքնակործանվեն, ջնջեն իրենցն այնքան, որքան մենք ընթերցում ենք նրանց: Համանման այն բանին, ինչպես դեդեկտիվում թվով երկրորդ սպանությունը, հանցագործինը` քննիչի օգնությամբ, ջնջում է առաջինը, «ճերմակության առասպելաբանության մեջ, բազմաբառ, ասես անընդհատ լվացքի մեքենայի մեջ պտտվող, երկրորդ տողն ասես ջնջում է առաջինը եւ մեզ նետում է անտեսանելի օվկիանոսը` «Սնարքի որսի» տիտղոսաթերթը:
Եվ ճիշտ այնպես, ինչպես տեքստը ծնվում է, ստեղծվելով ինքն իրենից այլ ինչ-որ բան, այն քայքայվում է նույնպես ինչ-որ բան քայքայելով:
Ճամփորդությունը` որպես ընթերցանություն
1. Ընթերցող-ճանապարհորդը
Ճանապարհային նոթերը կատարում եւ ցուցադրում են երկակի ճամփորդությունը, ինչպիսին է ցանկացած ընթերցանություն, դրանք ասես տանում են իրենց հետ ուղղահայաց հետագիծը, որպեսզի ընթերցողին տեղափոխեն, նրան իր մտատեղից շարժեն եւ, ի վերջո, փոխեն նրա դիրքը:
Ահա թե ինչու, մնացյալ բաներից զատ, մեր ժամանակակիցներն այդքան սիրում են ճանապարհին կարդալ, շատ քչերն են հասցնում կարդալ ինչ-որ այլ տեղ, ոչ մետրոյում, գնացքում կամ ինքնաթիռում: Փոխվող դիրքը հնարավորություն է տալիս հարկ եղած տարածությամբ հեռանալու ամենօրյա պարտականություններից, իսկ այն բանի տեղաշարժը, որ ես տեսնում եմ լուսանցույցը կամ պատուհանը, նպաստում է պատմվածքի եւ հենց ընթերցանության շարժմանը:
Ընթերցանության ժամանակ այդ երկու հիմնական ճամփորդություններին կարող են հավելվել համենայն դեպս եւս երեքը.
Ընթերցողի ճամփորդությունը տրանսպորտում, որը նրան այնպիսի ժամանցի հնարավորություն է տալիս, որը ցանկության դեպքում երկատվում է, երկու գլուխների միջեւ, ես կարող եմ մի կուպեից մյուսն անցնել արդեն վաղուց մեկնած գնացքի մեջ, քանզի ամենայն անշարժություն երկրի երեսին միշտ հարաբերական է` բավ է փոքր-ինչ ընդլայնել համաձայնեցումների համակարգը, որպեսզի մենք սկսենք տեղաշարժվել այլ լուսատուների հանդեպ, բավական է համադրել ժամանակն ու տարածությունը, ինչը եւ տեղի է ունենում ցանկացած ճամփորդության ժամանակ, որպեսզի հանգենք ավանդական եւ անսպառ փոխաբերության, երբ մարդու կյանքն ու ողջ պատմությունը նմանեցվում է ծնունդից առ մահ տանող ճամփորդության։
Հեղինակի ճամփորդությունը անկախ թղթի վրա գրչի շարժումից, քանզի նա կարող է գրել տեղաշարժվելով, ասենք, երբ ճամփորդական օրագիր է գրում:
Հենց պատումի ճամփորդությունը գործող անձանցով կամ առանց նրանց (այն կարող է ներկայացվել որպես բնանկարների կամ կցկտուր գրառումների հավաքածու), հեղինակի բոլոր հնարավոր երկատումներով (կամ հեղինակների` ճամփորդող քննադատը, որ պատմում է ճամփորդող գրողի մասին), պերսոնաժի կամ պերսոնաժների պատմողների փոխադարձ վերադրումներով եւ կեղծանունների փոքրիշատե հաճախակի փոփոխությամբ, երբ հենց իրենք են կարդում ճամփորդական նոթերը, եւ այդպես շարունակ:
Եթե ուղղահայաց ճամփորդությունների միջեւ կա դրանք կապող ինչ-որ բան, եթե ընթերցանության տեղափոխումը առ նկարագրվող վայրը պայմանավորում է վերջինիս շարժումները կամ գլորվում է նրա ետեւից, տեղից շարժելով ընթերցողին, եւ նորոգում է նրա համար աշխարհը, ապա շարադրվող ճամփորդության ֆորման անբաժան է դառնում շարադրման ֆորմայից, թողած ազդեցությունից, իր վերափոխող ուժից: Տարատեսակ ճամփորդությունների հետազոտությունը մեզ նոր բանալի է տալիս առ գոյություն ունեցող գրական ժանրերի սահմանազատումը, ինչը որ դեմ է առնում գրքի եւ գրչության ֆիզիկական բնույթին:
2. Պարզագույն դատողություններ դյուրակիր իտերոլոգիայի մասին
Ես առաջարկում եմ ներմուծել նոր գիտություն (վերջին ժամանակներս դրանք սնկի պես բազմանում են, եւ աճում են բոլոր սորբոնների արմատների մոտ` հավաքելու պահին դրանցից ոմանք կարելի կլինի օգտագործել), որ սերտ կապված կլինի գրականությանը, գիտություն մարդկային տեղափոխումների մասին: Ես հազիվ թե կարողանամ հայր-հիմնադիր դառնալ, բայց նրան, ով դրանով կզբաղվի, շարադրում եմ որոշ ներածական ցաքուցրիվ մտքեր:
«Ճամփորդություն» բառը, որ միլիոն անգամ կրկնվել է գովազդային վահանակների վրա, իսկական գայթակղություն է: Այն մեզ հրավիրում է տուրիստական բյուրո: Բայց այստեղ նրա նշանակությունը էականորեն նեղանում է: Մեր մեջ տպավորություն է ստեղծվում, թե կա միայն ճամփորդության մի տեսակ` դեպի «այնտեղ», եւ ետ: Հաշվի առնելով ճամփորդության հիմնական փոխաբերական գործառնությունը, այն ամենը, ինչ վերաբերում է ընթերցանությանը եւ համապատասխանաբար, գրին, եւ կնշանակի, եւ մեր` իրականության ճանաչմանը եւ մեր ազդեցությանը դրա վրա, համանման գայթակղությունը երեւի թե կազատագրի առասպելաբանական ուժերը, առավել եւս` կցկտուր, որքան մենք քիչ ենք դրա վրա ուշադրություն դարձնում, սակայն հաճախ մարդկային տեղաշարժերը տեղի են ունենում միայն «այնտեղ», իսկ եթե մեզ մոտ նշագծված թաղամասերում երկաթուղային «միակողմանի» հասկացությունը ենթադրում է մեկնման եւ ժամանման կետը, ճամփորդության ավարտը կամ վերջին կանգառը, որ անհրաժեշտ են մեզ այն բանի համար, որ մեր վարչությունը մեզ պարտավորեցնում է անձնագրում գրանցված մշտական բնակավայր եւ հասցե ունենալ, ապա այդպիսի մակագրումը գոյություն ուներ ոչ միշտ, իսկ որոշ տեղերում դա ընդհանրապես չկա:
3. Տեղաշարժեր առանց որոշակի սահմանների` ճամփորդություն, քոչվորություն
Գալ (եւ հատկապես ոչ մի տեղից), գնալ (եւ հատկապես ոչ մի տեղ), ամեն ինչ ունենալ ձեռքի տակ, վրան դնել կամ քողտիկ կառուցել եւ հեռանալ, ձեր ետեւում ոչինչ չթողնելով:
