Մշակույթ

Ձայնը նույնպես երաժշտական գործիք է

06.05.2011

Հայտնի եւ սիրելի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը հաճախ է իր համերգների ժամանակ երգում: Ու թեեւ նրա կատարումները դժվար է ընկալել որպես դասական ֆորմատի ջազային երգեր, սակայն դրանց մեջ պարունակվող էներգետիկան ու իմպրովիզացիոն սկիզբը միշտ էլ ոգեւորել ու հիացրել են հանդիսատեսին: Չէ՞ որ ձայնը նույնպես երաժշտական գործիք է, որն ունի իր լարերը, դիապազոնն ուգ տրամադրությունը: Եվ …

կարդալ ավելին

Ժապավենի վրա նկարված պատկերներ

06.05.2011

Մայիսի 6-ին Երեւանում մեկնարկել է պատկերապատումների` նկարազարդ պատմությունների փառատոնը, որն այս տարի կրում է ակնհայտ ուրախ խորագիր` «Կոմիքսների հրավառություն»: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, հանդիպումներ: Նաեւ մրցութային դասընթացներ, որին մասնակցող նկարիչները պետք է ներկայացնեն «Իմ Հայաստանը» խորագրով պատմություն: Դասընթացները կվարեն ֆրանսիացի պատկերապատողները, քանի որ երեւանյան փառատոնը սերտ կապ է հաստատել Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկացվող հայտնի փառատոնի …

կարդալ ավելին

Պողոսյանի մեղքն է

06.05.2011

Ապրիլի 29-մայիսի 3-ը Ժնեւում անցկացված Գրքի եւ մամուլի 25-րդ փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացած Հայաստանը, թեեւ մեծ եւ զանազան տաղավար է ունեցել, սակայն հայ գրողների ստեղծագործություններն անհասկանալի են եղել օտարազգի ընթերցողին: Պատճառը հասկանալի է. փառատոնին հիմնականում ներկայացվել է չթարգմանված գրականություն: «Մարդիկ գալիս էին, փնտրում էին իրենց լեզվով գրականություն եւ չէին գտնում»,- երեկվա ասուլիսին ասել է …

կարդալ ավելին

Կաննի փայլի ներքո մեր կինոխնդիրներն առավել սրվում են

06.05.2011

Շուտով մեկնարկելու է Եվրոպայի ամենահեղինակավոր` Կաննի միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում գործող կինոշուկայի աշխատանքներին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ երկու տարիներին հայկական ներկայությունը շատ խղճուկ ու ոչ նկատելի է եղել, կարելի է ենթադրել, որ Եվրոպայի ամենախոշոր ստուգատեսին մասնակցելու մեխանիզմները հարկ է լրջորեն վերանայել: Այլապես, մենք կրկին ինքներս մեզ խաբելով` …

կարդալ ավելին

Անժամանակ արվեստ

04.05.2011

Քաղաք Մեզանից շատերը քայլելով Երեւանով` հաճախ մտովի փորձում են վերադասավորել քաղաքը, այսպես ասած` ակամայից մոդելավորել այն, քանի որ քաղաքն անընդհատ վերակառուցվելով ու քանդվելով` կարծես չի հասցնում ավարտուն տեսք ստանալ: Իսկ ենթադրյալ ավարտուն տեսքն էլ վերախմբագրվում է հերթական չինովնիկի ու շինարարական հետաքրքրություն ունեցող ընկերության կողմից` այդպես էլ չդառնալով այն, ինչն ընդունված է կոչել «պլանավորված շինարարություն»: Երեւանն …

կարդալ ավելին

Խորխե Լուիս Բորխես. «Ինը դասախոսություն Դանթեի մասին»

04.05.2011

Մուտք Պատկերացրեք արեւելյան գրքերի մեջ հայտնաբերված, շատ դարեր առաջ արված մի մանրանկար: Այն կարող է արաբական լինել, որ իր մեջ միավորել է «Հազար ու մի գիշերների» բոլոր սյուժեները, իսկ գուցե թե, դա բյուր եւ հազարավոր գործող անձանցով մի չինական վեպի ձեւավորում է: Բազում պատկերներից մեկը` ծառ, որ նման է գլխիվայր կոնաձեւ մարմնի, եւ հուրհրատ բոսորագույն …

կարդալ ավելին

«Չկարդացող Հայաստան չի կարող լինել»

03.05.2011

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ժնեւ: Այցի շրջանակում Ս. Սարգսյանն այցելել է Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: «Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաեւ օգտագործում ենք այս առիթը` կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու եւ բացելու …

կարդալ ավելին

«Առաջ գիտեի։ Հիմա չգիտեմ…»