Այս կերպ անցած տարածությունը, եթե նույնիսկ այն դեմ չի առնում որեւէ արտաքին արգելքի կամ օտար տիրության, ուր կարելի է մտնել միայն որոշակի պայմանների առկայության դեպքում, ինչպես Հռոմեական կայսրությունն էր սահմանները կարգում, որպեսզի պաշտպանվի ճամփորդող բարբարոսներից, կարող է կառուցվել ոչ պակաս հաջող, քան ցանկացած այլ մի բան, ինչպես, ասենք, ընթերցանության տարածությունը: Որսորդ-ժողովուրդները գնում են կենդանու ետեւից նրա հետքերով, կարդում են նրան մատնող նիշերն ու նշանները: Հոտաղ-ժողովուրդները նշում են բուսականության նշանները, տարվա եղանակները, որպեսզի ժամանակին մի արոտավայրից մյուսն անցնեն: Շատ արագ այն շրջանները, ուր արածում են հոտերը, սահմանազատվում են, համենայն դեպս, որոշ ժամանակով, հարկ է կարողանալ կարդալ ինչ-որ ցեղի կամ տոհմի լարված ներկայության նշանները: Առավել կարեւոր են դառնում սահմանային ուղենիշերը: Տարեցտարի հոտը նոր արոտավայր քշելու ժամանակ կամենում ես վերադառնալ առ նույն ծառերը, դաշտերը, ստվերոտ զովությանը կամ ջուրը (Ռուսոն նշում էր ակնաղբյուրների նշանակությունը «Լեզուների ծագման մասին» ակնարկում): Այդ պահից բնանկարից առանձնացնում են ճանաչելի վայրերը եւ բնական հուշարձանները, որոնց անուն են տալիս, լուսաբանում եւ հիշատակում են պատմություններում, երկիրը էջ է դառնում, եւ դրա վրա հետքեր են թողնում: Ճամփորդությունը նշվում է մնայուն նշաններով, մակագրություններով:
Մահը կտրուկ ընդհատում է ճամփորդությունը: Մարդու ճանապարհորդությանը վերջ է տրվում: Ծնունդը, ընդհակառակը, կատարվում է շարժման մեջ, երեխան տեղաշարժվում է մոր արգանդում, եւ նրա հետ, ծնվում է, ուր պատահի: Նա, ով մահանում է, մնում է տեղում (եթե նույնիսկ նրան փոշիացնում են կամ էլ մասունքները ինչ-որ տեղ են տանում, նրա ճանապարհը հենց այնտեղ էլ ավարտվում է):
Ահա թե ինչու գերեզմանը` յուրահատուկ ուղենշան է: Ընդհուպ մինչեւ այսօր թաղումը եւ հուշարձանը մեզ համար համազոր են: Թաղումից հետո ճամփորդը դառնում է ծառ, ընձյուղ` նշան: Գրի եւ մահվան կապը ձգվում է պատմության խորքերից: Իսկ քաղաքները կհիմնվեն զոհաբերվածների վրա:
Եվ նույնիսկ ավստրալիացի նախաբնիկի համար տեղաշարժվել այն բանով, ինչը մեզ անապատ է թվում, կնշանակի` տեղաշարժվել սեփական պատմությամբ:
4. Տեղաշարժում` արմատավորվելու որոշակի նպատակով, ելք
Համանման բազմադարյան գիրը հետզհետե անապատը վերածում է տեքստի, նշաններով ու հետքերով ծածկված հոծ բանվածքի: Մի շարք պատճառներով ճամփորդները մի նշված շրջանից մյուսն են փախչում, դեռեւս կուսական, համենայն դեպս` իրենց կողմից, տեղի է ունենում գաղթ, որը հնարավոր է կանգնեցնել բնական կամ քաղաքական խոչընդոտներով` աշխարհի ափով կամ կայսրության սահմաններով, սակայն դրա հետ մեկտեղ` մշակութային բանվածքը երբեմն այնքան ամուր եւ հոծ է դառնում, որ հարկ է նշել նրա սահմանները, ավելի լավ է խնամել գերեզմանները, եւ այնժամ մենք գործ ունենք արմատավորման հետ` աննպատակ ճամփորդությունից հետո ճանապարհը, միեւնույն է, ինչ-որ տեղ դուրս է բերում, հատկապես կտրուկ է դա տեղի ունենում, երբ ճամփորդող քաղաքակրթությունը շփման մեջ է մտնում, արդեն վաղուց ամրագրված, ուրիշի հետ, որի բացառիկ, տպավորող հուշարձանները, որոնց կողքով անհնար է անտարբեր անցնել, ավտոմատորեն համարվում են առաջինի սեփականությունը:
Արմատավորումը կարող է իրականանալ լոկ մասնակիորեն, այդժամ «հաստատուն վայրերի», քաղաքների, հուշարձանների, եւ շատ ավելի նվազ որոշակի գյուղական տեղանքի միջեւ բախում է առաջանում: Ոչ շատ վաղուց բազում եվրոպական երկրներում տեղափոխումը քաղաք նշանակում էր` ինչ-որ ուղեւորությունից անցում առ արմատավորում, ինչը որ շարունակվում է մինչեւ այսօր Աֆրիկայի որոշ շրջաններում:
Եթե թափառաշրջիկ քաղաքակրթություններում մարդկային ուղու ընդհատումը համազոր է մահվանը, ապա արմատավորումը ողջ ժողովրդով, եթե նույնիսկ դրա հաշվին տնտեսական հեղինակություն է ձեռք բերվում, որը համեմատելի չէ նախկինում հայտնի որեւէ բանի հետ, եւ ձեւավորվում է շատ ավելի հաստատուն եւ նպատակահարմար լեզու, ինչ-որ իմաստով միշտ ապրվում է որպես մահ` հաղթահարված, ճոխ, ինչպես հանդերձյալ կյանքի ինչ-որ նմանություն: Մեզանից յուրաքանչյուրի մեջ խորը կամ ոչ այնքան թաքնված է կարոտն առ թափառումը: Մի կողմից` ամենայն ինչի ծարավի երեխան, որ ապրում է մեր մեջ, վախենում է տեքստից, որն առաջիկայում հարկ է սովորել, իսկ մյուս կողմից` ճամփորդության ելնելը նշանակում է` վերածնվել:
Եվ ընդհակառակը, արմատներ նետած ժողովուրդը կարող է քշվել բնավորված տեղից ինչ-որ ներխուժման, բնական տարերային աղետի պատճառով: Նա իր հետ վերցնում է այն ամենը, ինչ կա, նա դատարկված է, կործանված, կորցրել է երբեւէ «տուն» դառնալու հույսը: Դա ելք է: Նախկինում գոյություն ունեցող լեզուն, տեղանքի մանրակրկիտ իմացությունն այլեւս ոչ մեկին պետք չէ, ահա այդժամ զարթնում է աներեւակայելի կարոտաբաղձանքը: Սկսվում է ավետյաց երկրի, արմատներ նետելու այլ հնարավորության որոնումը:
Քանի դեռ չի վերացել վերադառնալու վերջին հնարավորությունը, մնում է զգացողությունը, որ ինչ-որ տեղ գործածվում է կորսված լեզուն, դա հղում է համարվում եւ պայմաններից մեկը, որ դրդում է բանաստեղծական ստեղծագործության, ինչը նշանակում է` այդ լեզուն պահպանելու անհրաժեշտությունը, այն վերածնելն ու նորոգելը:
5. Տեղաշարժումը երկու որոշակի սահմաններով` փոխադրում, տարագրություն