29.04.2011

Մշակույթի նախարարության գործառույթներն ու հատկապես միմյանց հաջորդող նախարարների երկար ցանկը թեեւ մտահոգում էր գրող, մշակութաբան, երգասաց Վահրամ Թաթիկյանին, սակայն նա գուցե շարունակեր համբերատար սպասել` թերեւս ինչ-որ բան կփոխվի, եթե չլսեր լուրը` նախատեսվում է Հասմիկ Պողոսյանին փոխարինել ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանով: Թեեւ նոր էր դուրս եկել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից (ուր վերադառնալ, հասկանալի է, չի պատրաստվում)` գրողն …

կարդալ ավելին

Միայն մեռած բանն է պահպանվում

28.04.2011

«Հիմա բոլորն ասում են` պահպանենք մեր լեզուն` չհասկանալով, որ դա շատ վատ կարգախոս է: Փոխանակ ասենք` զարգացնենք մեր լեզուն, ասում ենք` պահպանենք,- անդրադառնալով հայոց լեզվի խնդիրներին` մեր թղթակցի հետ զրույցում ասել է գրող Արմեն Շեկոյանը` ավելացնելով,- Ախր միայն մեռած բանն է զմռսվում ու պահպանվում: Հիմա շատերը բողոքում են, որ սերիալները փչացնում են 9-10-րդ դասարանցիների լեզուն, …

կարդալ ավելին

«Զոհը նա է, ով զի դիմանում»,- ասում է Արմեն Շեկոյանը

28.04.2011

– Շատ է խոսվում, որ հիմա գիրք չեն կարդում: – Գրականությունն ընդհանրապես հիմա հետաքրքրություն չի առաջացնում։ Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն, օրինակ, ձեր թերթին տված հարցազրույցում սենսացիոն բաներ էր ասել, եւ շատ ուրախալի է, որ նկարիչն է խոսել գրականության մասին, բայց զարմանալին այն է, որ Հակոբ Հակոբյանի բարձրացրած հարցերին ոչ ոք չարձագանքեց: – Կարդալու ժամանակ մնո՞ւմ է: …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

28.04.2011

ԱՐՎԵՍՏԸ Ամենադժվար արվեստը ազատ ապրելն է: Ճիշտ է, ազատ չի նշանակում` անամոթ: ԱԶԱՏԱՄԻՏՆԵՐԸ Ազատամիտների թուլությունն այն է, որ նրանք ազատամիտ են: Նրանք պատրաստ չեն, ինչպես մոլեռանդները, դաժան մարտերի: ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Ճակատագիրը` զղջանքի զավակն է: Կամ զղջանքը` ճակատագրի զավակն է: ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Նրա երջանկությունն այն է, որ կրթված չէ: Միաժամանակ նրա դժբախտությունն այն է… Օ՜հ, այս ամենը …

կարդալ ավելին

«Ժամանակը չէ՞, հարգելիներս, վերադառնալու Վիլյամին մեր Շեքսպիր»

25.04.2011

1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել եւ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին, մահացել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը: Ծննդյան եւ մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, …

կարդալ ավելին

Քաղաքը՝ մեր մեջ, կամ մենք՝ քաղաքում

25.04.2011

Ապրիլի 26-30-ը Երեւանի տարբեր հատվածներում տեղի կունենան ակցիաներ, որոնց առանցքում քաղաքի ու քաղաքային միջավայրի օգտագործման (վերաձեւման կամ անշարժացման, վերաիմաստավորման կամ սպառման) հարցերն են: «City in Use» («Գործածելով քաղաքը») խորագիրը կրող նախաձեռնության հեղինակները հայաստանցի արվեստագետներն եւ արվեստաբաններն են, ովքեր փորձում են Երեւանի մակերեսի վրա արվեստի ներկայության հետքերը թողնել եւ բացօթյա ցուցադրությունների համար պիտանի տարածքներ ուրվագծել: Նախագծի …

կարդալ ավելին

«Ծափահարությունները Հայաստանում ձրի չեն»,- ասում է «Ֆայհա» եւ Լիբանանապաղեստինյան երգչախմբերի խմբավար Պարգեւ Թասլաքյանը

21.04.2011

– «Ֆայհա» երգչախմբի կատարումները լսելիս` զարմանում ես, թե արաբներից կազմված երգչախումբն ինչպե՞ս կարող է նման կերպ Կոմիտաս կատարել: Ե՞րբ ստեղծվեց «Ֆայհան»: – Այն հիմնվել է 2003թ. Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլ քաղաքում: Դեռ այդ ժամանակ ես ղեկավարում էի «Կոմիտաս» երգչախումբն Այնճարում` 1990-2005թթ.: 2000թ. Տրիպոլում երգչախումբը ներկայացավ համերգով, որտեղ արաբները պարզապես ապշել էին երգչախմբի ակապելա կատարումներով, եւ …