Կարելի է արմատներ նետել, բայց մեկ էլ լքել որոշակի վայրը` հանուն համանման այլ մեկի, հետդ վերցնելով եղած-չեղածը եւ հրաժեշտ տալով հին կացարանիդ: Վերադարձ չկա: Հին տեղում կբնավորվի այլ մեկը եւ սովորաբար նրա հետ որեւէ կապ չի զգացվում: Դա փոխադրում է: Գալու վերջնական վայրը հայտնի է` տեղը նայել եւ ընտրել են: Բայց երբեմն այն աղոտ է տեսնվում` երբ մարդիկ տարագրվում են, հայտնի է, որ ուղին ընկած է դեպի Ամերիկա կամ Ավստրալիա, տեղեկությունները հավաքված են, թղթերը պատրաստ են, բայց ընտրված երկրի մասին քիչ բան է հայտնի, ձեզ հետ ինչ-որ բաներ եք վերցնում, պարզ է, որ ինչ-որ տեղ հարկ կլինի հիմնվել, բայց ճշգրիտ որտեղ` պարզ չէ:
Այդպիսի նախօրոք գծված նպատակը գրավիչ է, ցանկալի, այն նշաններ է ծնում: Այդպես քաղաքը զավթում է գյուղը, եթե նույնիսկ գյուղական բնակչությունն ինչպես հարկն է արմատավորված է, ընդհուպ մինչեւ հպատակումը, մինչեւ հողին պատկանելը, որ օգտագործվում է հերկված ակոսներով կամ հողամասերով, հանց գրված տողեր: Եվ ճիշտ այդպես տարագրյալի համար հորիզոնից առկայծում են Էլդորադոյի կրակները:
6. Տեղաշարժը անդ եւ ետ կետերով
Այստեղ գալու կետը համապատասխանում է մեկնակետին: Արմատները ճշմարտապես են նետված: Եթե գնում էլ են, ապա թողնում են ունեցվածքը, կապերը, թողնում են իրենց իրավունքները: Ի սկզբանե պայման կա, որ վերադառնալու են:
Եթե մի պահ պատկերացնենք այդպիսի վայրի գոյությունը, ուր պետք են արմատներ, այդպիսի գրանցման վայր, ապա կոնկրետ երկրաչափական ֆիգուրից անկախ, որը արվում է շարժման ժամանակ եւ ծնվում են աշխարհագրական քարտեզի վրա, կարելի է առանձնացնել ուղղագիծ եւ շրջանաձեւ ճամփորդությունները:
Ուղղագիծը` երբ ետդարձի ճանապարհը ճշգրիտ կրկնում է ճանապարհն այնտեղ:
Շրջանաձեւը` երբ կամենալով տեսնել ամենայն ինչ շուրջը որքան հնարավոր է շատ, ետդարձի ճամփին այլ ճանապարհ է ընտրվում: Վերջինս սովորաբար բաժանում են փուլերի, ի տարբերություն առաջինի` փութանակի, միջանկյալ կանգառին եւ իր կացարանին միտված:
7. Գործերը, արձակուրդները
Ուղղագիծ ճամփորդությունը մաքուր տեսքով` գործնական ճամփորդությունն է: Ոչինչ չի շեղում: Ոչ ոք ճանապարհի վրա ուշք չի դարձնում: Որքան շուտ տեղում լինենք, այնքան լավ` ավելի շուտ կվերադառնանք: Սակայն սովորաբար դա սքողվում է «արձակուրդով»` ճամփորդությամբ, բացվող ժամանակով, հաճախ կացարանին համազոր, որ ձեզ է տրամադրվում մետրոյի վագոնում ընթերցվող գրքով: Բավ է հետազոտել արձակուրդային ճամփորդությունների գովազդը, որպեսզի հասկանաք, թե ինչ հմտորեն է այնտեղ կիրառվում էջի առասպելաբանական ճերմակությունը` դա կամ լողափ է, կամ ձյունածածկ հարթավայր: Դեն նետեք ձեր հոգսերի բեռը: Շուտ գնացեք:
Այդպիսի արձակուրդների ժամանակ ճամփորդությունը կարող է դառնալ թատրոն: Պատկերվում է մի այլ ճամփորդություն, մենք կարծես թե փոխադրվում ենք, ինչ-որ տեղ ժամանակավոր կանգ ենք առնում, փնտրում ենք, թե որտեղ ապրենք, խաղում ենք, թե իբր տարագրվում ենք, դեգերում ենք, այդժամ մենք ճամբար ենք սարքում, բաց երկնքի տակ վրան ենք խփում, որոշ ժամանակով զրկվում ենք կոնկրետ բնակության վայրից: Սովորաբար մենք կրկնվող ելընթաց ենք սկսում (գնացքով գնում ենք դեպի այսինչ կայարանը, քանի որ չափազանց բարդ է ուղիղ տնից ճամփորդության ելնելը) եւ կրկնվող եզրագիծը (ուր ուղեւորվում ենք «համարյա ցպահանջ»), իսկ հենց հեռավորության վրա մենք թափառում ենք, օգտվելով ինչ-որ կողմնորոշիչներից, փորձում ենք դարձյալ ընկղմվել բնության նշանների ընթերցանության մեջ: Թաղվելով նախածին թափառման մեջ` մենք մեր միջից արտաքսում ենք ելքի վախը:
8. Արտասահմանը
Ժամանելով նոր վայր, իսկ դա ամենից շատ վերաբերում է արտասահման գնալուն, ուր այլ լեզվով են խոսում, արձակուրդի ազատ կարգաբերման ժամանակ ես պիտի դարձյալ կարդալ սովորեմ: Եվ ժեստերը միանգամայն այլ կլինեն, եւ եղանակները, եւ օրենքները, եւ ճանապարհային երթեւեկության կանոնները: Ես վերծանում եմ աֆիշները, թերթերի վերնագրերը, փողոցների անվանատախտակները, նույնիսկ, եթե գրված են անհավանական դիմադրություն ցուցաբերող լեզվով (Չինաստան կամ Ճապոնիա): Իմ ժամանակավոր կացարանը, իմ հարմարվողականությունը, հանգիստը, հետաքրքրասիրությունը մեծ մասամբ կախված կլինեն իմ ընթերցելու ընդունակությունից: Իմ վարքն ու սեփական լեզուն, այսպիսով, կնորոգվի, դրանում կհայտնաբերվեն անկյուններ, որոնց մասին ես նույնիսկ չէի կասկածում, հենց որ ես գնամ, իմ հայրենիքը նույնքան գայթակղիչ կլինի, ինչպիսին էր ինձ համար իմ երազանքի երկիրը: Ես անրջում էի Վենետիկի մասին, եւ Վենետիկը սնում է իմ անուրջները Փարիզի, Նեվերի, Մաբեժի մասին, լուսաբանելով իրենով:
Դե, իհարկե, տարբեր վայրեր` տարբեր ուժ ունեն, նրանց ընթերցումը կարող է ծանր լինել, գրավիչ կամ ոչ այնքան, ուսանելի կամ ոչ այնքան, միմյանց եւ բնակավայրի հանդեպ, ուր մենք վերադառնում ենք, նրանք տարբեր համակարգեր են կազմավորում: Եվ այդժամ արձակուրդը ձեւավորվում է տուրի եւ տուրիզմի:
9. Վերադարձ հայրենիք
Հիմնական ռոմանտիկական թեման` դա վերջնական վերադարձը չէ, այլ դրա հակադրությունը: Ինքնին հասկանալի է, որ երիտասարդը, ով իր գյուղից Փարիզ է գնացել, քաղաքն իր բնակավայրն է համարում: Նա ուզում է վերադառնալ այնտեղ: Նա այնտեղ է թողել իր ունեցվածքն ու իրավունքները: Նա հայտարարում է, որ Փարիզին է պատկանում: Բայց մի օր նա ուղեւորվում է ինքն իրեն որոնելու, դեպի հին լքված գյուղը` անճանաչելի, թաքուցյալ, լքված, ի դեպ, հաճախ վերադարձն առ հայրենի հող տեղի է ունենում պատահաբար, ճակատագրի բերմամբ, գործնական ուղեւորության կամ նրբակիրթ զբոսանքի ժամանակ, նա ընկնում է իր անցյալը, եւ ամեն բան նրա մեջ շրջվում է, ինչ-որ պատ է քանդվում: Նա արցունքներով է ողողվում եւ վերադառնում է մայրաքաղաք` որպես այլ մարդ:
Տարագրության մեջ կարող է ծնվել հայրենի երկրի այնքան ուժգին չընդունում, որ ոչ միայն այդ մարդու համար դժվար կլինի այնտեղ վերադառնալը, այլ եւ նրա երեխաները եւ թոռներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ոչ մեկը չիմանա, որ իրենք եկվորներ են` Իտալիայից, Լեհաստանից կամ Իռլանդիայից, եւ ազգանունները փոխում են: Այսպես կոչված, «երրորդ սերնդի» համանման երեւույթը լավ ուսումնասիրված է Միացյալ Նահանգներում: Միայն, երբ ընտանիքի բոլոր անդամների մեջ տպավորություն է ստեղծվում, որ իրենք վերջապես ընդունված են նոր երկրի կողմից, նրան են պատկանում, երբ նրանք իրենց վերջնականապես ամերիկացի կզգան, այդժամ միայն ժառանգները կհամարձակվեն հայրենիք գնալ եւ այնտեղ վերականգնել հիվանդագինորեն կտրած կապերը: Եվ սկսվում է ճամփորդությունն` ընդմեջ ընտանիքի պատմության:
10. Ուխտագնացությունը
Խոսքն ամենից առաջ նշանակում է` ճամփորդությունն առ սուրբի գերեզմանը, բայց բացի դրանից` ճամփորդություն ինչ-որ հրաշալի երեւույթի վայր կամ գուշակի մոտ, այնտեղ հարցով են գնում, մարմինը կամ հոգին ապաքինելու հույսով: Սրբավայրը առանձնանում է մնացյալ այլ սովորական վայրերից` որպես պատուհան առ դրախտ: Այնուհետեւ ուխտագնացությունը դառնում է ճամփորդություն դեպի «խոսուն վայրերը, որ մեզ պատմում են մեր պատմության եւ մեր իսկ մասին»: Օրինակ, ուխտագնացությունը հռոմեական վայրերով Վերածննդի շրջանում: Ինչպես քաղաքը տարածում է իր իմաստաբանական ազդեցությունը գյուղական վայրի վրա, այդպես էլ եւ որոշ հիշարժան վայրեր խոսք են բերում կարեւոր պատմական վայրի մասին, որն առանձնանում է առավել անորոշ եւ աղոտ ժամանակներից, եւ նրա լույսը հասնում է մեզ:
Բոլոր մեծ ռոմանտիկական ճամփորդությունները կատարվում էին անդ եւ ետ եւ նմանատիպ ուխտագնացություններ էին: Ինձ թվում է, որ «Ուղեւորությունը Փարիզից Երուսաղեմ» հատկապես դրա վառ հաստատումն է, էլ չասած այն մասին, որ ճամփորդությունն ինքնին մտահղացվել էր միանգամայն գիտակցաբար` այդ թեմայի շուրջ գիրք գրելու նպատակով, բայց ոչ այդ, այլ «Նահատակները», եւ որ 19-րդ դարի ֆրանսիական գրականության համար այն նմուշօրինակ դարձավ, եւ այն փորձում էին ընդօրինակել շատ գրողներ:
«Ես ընդհատել եմ «Նահատակների» պլանի հետ կապված աշխատանքը, այդ աշխատության շատ գրքեր արդեն սկսել էին գրվել, ես ենթադրում էի, թե վերջնական խմբագրում անելու իրավունք չունեմ, չտեսնելով այն երկիրը, ուր տեղի են ունենում իրադարձությունները, ոմանց բավ են ներքին պաշարները, իսկ ես պետք է լրացնեմ այն, ինչը ինձ չի բավում, տարատեսակ գործողություններով: Այսպես, եթե «Ճամփորդությանգ» մեջ դուք չգտնեք այս կամ այն հիշարժան վայրի նկարագրությունը, դա հարկ է փնտրել «Նահատակներում»:
Շարունակելի