կարդալ ավելին

«Մենք դադարել ենք ուրախ լինել»

21.04.2011

Նկարչուհի Մարիամ (Մոկո) Խաչատրյանն, ընդամենը մի քանի տարի է, ինչ ապրում է Երեւանում, սակայն շատ բան է հասցրել անել: Նա այս ընթացքում 3 անհատական ցուցահանդես է ունեցել ու մասնակից է եղել մի քանի խմբակային նախագծերի: Հայաստանը դեռ նոր է բացահայտում այդ էմոցիոնալ ու միաժամանակ` զուսպ աբստրակտ նկարչուհու արվեստը: Մոկոն իր ստեղծագործական ձեռագիրը բնութագրում է` որպես …

կարդալ ավելին

Ակուտագավա Րյունոսկե. «Գաճաճի խոսքերը»

21.04.2011

ՍՈՒՏԸ Պետք չէ «մեր ձայները տալ նրանց, ովքեր չեն պաշտպանում մեր շահերը»: Ցանկացած հանրապետական կարգ պնդում է այն սուտը, թե իբր «մեր շահերի» փոխարեն` հաստատվում են «պետական շահերը»: Հարկ է հիշել, որ այդ սուտը չի վերանում եւ խորհրդային իշխանության օրոք: ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ Վերցնելով երկու միաձույլ գաղափար եւ մանրակրկիտորեն հետազոտելով դրանց փոխառնչությունը, դուք միանգամից կբացահայտեք, թե …

կարդալ ավելին

Խոշոր խախտումներ` Մշակույթի նախարարությունում

18.04.2011

ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել այս անգամ ՀՀ մշակույթի նախարարությունում, մասնավորապես` մշակութային միջոցառումների իրականացման ոլորտում: Խախտումները կրել են ֆինանսական բնույթ: Այսինքն` միջոցառումների կազմակերպման, գրքերի հրատարակման համար նախարարությանը հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային: Ըստ այդմ, ֆինանսական խախտումները կազմել են 9 մլն դրամ: Ստուգումների արդյունքում 5,5 միլիոն դրամը վերականգնվել է պետբյուջե, մնացած …

կարդալ ավելին

Կաննը մեկնարկում է

16.04.2011

Կաննի միջազգային 64-րդ կինոփառատոնն արդեն հրապարակել է իր մրցութային ֆիլմերի ցանկը, որը փաստում է. այս տարի սենսացիոն հայտնություններ ու աղմկոտ բացահայտումներ չեն լինի, փոխարենը` հանդիսատեսը կտեսնի հայտնի կինովարպետների աշխատանքները։ Գլխավոր մրցույթում ներկայացված են Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» (պատմություն այն մասին, թե ինչպես է բնական աղետը խմբագրում հարսանյաց արարողությունը), Տերենս Մալիկի «Կենաց ծառը», Տակասի Միիկիի «Խարակիրի» …

կարդալ ավելին

Տիեզերքը՝ երեխաների աչքերով

16.04.2011

Երեւանի Գեղագիտական կենտրոնը պատրաստել է հատուկ ցուցահանդես, որի առանցքում տիեզերքն է։ Հայ մանուկները նկարել են իրենց պատկերացումներն ու երազները կոսմոսի անծայրածիր տարածքի մասին։ Աստղերը, մոլորակներն ու այլմոլորակայինները, ինչպես նաեւ՝ տիեզերքը հասկանալու, ընդունելու ու նվաճելու մարդու ձգտումները շատ հետաքրքիր արտահայտություն են ստացել հայ մանուկների աշխատանքներում։ Գույները, ֆորմաները, կենդանի էակների ու տարբեր տիեզերանավերի կառուցվածքները վկայում են նրանց …

կարդալ ավելին

Գայֆեջյանն ամենեւին Գաֆէսճյանը չէ

14.04.2011

Այսօր, ապրիլի 14-ին, լրանում է հայ ամենաինքնատիպ նկարիչներից մեկի` Վահրամ Գայֆեջյանի ծննդյան 132-ամյակը: Նրա անունն, ի տարբերություն Սարյանի, Սուրենյանցի, գրեթե անհայտ է: Զրույցն արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ միտված է հիշեցնելու, որ ունեցել ենք անկրկնելի մի Վարպետ, ում արվեստն ունի բացահայտման եւ աշխարհին ներկայացնելու անհրաժեշտություն: – Մեր նախորդ զրույցին խոսեցիք Վարդգես Սուրենյանցի մասին` նշելով, որ նա …

կարդալ ավելին